ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Միայն անցյալի հանցագործությունները ճանաչելով կարող ենք կանխել դրանց կրկնությունը

25 Ապրիլ 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի պաշտոնական ոգեկոչման արարողության ժամանակ, 2025թ. ապրիլի 24, Փարիզ

Պարոն վարչապետ, պարոն Ֆրանսուա Բայրու,
Պարոն վարչապետ, պարոն Գաբրիել Աթթալ,
Փարիզի քաղաքապետ, տիկին Անն Իդալգո,
Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ, տիկին Վալերի Պեկրես,
Պատգամավորներ,
Պատվելի դեսպաններ,
Հոգևորական իշխանությունների ներկայացուցիչներ,
Ընտրված պաշտոնյաներ,

Սիրելի բարեկամներ,

Այսօր մենք հավաքվել ենք՝ հիշելու մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։

110 տարի առաջ սկսվեց մի ամբողջ ժողովրդի համակարգված բնաջնջումը, որի միակ «հանցանքը» սեփական հողում գոյություն ունենալն էր՝ հող, որին ձգտում էին ուրիշները։

Մենք այստեղ ենք ոչ միայն հիշելու, այլև վերահաստատելու մեր անսասան վճռականությունը՝ արդարության և ճշմարտության պահանջի մեջ։

Ինչպես ճիշտ նկատել է Աուշվիցի գերի և գրող Պրիմո Լևին՝ «Եթե հասկանալը անհնար է, ապա ճանաչելը պարտադիր է, որովհետև այն, ինչ եղել է, կարող է կրկնվել»։

Այս խոսքերը այսօր հատկապես հզոր արձագանք են գտնում, որովհետև մենք ոգեկոչում ենք ոչ միայն անցյալը, այլ մի գործընթաց, որը շարունակվում է նաև այսօր։

Ճշմարտությունը հետևյալն է. այն, ինչի միջով անցավ հայ ժողովուրդը, պատահական պատմական իրադարձություն չէր, ոչ էլ պատերազմի «դժբախտ» հետևանք։

Դա ցեղասպանություն էր՝ կանխամտածված, կազմակերպված և համակարգված իրագործված։

Այդ ցեղասպանության արմատները ձգվում են 1915 թվականից առաջ, և դրա հետևանքները զգացվում են մինչև այսօր։

Հայոց ցեղասպանությունը մեկուսացված դեպք չէր 1915 թվականին։ Այն շարունակությունն էր երկարատև մի գործընթացի, որը սկսվեց Համիդյան ջարդերով (1894-1896 թթ.), որի ընթացքում Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով սպանվեց ավելի քան 200,000 հայ։

Այն շարունակվեց 1909 թվականի Ադանայի կոտորածներով՝ ավելի քան 30,000 զոհերով։

Եվ եկավ 1915 թվականը (հարցադադար), երբ Երիտասարդ թուրքերի կառավարությունը Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ հրամայեց Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ժողովրդի տեղահանումը և բնաջնջումը։ Հետևանքը եղավ այն, որ մեկ ու կես միլիոն հայեր՝ երեխաներ, կանայք և տղամարդիկ, զոհ գնացին։

Բռնության այս շրջանը իսկապես երբեք չի դադարել։

Այն շարունակվեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի հայերի դեմ իրականացված կոտորածներով, հասնելով մինչև 2023 թվականը՝ Արցախի էթնիկ բնակչության զտումը, որի ընթացքում հայ բնակչությունը հարկադրված եղավ լքել հայրենիքը, որտեղ ապրել էր հազարամյակներ շարունակ։

Այս էթնիկ զտումը, որ կատարվեց ամբողջ աշխարհի աչքի առաջ և միջազգային հանրության պասիվ դերակատարության պարագայում, ապացուցում է՝ պատմությունը կրկնվում է, երբ անպատժելիությունը շարունակվում է։

Այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում նախագահ Էրդողանին և թուրքական պետությանը. Ժամանակն է ստանձնելու ձեր պատմական պատասխանատվությունը։

Ոչ մի նորմալացված հարաբերություն չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունը։ Ցեղասպանության ժխտումը միայն զոհերի հիշատակին հասցված վիրավորանք չէ, այլ հենց ցեղասպանության վերջին փուլը։ Քանի որ ֆիզիկական բնաջնջումից հետո գալիս է հաջորդ քայլը՝ հանցանքի ջնջումը կոլեկտիվ հիշողությունից։ Պարոն Էրդողան, դուք պետք է հասկանաք՝ ապագան չի կարող կառուցվել ժխտման վրա։ Ապագան կկառուցվի միայն, երբ ցավոտ ճշմարտությանն առերեսվեք։

