ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հայ դատ
  • Լուրեր

Ուրուգվայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110րդ տարելիցը

25 Ապրիլ 2025

24 տարի ի վեր, ապրիլի 23ին, Ուրուգվայի խորհրդարանի միջոցառումների հատուկ հանդիսասրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում։ Այս տարի Ուրուգվայի խորհրդարանի նախագահի և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Հակոբ Արք․ Գլնճեանը, Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ՀՀ հյուպատոս Գոհար Մինասյանը, ինչպես նաև հայ համայնքի կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ընթերցվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանտու Օրսիի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110րդ տարելիցը՝ հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը։ Ուրուգվայը միանշանակորեն կատարեց իր պարտականությունը»:

Փոխնախագահ Կարոլինա Գոսսեն իր ելույթում ընդգծել է․ «Ուրուգվայը սնվեց հայ համայնքի ներդրումներով, կարծում եմ՝ իրենց պատմական հայրենիքի հանդեպ տածած սիրով, նրա հիշողության հանդեպ ունեցած անկոտրում պարտավորությամբ, որը պատմություն կերտելու ուղին է, եւ նրանց՝ Ուրուգվայի հանդեպ երախտագիտությամբ լեցուն սիրով»՝ նշելով, որ հայ ժողովուրդը «միշտ իրենց կողքին պետք է ունենա ուրուգվայցի ժողովրդին»:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրն իր ելույթում ընդգծել է․ «հայերը հարստացրել են մեր մշակոյթը, մեր ինքնությունը, մեր երկիրն ու մեր պատմությունը: Ժողովուրդների ինքնորոշումը պետք է հաղթի ամեն տեսակի ճնշումները՝ փոքր, ամենամեծ: Ուրուգվայը հավատարիմ է միջազգային իրավունքի հարգմանը: Մեր փոքր երկիրը ստանում է ամեն տեսակի դերակատարների ճնշում, սակայն մենք հասկացրել ենք՝ հայ դատի պաշտպանությունը, պատմական հիշողության պաշտպանումը պետք է շարունակի մնալ իբրև առաջնահերթություն, անկախ այն բանից, թե ով է ղեկավարում Ուրուգվայը»- եզրափակելէ Վալտոմիրը:

Իրավաբան, միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիր և ԱՄՆ-ի Ինդիանա համալսարանի պրոֆեսոր Իրենե Մասսիմինոն, անդրադառնալով ներկա իրավիճակին, շեշտել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հավասար մրցակցային դաշտում չէ, զոհը երբեք հավասար չէ զոհաբերվողին, այն անպատժելիության պատճառով, որը միջազգային հանրության մեծ մասը տարիներ շարունակ շնորհել է Ադրբեջանին»:

Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ուղերձը փոխանցել է Կարինե Կերկերեանը՝մասնավորապես նշելով․ «Մեր հանձնառությունն է անխոնջ աշխատել, Բաքվում անարդարորեն բանտարկված պատանդների և բանտարկյալների ազատ արձակման համար և կրկնել այն, ինչը, վստահաբար, եթե իրենք այստեղ կարողանային լինեին, պետք է ասեին՝ Ուրուգվայը տակավին կարևոր դեր ունի միջազգային ոլորտներում դերակատարության համար, որպեսզի հարգվի հայ ժողովուրդի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը»: Կերկերեանն անդրադարձել է նաև Բակո Սահակյանի (2011) և Դավիթ Իշխանյանի (2019) Ուրուգվայ կատարած այցերին: «Մեր հազարամյա մայր հայրենիքի համար այս տագնապալից իրավիճակում և վեց տասնամյակ հետո այն առաջնահերթ օրենքից, որը կոտրեց Հայոց Ցեղասպանությունը շրջապատող լռության պատը, մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում 1965 թվականի Ուրուգվայի օրենսդիրների ժառանգությունը ստացած մեզ բոլորիս, միավորել մեր ձայները և մեկ անգամ ևս կոտրել այն լռությունը, որը երեկվա ցեղասպանները այսօր պարտադրում են մեզ»:

Այս առթիվ ընթերցվեց Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 13.326 օրենքը՝ ընդունման 60-ամյակի կապակցությամբ, Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Իշխան Սաղաթելյանի կողմից հղված նամակը:

Ուրուգվային երախտագիտության ի նշան՝ Իշխան Սաղաթելյանը Հայաստանից ժողովրդավարության այս տանը, Հայոց Ցեղասպանության ճանաչման 60-ամյակի և Ուրուգվայի Խորհրդարանի բացման 100-ամյակի առթիվ որպես նվեր է ուղարկել ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» նկարը։ Նկարը Հայ Դատի ներկայացուցչի կողմից հանձնվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալտոմիրին:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
25 ապրիլի, 2025

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company