Հրաչ Մուրադյանի հիշատակի խնկարկման արարողություն` Պռոշյանի Զորաց պանթեոնում
02 Ապրիլ 2025
Այսօր՝ ապրիլի 2-ին Պռոշյանի Զորաց պանթեոնում տեղի ունեցավ Արցախյան պայքարի նվիրյալ, ազատամարտիկ, Պռոշյանի լեգենդար հրամանատար, նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի հիշատակի խնկարկման արարողություն։
Հրաչ Մուրադյանի սպանության օրվա կապակցությամբ նրա շիրիմին այցելեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, ԱԺ պատգամավորներ և կուսակցական ընկերներ՝ հարգանքի տուրք մատուցելով Հրաչ Մուրադյանի հիշատակին։



