ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ի՞նչ է Փաշինյանը զիջել Ադրբեջանին. փաստեր

24 Մարտ 2025

Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։

Կարծում եմ կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։

1. Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։

2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռամավարական դիրքերը հանձնեցիր,ասելով թե բա ձյունոտ սարերը մեզ պետք ե՞ն:

3. 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։

4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։

5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։

6. 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։

7. 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բնակավայրերի հանձնումով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետևանքներն ունեցավ Արցախի շրջափակման օրերին։ Ավելին, այս ամենի հետևանքով թշնամին դուրս եկավ Գորիսի Տեղ գյուղի մատույցներ` զավթելով գյուղի հողատարածքներն ու արոտավայրերը։

8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով՝ օկուպացիայի ծավալը հասցնելով արդեն 220 քառ. կմ։Ունեցանք 200-ից ավելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տվյալ ուղությամբ ռազմավարական դիրքերի հանձնումն էր:

9. 2022 թ. Պրահայում բանավոր, ապա 2023 թ. Գրանդայում գրավոր համաձայնությամբ Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 86.6 քառ.կ մ. ճշտությամբ։ Փոխարենը, մինչև օրս Ալիևը որևէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ տարածքով և սահմաններով։ Հետագայում հենց այս հայտարարություններին հղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։

10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայությանը,հրապարակային հրաժարվելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգության ապահովման հարցից։

11. 2024 թվականի փետրվարի 28-ին Տեղ համայնքի հատվածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նույնը տեղի ունեցավ նաև Սիսիանի հատվածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք ևս Ադրբեջանին վերադարձվեցին առանց փոխանակաման։

12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով մյուս միակողմանի զիջումը տեղի ունեցավ Տավուշում, որտեղ հայկական զորքերը ետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելով 4 գյուղերի տարածքներ։

13. Ադրբեջանի պահանջով Փաշինյանը հրաժարվեց բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցերը՝ փակված համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լիգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված
ցեղասպանությունը Արցախում։

14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մի քանի ամիս անց՝ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ նախանշելով հանրաքվեի անցկացման հստակ ժակետներ։

15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիևը պահանջ ներկայացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել այդ պահանջը։

16. Տևական ժամանակ բանակցվող փաստաթղթում անհամաձայնեցված էին մնում միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման և սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերյալ Ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը հայտարարեց, որ այս Հայաստանը համաձայնություն է տվել նաև այս կետերին։ Այսպիսով մասամբ իրականություն դարձավ նաև ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։

17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրվեց կետ, որով կողմերը պարտավորվում են պայքարել երկրի ներսում «խաղաղության օրակարգի դեմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն։

18. Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ 2024 թ. հունվարին, ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։ Դրանք բացառիկ կարևորության քարտեզներ էին,քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտեզների՝ ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15տարի:

Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրյա պատերազմի արդյունքները, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հաղթանակը, հայկական երկրորդ պետականությունը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամյա պատմամշակությանի ժառանգությամբ, հուշարձաններով, հանքերով և ողջ հարստությամբ։

Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացվել են միակողմանի՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Այսքանով Բաքվի պահանջները, սակայն, չեն ավարտվում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև «միջանցքի» տրամադրում (իհարկե անունը կդնեն ճանապահրով ապահովում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլավների» հանձնում:

Հետևաբար կապիտուլյանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականությունը խեղաթյուրելու, իր ազգակործան դերակատարությունը քողարկելու բոլոր փորձեր այլևս սպառված են:

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company