Այսօրվա Թուրքիան շարունակում է լինել մեղսակից՝ իր անցյալի հանցագործությունները մերժելով։ Այսօր հզորացվող պանթուրքիստական ուժերը չեն փնտրում խաղաղություն Հայաստանի հետ։ Նրանց տարածքային հավակնությունները և պանթուրքիստական գաղափարախոսությունը ենթադրում են Հայաստանի՝ որպես արգելքի՝ վերացումը։ Մի սխալվեք. նորմալացման խոսքերից այն կողմ թաքնված է նույն հեգեմոնական կամքը, որը 1915 թվականին հանգեցրեց ցեղասպանության։

Մենք ուղերձ ենք հղում նաև նախագահ Ալիևին և Ադրբեջանին. զտումը, որ դուք իրականացրիք Արցախի հայերի դեմ, ձեզ կդարձնի խաղաղության անհավաստի գործընկեր։ Ձեր գործողությունները հակասում են ձեր խոսքերին։ Դուք չեք կարող խաղաղություն պահանջել, երբ իրականացրել եք էթնիկ զտում։ Եթե իսկապես ուզում եք խաղաղություն, ապա՝

• ազատ արձակեք բոլոր հայ գերիներին,
• հետ քաշեք ձեր զորքերը Հայաստանի Հանրապետության սահմանային տարածքներից, որոնք անօրինական կերպով գրավել եք,
• վերջապես ընդունեք, որ Արցախի հայերի իրենց հայրենի հողերին վերադարձը մեր ամբողջ ժողովրդի անօտարելի իրավունքն է։

Պարոն Ալիև, իմացեք՝ մենք չենք հետ վերցնելու մեր միջազգային դատական հայցերը։ Հակառակը, մենք բազմապատկելու ենք դրանք։ Յուրաքանչյուր հանցագործության, միջազգային իրավունքի յուրաքանչյուր խախտման, մարդու իրավունքների յուրաքանչյուր ոտնահարման համար մենք կդիմենք բոլոր իրավասու ատյաններին։ Մենք կպահանջենք պատժամիջոցներ ձեր, ձեր ընտանիքի և ձեր ռեժիմի ղեկավարների դեմ՝ Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում։ Միջազգային արդարությունը ի վերջո կհասնի Արցախի էթնիկ զտման պատասխանատուներին, ինչպես դա պատահել է պատմության այլ պատերազմի հանցագործների հետ։ Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը՝ «Արդարության դեմ ցանկացած անարդարություն սպառնալիք է արդարությանը ամենուր»։

Այս խոսքերը մեզ հիշեցնում են՝ մեր պայքարը միայն հայերինը չէ, այլ բոլոր այն մարդկանցը, ովքեր հավատում են արդարության և մարդու արժանապատվության սկզբունքներին։ Հիշողության և հատուցման համար մեր պայքարը ուղղված չէ թուրք ժողովրդին, այլ պետական մակարդակով ժխտման դեմ է։ Արդարության մեր պահանջը հաշտության դեմ չէ, այլ դրա նախապայմանն է։ Որովհետև ի՞նչ ապագա կարող ենք միասին կառուցել, եթե չենք կարող համատեղ համաձայնության գալ մեր անցյալի շուրջ։ Մենք երբեք չենք հրաժարվի այս պայքարից։ Հրաժարվել կնշանակի կրկնակի դավաճանել մեր նախնիներին՝ մեկ անգամ մոռացության մատնելով նրանց տառապանքը, երկրորդ անգամ հրաժարվելով արդարության իդեալից, որի համար նրանք զոհվեցին։

