ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Տեղի ունեցավ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացումը

26 Փետրվար 2025

Այսօր, փետրվարի 26-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում տեղի ունենեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության 35-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 30 երկրներից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հրավիրյալներ հայաստանյան քաղաքական շրջանակներից։

Ժողովի բացման արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ՀՅԴ օրհներգներով։

Իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասաց՝ Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը:

«Պայքար բոլոր ճակատներում ու ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար․ սա է այն առաջարկը, որ ՀՅԴ-ն կարող է ներկայացնել իր ժողովրդին, պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը, քանզի հայրենիքի ու Դաշնակցության ճակատագիրը միահյուսված է: Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնումն այլընտրանք չունի»,-ասաց նա։

Տերունական աղոթք կարդաց Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ապա, դիմելով ներկաներին, ասաց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն է հղում Վեհափառ Հայրապետը՝ հույսով ու հավատքով, որ այս հավաքն իր ներդրումը կունենա մեր հայրենական կյանքում»:

Նրա խոսքով՝ եթե մենք այսօր զիջեցինք մեր պատմությունը, զրկվելու ենք նաև վաղվա պատմությունից:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձն ընթերցեց Արաբական միացյալ էմիրությունների, Քուվեյթի և հարակից շրջանների թեմի հոգևոր առաջնորդ և կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանը։

«Գտնվում ենք անդունդի եզրին։ Համապատասխան դիրքորոշումներ պետք է որդեգրենք՝ հեռու ամեն տեսակ անիրատեսական մոտեցումներից ու մակերեսային դատողություններից։

Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, կրավորական ու հետևողի դերում լինել, երբ մեր հոգևոր, բարոյական ու ազգային արժեքներն են նահաջում, երբ ներքին ճեղքերը խախտում են մեր ազգի միասնակությունը, երբ ժամանակավոր ու խաբուսիկ խաղաղության դիմաց զիջման քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը»,- նշված էր Արամ Առաջինի ուղերձում։

Իր եզրափակիչ խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց, որ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը Հայաստանում գումարում ենք տագնապահար հայության և վտանգված հայրենիքի բախտորոշ օրերին:

«Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ներազգային խորքային վերափոխումների ներկա հանգրվանին Հայաստանը և ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի և լրջագույն մարտահրավերների առջև»-շեշտեց նա։

Հայ Յեղափոխական Դաշնակցության 35-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության նիստն ավարտվեց հյուրասիրությամբ։

Նշենք, որ Ընդհանուր ժողովը, որ ՀՅԴ համազգային կառույցի բարձրագույն ժողովն է, գումարվում է 4 տարին մեկ անգամ։ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը կտեւի մինչև մարտի 6-ը։

https://youtu.be/OF5HGfs29_E

Ստորեւ՝ yerkir.am-ի պատրաստած տեսանյութը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Հետընտրական գործընթացները Հայաստանում:

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները,

05 Հուլիս 2026
Միացումից անկախացում: Ներքաղաքական խմո

Պատմության լուսարձակ «Դրօշակի» 2026 թ.․ երկրորդ համարում «Միացումից անկախաց

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company