ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Քննարկում
  • Լուրեր

Բացառիկ հանդիպումներ և քննարկումներ. ԸԵՄՄ-ի (IUSY) գլխավոր քարտուղար Սարինե Աբրահամյանի այցն Իրաքյան Քուրդիստան

20 Դեկտեմբեր 2024

Բուռն քննարկումներով, հետաքրքիր հանդիպումներով ու բազմակողմանի շփումներով է անցել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (ՄՍԵՄ) գլխավոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանի աշխատանքային այցը Իրաքյան Քուրդիստանում: Աբրահամյանն oրեր առաջ՝ դեկտեմբերի 13-17-ը, աշխատանքային այցով Իրաքյան Քուրդիստանում է գտնվել:

Նա Yerkir.am-ին պատմեց այնտեղ անցկացրած հանդիպումների մասին, որոնց նպատակը մեկն է եղել՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում այնտեղ՝ գետնի վրա, ստանալ տեղեկություններ՝ գործընկերների, անդամ կազմակերպության կողմից և ցուցաբերել քաղաքական աջակցություն:

«Հանդիպումներ տեղի ունեցան Իրաքյան Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես գյուղատնտեսության նախարարության նախարարի և անձնակազմի հետ, Քուրդիստանի Հայրենասիրական Միություն կուսակցության (ՔՀՄ) խորհրդարանական խմբակցության անդամների հետ, ՔՀՄ-ի փոխնախագահի հետ, ՔՀՄ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, ՔՀՄ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատուի, տարբեր բնույթի ոչկառավարական հասարակական կազմակերպությունների հետ։ Քուրդիստանի Հայրենասիրական Միություն կուսակցությունը, որի երիտասարդական թևը անդամակցում է Միջազգային Սոցիալիստ Երիտասարդների Միությանը, Քուրդիստանի համախոհական կառավարության մաս է կազմում։ Այս կուսակցությունը ձգտում է քաղաքականացնել Քուրդիստանի երիտասարդներին, որպեսզի նրանք աշխույժ մասնակցություն ունենան քաղաքացիական հասարակության ստեղծմանը և ժողովրդավարության ամրապնդմանը։ Քանի որ քուրդ ժողովուրդը երկար տարիների բռնաճնշումներից հետո հասել որոշակի ինքնիշխանության, կարևոր էր հասկանալ այսօրվա մարտահրավերները և նրանց ցույց տալ աջակցություն ժողովրդավարության կայացման գործում, որպեսզի ՄՍԵՄ-ը միջազգային հարթակներում կարողանա պաշտպանել քուրդ ժողովրդի հիմնարար իրավունքները, մասնավորապես ինքնորոշման և սեփական երկրում իր սեփական կամքը արտահայտելու իրավունքը»,- ասաց Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեին քաղաքական գործիչներն ու մարդիկ՝ Արցախյան հարցի և 2023թ.-ին տեղի ունեցած բռնի տեղահանված արցախահայության վերաբերյալ, Աբրահամյանը նկատեց.

«Ես առաջին հերթին Քուրդիստանում էի գտնվում ի պաշտոնե՝ որպես ՄՍԵՄ-ի գլխավոր քարտուղար, սակայն իմ հայ և ՀՅԴ անդամ լինելը չէր կարող քրդական միջավայրում աննկատ մնալ։ Բնականաբար խոսվեց հայ և քուրդ ժողովուրդների բարեկամության և հարաբերությունների և մեր ընդհանուր շահերի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի բռնաճնշումները հայ և քուրդ ժողովուրդների նկատմամբ ընդհանուր են և այս ժողովուրդները վայելում են ՄՍԵՄ-ի աջակցությունը իրենց իրավունքների վերականգնման մեջ»:

«Արցախահայ թե քուրդ, պաղեստինցի թե Արևմտյան Սահարայի ժողովուրդ, միևնույն է. մենք պաշտպանում ենք ճնշված ժողովրդների իրավունքները, որովհետև հստակ դիրքորոշում ունենք, որպես ՄՍԵՄ, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ ու անկախ ապրել իր հայրենիքում»,- շեշտեց Սարինե Աբրահամյանն:

Զուգահեռներ անցկացնելով քուրդ և հայ երիտասարդության մեջ, Սարինե Աբրահամյանը նկատեց՝ նրանց ու հայ երիտասարդների միջև բավականին նմանություն կան: Երիտասարդները պայքարում են իրենց երկրի ու հայրենիքի համար: Քուրդ երիտասարդները ցանկություն ունեն ամուր կապեր հաստատել հայ երիտասարդների հետ:

Խոսելով հետագա անելիքների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ եկող տարվա ընթացքում պլանավորում են ավելի մեծ միջոցառումներ անցկացնելով միջազգային հանրության ուշադրությունն ավելի շատ ուղղել դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան, բարձրաձայնել երիտասարդների ու կանանց իրավունքների խնդիրները: Միաժամանակ պետք է հզորացվի Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության մեր գործընկերի դերը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company