Միջազգային հանրությանը մենք ասում ենք. դուք կրում եք պատմական պատասխանատվություն։ Անտեսելով այդ հանցագործությունները՝ երեկ և այսօր, ոչ թե կանխում եք դրանք, այլ հակառակը՝ քաջալերում եք դրանց կրկնությունը։ Լռությունն ու անտարբերությունը անարդարության ամենամեծ դաշնակիցներն են։ Երբ ընդունում եք ուժով փոխված սահմանները, զենքի սպառնալիքով տեղահանված ողջ ժողովուրդների վիճակը, դավաճանում եք հենց այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ձեր ինստիտուտները։ Ֆրանսիային մենք հիշեցնում ենք. որպես մարդու իրավունքների երկիր, նա պարտավոր է պատժել այստեղ՝ իր հողի վրա, Ադրբեջանի հանցավոր ռեժիմը։ (հարցադադար) Ֆրանսիան ունի բազմաթիվ գործիքներ՝

• ադրբեջանցի ղեկավարների և նրանց ընտանիքների ակտիվների սառեցում,
• ադրբեջանական ներդրումների արգելում ռազմավարական ֆրանսիական ոլորտներում,
• առևտրային համաձայնագրերի կասեցում,
• ռեժիմի պաշտոնյաների մուտքի արտոնագրերի սահմանափակում,
• Ֆրանսիայում նրանց ձեռք բերած անշարժ գույքի բռնագրավում,
• ադրբեջանական ռեժիմի քարոզչական միջոցառումների արգելում ֆրանսիական տարածքում։

Այս պատժամիջոցները ոչ միայն օրինական են, այլ նաև անհրաժեշտ են, որպեսզի Ֆրանսիան հավատարիմ մնա իր արժեքներին և իր պատմական հավատարմությանը հայ ժողովրդի հանդեպ։

Գրող և փիլիսոփա Էլի Վիզելը մեզ սովորեցրեց՝ «Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, այլ անտարբերությունը։ Հավատի հակառակ կողմը հերետիկոսությունը չէ, այլ անտարբերությունը։ Եվ կյանքի հակառակ կողմը մահը չէ, այլ անտարբերությունը»։ Ահա հենց այդ անտարբերության դեմ ենք մենք պայքարում այսօր։ Ովքեր կարծում են, թե ժամանակի ընթացքում ճշմարտության պահանջը կթուլանա, մենք պատասխանում ենք՝ նույնիսկ 110 տարի անց մեր վճռականությունը մնացել է անխախտ։Այն անցնում է սերնդից սերունդ, որպես սուրբ ջահ։ Հայոց ցեղասպանության հիշողությունը միայն անցյալին չի պատկանում. այն կենդանի է, ներկա և մեր ինքնության հիմնասյուներից է։

Թուրքական կառավարությանը, որն ակնկալում է, որ մեր պահանջը ժամանակի ընթացքում կձուլվի, մենք ասում ենք. սխալվում եք։ Յուրաքանչյուր չճանաչված տարին միայն ուժեղացնում է մեր կամքը։ Յուրաքանչյուր նոր սերունդ ժառանգում է հիշողության այս պարտքը և կրում այն ավելի բարձր։ Այս սուրբ օրը, մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ աշխատել ճշմարտության հաղթանակի, արդարության վերահաստատման և իրական խաղաղության համար։

Մենք երբեք չենք հանձնվի։

Մենք կշարունակենք այս պայքարը ամբողջ աշխարհում՝ բոլոր միջազգային ատյաններում, դիվանագիտական հարթակներում և ակադեմիական միջավայրերում, որպեսզի պատմական ճշմարտությունը ճանաչվի, պատասխանատվությունը հաստատվի, և արդարությունը իրականացվի։ Միայն ճշմարտության և արդարության հիման վրա կարող ենք կառուցել կայուն խաղաղություն։ Միայն անցյալի հանցագործությունները ճանաչելով կարող ենք կանխել դրանց կրկնությունը։ Այսօր մենք հիշում ենք։ Վաղը մենք շարունակելու ենք գործել։ Գործել մեր նախնիների համար՝ ովքեր զոհվեցին Դեր Զորի անապատներում։ Մեր եղբայրների և քույրերի համար՝ ովքեր վտարվեցին Արցախից։ Եվ ապագա սերունդների համար՝ ովքեր արժանի են ապրել մի աշխարհում, որտեղ նման հանցագործությունները պետք է դառնան անհնարին։ Մեր պայքարը հիշողության դեմ մոռացության, ճշմարտության դեմ ստի, արդարության դեմ անպատժելիության պայքար է։ Սա ողջ մարդկության պայքարն է։

Փառք Հայոց ցեղասպանության զոհերին։

Թող նրանց հիշատակն հավերժ փայլի մեր սրտերում և մարդկության պատմության մեջ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company