ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու

19 Դեկտեմբեր 2024

Անցնող տարվա տնտեսական դրական ցուցանիշները փորձագետները կապում են բացառապես արտաքին գործոնի հետ, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսումները, մեղմ ասած, դրական չեն: Հարկերի և տուրքերի բարձրացում, գնաճ, ինչը նպաստելու է քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ նախորդ երկու տարվա բարձր տնտեսական աճն արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ էր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներով: «Այդ գործոնի ազդեցությունն այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած էապես նվազեց, և, ցավոք, մեր այն վատատեսական կանխատեսումները, որ կային, կյանքի կոչվեցին ողջ ծավալով: Տնտեսական ակտիվության ցուցանիշն էապես նվազում է արդեն երկրորդ եռամսյակից սկսած, և այս իշխանությունների խոստացած առնվազն յոթ տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենանք մոտ հինգ տոկոս տնտեսական աճ: Այդ հինգ տոկոս աճում էական մասնաբաժին ունի այդ թուլացող գործոնը: Տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպի նվազումը հանգեցրեց նաև նրան, որ հարկային մուտքերն էապես թերակատարվեցին և շարունակում են թերակատարվել մոտ տասը տոկոսի շրջանակներում, նաև պետական բյուջեի ծախսերն են, ընդհանուր առմամբ, թերակատարվել միջինը տասը տոկոսով: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս տարվա տասն ամիսներին էական թերակատարումը վերաբերել է խոստացված կապիտալ ծախսերին, այսինքն՝ երկարաժամկետ տնտեսական էֆեկտ ունեցող ենթակառուցվածքներ, շինարարություն և այլն: Սրանք փաստերն են, որոնց վրա հիմնվելով` օրվա իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում նախանշել էին սկզբում 5,6 տոկոսանոց աճ, իսկ երկու շաբաթ անց, երբ պետական բյուջեն վերջնական պետք է հաստատվեր, տնտեսական աճի ցուցանիշն իջեցրեցին 5-5,1 տոկոս:

Հաջորդ տարվա նույնիսկ 5,1 տոկոսանոց աճը խիստ խնդրահարույց է կատարման տեսանկյունից, որովհետև միտումները, որոնք արդեն իսկ արձանագրում ենք հիմա, բավականին վատատեսական են հաջորդ տարվա համար: Երկրորդը՝ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորաբար՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, կանխատեսում են էլ ավելի ցածր տնտեսական աճ նույնիսկ լավագույն սցենարով, ինչը դրված է պետական բյուջեի հիմքում: Սա է պատճառը, որ շատ համեստ ցուցանիշներ ունենք հաջորդ տարվա բյուջեում եկամուտների իմաստով, դրան գումարած՝ ունենք փաստացի արձանագրում, որ հաջորդ տարի չի լինելու նվազագույն աշխատավարձի, սոցիալական, աղքատության նպաստների և կենսաթոշակների բարձրացում: Բայց փաստացի հաջորդ տարի գնաճային էական ճնշումներ կան, և նույնիսկ Կենտրոնական բանկը կանխատեսում է միջին գնաճ հինգ տոկոսի շրջանակներում:

