ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
  • Հայտարարություններ

Ցեղասպանության ժխտման և պատմական ռևիզիոնիզմի այս տեսակի մեջ ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է

29 Հունվար 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ, ելույթ ունենալով Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ անդամների հետ, մի շարք հրահրիչ մեկնաբանություններ է արել և իրականացրել ցեղասպանության բացահայտ ժխտում։ Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը կասկածի տակ է դրել Օսմանյան կայսրության հայ խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման պատճառների պաշտոնական դիրքորոշումը՝ պնդելով, որ ավելի շատ աշխատանք է պետք անել՝ հասկանալու համար, թե «ինչու» և «ինչպես» է տեղի ունեցել իրադարձությունը։ Հատկանշական է, որ Փաշինյանը կասկածի տակ է դրել նաև մեր համայնքներում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքի «ի հայտ գալը»՝ հայտարարելով. «Ինչպե՞ս է ստացվում, որ 1939 թ. Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, և ինչպես է ստացվում, որ 1950 թ. հայտնվեց Հայոց ցեղասպանության օրակարգը»:

Այս մեկնաբանությունն ուղղակիորեն համընկնում է թուրքական կառավարության կողմից քարոզվող ցեղասպանության ժխտման թեզերի և ապատեղեկատվական արշավների հետ, որոնք ակտիվորեն կիրառվում են տարբեր երկրներում ճանաչման ջանքերի դեմ: Մինչ վարչապետը թաքնվում է պարզապես ավելի շատ տեղեկատվություն փնտրելու պատրվակի հետևում, իրականում այդ հարցադրումը թաքցնում է եղելության խեղաթյուրման ավելի խորը շերտը և Թուրքիային «զիջումների» շարունակական փորձերը։ Ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի նկատմամբ անհավանական անհարգալից վերաբերմունք է նրանց զոհողությունն ու նահատակությունը կասկածի տակ դնելը: Դա անարգանք է հայ ժողովրդի հարյուրամյա ջանքերի հանդեպ, ինչպես նաև պատմաբանների ու գիտնականների, այդ թվում՝ թուրք, ովքեր զգալի ջանքեր են գործադրել պատմական ճշմարտության ճանաչման և արդարության վերականգման որոնումներում։

Նախ, «ցեղասպանություն» տերմինը գոյություն չուներ 1939 թ., քանի որ այն ստեղծվել էր լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ.: Լեմկինը հետագայում առաջ քաշեց թեմայի միջազգային զարգացումը, բազմաթիվ գիտնականներ, այդ թվում՝ հայեր, առաջ քաշեցին ցեղասպանության հարցը՝ օրակարգում ունենալով նաև Հայոց ցեղասպանության խնդիրը։ Այս ջանքերը տեղի էին ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային դիվանագիտական և աշխարհաքաղաքական իրավիճակը բացառիկ արագությամբ զարգանում էր՝ ՄԱԿ-ի և նրա կանոնադրության, ինչպես նաև միջազգային դատական ինստիտուտների ստեղծմամբ, որոնք առաջնահերթություն էին տալիս և իրենց առաքելությունը կենտրոնացնում ցեղասպանությունների կանխարգելման և միջազգային այնպիսի նորմերի խթանման վրա, որոնք արդարադատություն և պատիժ էին պահանջում մարդկության դեմ հանցագործություններ կատարողների հանդեպ։ Օրինակ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ․ կոնվենցիան»։ Նման իրավիճակ գոյություն չուներ և հնարավոր չէր պատկերացնել 1939թ․-ին։ Օգտվելով առիթից՝ հայկական սփյուռքը մեծացրեց իր արշավը Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրականության հաստատման ուղղությամբ։ Այս ջանքերն իրենց գագաթնակետին են հասել այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է հարյուրավոր միջազգային կառույցների և կազմակերպությունների, բազմաթիվ երկրների, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մակարդակով: Նրա պատմական ճշմարտությունը չի կարելի հերքել, ոչ էլ կասկածի տակ դնել հայ ժողովրդի ահռելի ջանքերը՝ հասնելու այդ ճշմարտության ընդունմանը։

Հետևաբար, «պատասխանը», թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել օրակարգում, պարզ են և հեշտ հասանելի նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը: Հրավիրում ենք վարչապետին խորհրդակցելու նաև իր արտաքին գործերի նախարարության հետ, որը նույնպես պատմականորեն ջանքեր է գործադրել միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ «Ինչու՞ եղավ Ցեղասպանությունը» հարցին պատասխանելու համար նախարարության պաշտոնական կայքում այս հրապարակման դրությամբ ասվում է, որ «երիտթուրքերի կառավարությունը, հուսալով փրկել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրել էր պանթուրքիզմի քաղաքականություն[…] հայ բնակչությունը դարձավ այդ քաղաքականության իրականացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը։ Թեև Արևմտյան Հայաստանից համայն հայության տեղահանման որոշումը ընդունվել է 1911 թ․ վերջին, սակայն երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմն օգտագործել են որպես դրա իրականացման հարմար հնարավորություն»։ Կայքը նաև ավելացնում է մի հետաքրքիր հատված, ըստ որի ցեղասպանության վերջին փուլը համարում է Թուրքիայի կողմից դրա ամբողջական ժխտումը և պատասխանատվության մերժումը, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձությունների կեղծումը՝ ներառյալ պատմական փաստերի կեղծումը, քարոզչական արշավները, լոբբինգը և այլն։

Հրավիրում ենք վարչապետին ծանոթանալու այս պարզ, լայնորեն մատչելի և ընդունված պատմական փաստերին և հասկանալու, որ հակամարտության լուծմանը հնարավոր չէ հասնել զիջումների միջոցով, ընդհակառակը, դա կարող է տեղի ունենալ միայն Թուրքիայի կողմից պատմական իրականության պատասխանատվությունն ընդունելու դեպքում։

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խորը հիասթափությունն է հայտնել վարչապետի գործողությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «անպատասխանատու»՝ այնուհետև նշելով, որ դա «ամոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետի համար»:

«Ցեղասպանության այս տեսակի ժխտման և պատմական ռևիզիոնիզմի մեջ ներգրավվելը հանցավորության աստիճանի վտանգավոր է: Այն ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդը վերջերս է բախվել ցեղասպանական էթնիկ զտումների և ակտիվորեն ձգտում է պահպանել Արցախի հայկական ժառանգությունը, անընդունելի է ցեղասպանության ցանկացած տեսակի ժխտման քարոզչությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային հանձնառությունը․ պայքար, որը հենց ցեղասպանությունը վերապրածներին թույլ է տվել կազմակերպվել և մոբիլիզացվել արդարության հասնելու իրենց արժանապատիվ իրավունքի շուրջ: Ցանկացած ժխտողականություն պետք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդեպ ստրկամիտ քաղաքականությունը պետք է անհապաղ փոփոխվի»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
29 հունվար 2025թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company