Ցավակցական
14 Հունվար 2025
Խորը վշտով տեղեկացանք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Անուրանալի է Մհեր Սահակյանի ունեցած զգալի ավանդն Արցախի հայկականության պահպանության գործում: Նա նվիրյալ հայի, սկզբունքային ու հայրենասեր քաղաքացու տիպիկ կերպար էր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողով
14-ը հունվարի, 2025թ.
