ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Ելույթներ

Մենք կերտելու ենք մեր ազգի և պետության արժանապատիվ ապագան

23 Ապրիլ 2025

ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Ժորա Ավդալյանի ելույթը Ջահերով երթի մեկնարկին.

Ողջույն քեզ պահանջատեր հայ ժողովուրդ, ողջույն քեզ պահանջատեր հայ երիտասարդ։

Այսօր, այստեղ ապրիլի 24-ի նախօրյակին, հանրապետության հրապարակում մենք կրկին հավաքվել ենք պայքարի ջահը ձեռքներիս ասելու, որ այստեղ ենք ոչ միայն որպես հիշողության կրողներ, այլ որպես արդարություն պահանջող սերունդ։

Մենք այստեղ ենք՝ որպես սերունդ, ում ընկերները ընկել են հայրենիքի համար մղվող պատերազմներում, բայց իրենց արածով մեզ թողել են հստակ ուղեգիծ՝ պայքարը պետք է շարունակվի, կռիվը պետք է շարունակվի։

Մեր թշնամիների քաղաքականությունը 110 տարի անց չի փոխվել, դրա վկայությունն է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, որը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանական գործողություն։ Այն ինչ 110 տարի առաջ տեղի ունեցավ Մուշում, Վանում, Սասունում նույնը տեղի ունեցավ Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում։

Ցեղասպանությունից 110 տարի անց մենք համոզված ենք մի բանում, որ երբ քեզ հարվածում են, դու ավելի ուժգին պետք է հարվածես, հակառակ դեպքում կլինի այն ինչ եղավ Արցախում։

Մենք ողջ աշխարհին այստեղից ուղղում ենք հստակ ուղերձ․ եթե դուք չեք բռնում ցեղասպանի ձեռքը, այն անպայմանորեն մի օր ձեզ նույնպես հարվածելու է։

Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու, մենք հասնելու ենք մեր նպատակի վերջնակետին, որովհետև դա մեր կյանքի իմաստն է։

Մենք կոչ ենք անում Թուրքիայի երիտասարդությանը, եթե դուք չստիպեք ձեր իշխանություններին ընդունել ցեղասպանությունը, դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոման Թեհլերյաններ և Արշավիր Շիրակյաններ։

Հայ վրիժառուների բանակը այնքան է մեծանալու, մինչև որ հասնենք արդար հատուցման թե՛ ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում։

Մենք կոչ ենք ուղում հայ երիտասարդին։ Զա՛րկ, զարկ ավելի ուժգին, զարկ այնպես, որ թշնամին զգա քո շունչը, զարկ այնպես, որ թշնամուն հաճոյացողը դողա ուրացման մտքից։

Այսօր կա մի իշխանություն, որն ասում է, մոռացեք ցեղասպանությունը, մոռացեք Արցախը , մոռացեք ձեր անցյալը։

Բայց մենք չենք մոռանում։ Մենք չենք ընտրում ուրացուման ճանապարհը։ Այդ քաղաքկանությունը սկսվում է ցեղասպանության զոհերի հիշատակի ուրացումից և ավարտվում պետակնության կորուստով։ Մենք երիտասարդներս կանգնած ենք այդ ուրացման ճանապարհին, և ետ ենք շրջելու պարտության էջը, մենք նորից ոտքի ենք կանգնելու և հաղթելու ենք, մենք կերտելու ենք մեր ազգի և պետության արժանապատիվ ապագան և այդ ապագային հասնելու միայն մեկ ելք կա․․

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ․․․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company