ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բելգիայի Հայերի Վեհաժողովի կողﬕց

01 Փետրվար 2025

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բելգիայի Հայերի Վեհաժողովի կողմից ի պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա վերջին հայտարարությունների.

Պարոն Վարչապետ,

Շվեյցարահայ մի խումբ գործարարների առջև կատարած ձեր հայտարարություններից հետո ﬔնք ուղղակի ցնցված ենք և չենք կարողանում հասկանալ այդ հայտարարությունների տրամաբանությունը, իմաստը կամ նպատակը։

Այս նամակով ցանկանում ենք Ձեզ հայտնել ﬔր խորին մտահոգությունը։

Ելնելով ﬕնչև 2020 թվականը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեր նախկին հայտարարություններից՝ ﬔնք կարծում էինք, որ կասկած չկա ճշմարտության վերաբերյալ, թե ինչու և ով է դրդել ցեղասպանությունը։ Առավել ևս, 2020 թվականից հետո Ձեր հայտարարություններից, որոնք, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի: Այդ իրականությունը ընդունեցինք ի գիտություն` որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործ՝ բխող պետության առաջնահերթություններից ու բարձր շահերից։

Սակայն զարմանալի է, երբ Դուք միջամտում եք մի հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրքադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից:

Ձեր այս հայտարարությունը՝ մտածված կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր ավելացնում։ Չփորձելով խուսափել թեմայի քննարկումից՝ կարևոր է չնսեմացնել ցեղասպանություն վերապրածների և ժառանգների հիշատակը, ինչպես նաև սերունդների`տասնամյակներով արված ջանքերը, որոնց շնորհիվ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը ընդունել են ցեղասպանության փաստը:

Այս հայտարարություններով Դուք խորապես վիրավորում եք մեզ՝ որպես ցեղասպանության ժառանգների, և աղավաղում եք պատմական իրականությունը։

Մենք չենք հավակնում Ձեզ դասեր տալ, այլ հիշեցնել Ձեզ մի քանի փաստերի մասին՝ ցույց տալու համար, որ ձեր հայտարարությունները ճշմարիտ չեն:

Հայտարարում եք, որ «Ցեղասպանության հարցը 1939 թ.-ից առաջ չի բարձրացվել»։ Պետք է հիշեցնենք, որ առաջին հուշարձանը` «Մեծ Եղեռնի հիշատակին», կանգնեցվել է 1916 թվականին հենց Պոլիսում:

Մեր համայնքի կողմից ընտրված Բելգիայի հայերի Վեհաժողովը իր` 1922 թվականի կանոնադրության նախաբանում գրել է «Լինելով ցեղասպանությունը վերապրածներ… »:

Իսկ ի՞նչ ասենք աշխարհի տարբեր երկրներում մինչև 1939 թվականը հրատարակված բազմաթիվ աշխատությունների ու հոդվածների մասին: Դուք չպետք է մոռանաք, որ խոսում եք ոչնչացված, արմատախիլ արված, ջարդված և էապես որբ բնակչության մասին, որի նպատակն է գոյատևել` թույլ չտալով, որ ցեղասպանը հասնի իր նպատակին, ինչը հայերին ամբողջությամբ բնաջնջելն էր։

Դուք սահմանափակվում եք Խորհրդային Միության մասին իմացած (ունեցած) Ձեր պատկերացուﬓերով և ﬔզ համար զարմանալի հետևություններ եք անում։ Նշենք միայն, որ ԽՍՀՄ-ը1915 թվականին դեռ գոյություն չուներ: Այն, որ հզոր պետությունները փորձում են օգտվել իրադարձություններից` իրենց շահերից ելնելով, դա նորություն չէ, բայց ﬔնք դեմ ենք Հայոց ցեղասպանությունը զոհաբերելուն` Հայաստանի քաղաքական հարցերը լուծելու համար:

Աﬔնակարևոր հարցերից է, թե, ի վերջո, ի՞նչ շահեց Հայաստանի Հանրապետությունը կամ հայ ազգը նմանատիպ հայտարարությունից։

Պարոն Վարչապետ, խնդրում ենք հստակեցնել, թե ի՞նչ նպատակ եք հետապնդում և ո՞րն էր այս անսպասելի շրջադարձի տրամաբանությունը։

Հարգանքներով՝ Բելգիայի Հայերի Վեհաժողով

Բրյուսել, Հունվարի 30, 2025 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company