Նաև մակրոտնտեսական միջավայրի փոփոխությունը, այդ թվում՝ օտարերկրյա տրանսֆերտների նվազումը բերելու է ազգային արժույթի արժեզրկման էական ռիսկեր և, դրանով պայմանավորված, գնաճ: Դրան էլ գումարենք նաև, որ հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա էապես ավելանալու է հունվարի 1-ից, կրկնապատկվելու է շրջանառության հարկի դրույքաչափը, դա ևս գնաճային գործոն է, դրան գումարենք նաև աշխարհաքաղաքական վայրիվերումները, որոնք էական ռիսկեր են և կարող են հանգեցնել նախ և առաջ առաջին անհրաժեշտության, պարենային անվտանգության նշանակության ապրանքների թանկացման: Այս բոլորի ֆոնին իրական գնաճն առկա է լինելու, ուստի պարզ է եզրահանգումը, որ հաջորդ տարի մեր սոցիալապես անապահով խավերն ու խմբերը ունենալու են իրական գնողունակության նվազում, պատկերավոր ասած՝ էլ ավելի վատ են ապրելու, քան այս տարի: Թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը չեն բարձրանում, իսկ գնաճը բերելու է փաստացի իրական գնողունակության նվազման», -«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Մեզ հետ ավելի վաղ զրույցներից մեկում նա «հարկային տեռոր» էր բնորոշել օրվա իշխանությունների վարվելիք հարկային քաղաքականությունը 2025 թ.-ին: Իշխանությունը դիմում է իր համար ոչ պոպուլ յար այս քայլին, քանի որ տնտեսությունը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ: «Անխոս լավ օրից չէ նման քայլեր անում: Օրվա իշխանությունը տեսնում է տնտեսական լրջագույն խնդիրները և նաև դրանցից բխող տնտեսական ակտիվության զսպումը, ապա խթանումը, այն, որ հարկային մուտքերի նույնիսկ նախատեսված ցուցանիշների պարագայում հնարավոր է ունենալ թերակատարում, դրա համար զարկ է տվել համապատասխան քայլերի երկու ուղղությամբ: Մեկը՝ հարկային բեռի ավելացում, երկրորդը՝ «հարկային տեռորի» դրսևորումներ: Թիրախն օբյեկտիվորեն խոցելի ուղղություններն են՝ միկրոբիզնեսը, որի հարկային արտոնությունները վերացնում են, բեռն ավելացնում, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսը: Տեսնում ենք, որ մյուսներից՝ խոշոր բիզնեսներից ունեն քաղաքական նեղ շահ, և այնտեղ հարկերը հավաքվում են բարեգործական կոչված ճաշկերույթների սեղանների շուրջ: Դրան գումարած՝ բազմաթիվ ուղղություններ կան, որոնք անհրաժեշտ է ֆինանսավորել՝ սկսած ֆեյքերի ֆաբրիկաներից մինչև քաղաքական թաքնված նեղ նպատակադրումներ: Այդտեղ մեծ է ներքին ֆինանսավորման մասնաբաժինը: Ովքե՞ր են անում՝ թե՛ իրենց սրտի նոր օլիգարխները, թե՛ արդեն իրենց հետ համակերպված և գործող խոշոր բիզնեսները: Դրա համար էլ այդ ուղղությունը թե՛ «հարկային տեռորի», թե՛ հարկային բեռի ավելացման իմաստով որոշակիորեն ձեռնպահ է մնում», – նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ է, որ կառավարությունից և որոշում կայացնողներից շատերն այլևս ակնկալիքներ չունեն: «Քաղաքականությունը ևս տնտեսության հիմքն է: Տնտեսական աճի պարագայում հույսդ չպետք է դնես արտաքին պատահական գործոնների վրա: Մշտապես ասել էինք, որ այդ դրական ֆոնը պետք է կապիտալիզացվի: «Տաք» փողերը եկան Հայաստան, հիմա այդ էֆեկտը նույն արագությամբ դուրս է գալիս մեր երկրից՝ իր հետ բերելով լրացուցիչ դժվարություններ: Տարիների ընթացքում տեսանք ռազմական էսկալացիաներ, ռազմական բնույթի գործադրումներ, սպառնալիքներ հարևան այն երկրների կողմից, որոնց հետ այս իշխանությունները կեղծ խաղաղության օրակարգ են խաղում:

Օրինակ՝ չէին կարող անարձագանք մնալ ձախողումները. օրինակ՝ երբ թշնամին կրակում է օտարերկրյա ներդրումներով բացվող ձեռնարկության վրա, խոսքը Երասխի մասին է, կամ՝ պետականմասնավոր գործընկերությամբ «ԱՆԻՖ» հիմնադրամի միջոցով հայկական ավիաուղիների ձախողված նախագիծը, որի գործն արդեն հասել է միջազգային ատյաններ, և այսպես շարունակ կոռուպցիոն աճող ռիսկերը, «հարկային տեռորը» հանգեցրել են մի փաստի, որ այս տարի արդեն ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների «փախուստ» մեր երկրից: Մեր երկրից ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գնացել են նույնիսկ պահպանվող բարձր տնտեսական աճի ֆոնին, քան եկել, բացասական է հաշվեմնացորդը: Այսինքն՝ ունենք կապիտալի «փախուստ» և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի էական նվազում, իսկ դրանք լրջագույն բացասական ցուցանիշներ են:

Արտաքին գործոնը թուլանում է դրական իմաստով, ներդրումները, որոնք հաջորդ տնտեսական փուլի աճի հիմքը պետք է լինեն, ավելանալու փոխարեն նվազում են, այսինքն՝ դրական որևէ ակնկալիք չկա, տնտեսական լուրջ դժվարությունների տարի է լինելու՝ չհաշված տնտեսական անվտանգության աճող ռիսկերը, ներքին անկայունությունը, պահպանվող սոցիալական խնդիրների խորացումը, ինչու չէ, նաև ժողովրդագրական խնդիրները, որ արտագաղթի նոր ալիքի պատճառ են դարձել: Այս ամբողջը խիստ բացասական և, ցավոք, իրական գործընթացներ և միտումներ են: Հիմնական առանցքային բանաձևը հետևյալն է՝ ունենք անվերջ խոստումներ տվող և դրանց հակառակ վարքագիծ դրսևորող իշխանություններ», -եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company