ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Հսկում- ջահերթ. Գամիշլիահայութիւնը վերանորոգ ուխտով յիշատակեց Հայոց ցեղասպանութեան 110֊րդ տարելիցը

26 Ապրիլ 2025

Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2025֊ի երեկոյեան Գամիշլիի փոխանորդարանի շրջափակին մէջ կատարուեցաւ բարեխօսական կարգ՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակներուն, նախագահութեամբ Ճեզիրէի Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայեանի, ներկայութեամբ Բարձր Ճեզիրէի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհիապատիւ Տ.Անդրանիկ Սրբ.Եպս. Այվազեանի, հոգեւոր հայրերու , Յարաբերական Մարմնի, իսլամ կրօնապետներու, արաբ եւ քիւրտ աշիրապետներու, քաղաքական զանազան կուսակցութիւններու եւ բարեսիրական հաստատութիւններու ներկայացուցիչներու եւ հոծ բազմութեան։

Այնուհետեւ տեղի ունեցաւ մոմավառութիւն ու ջահերով երթ, մասնակցութեամբ Սուրիոյ Երիտասարդական Միութեան «Նիկոլ Դուման» մասնաճիւղի երիտասարդութեան, Պատանեկան Միութեան «Զաւարեան» մասնաճիւղի պատանիներուն եւ Կիրակնօրեայ վարժարանի աշակերտութեան։

Հսկումի հանդիսութիւնը տեղի ունեցաւ Ազգային Միացեալ վարժարանի շրջափակին մէջ։

Պատանիները կենդանի պատկերով յայտնեցին, որ հայոց պահանջատիրութիւնը պիտի շարունակուի, եռագոյնը եւ Արցախի դրօշը կողք-կողքի պիտի ծածանին եւ հայ ժողովուրդը իր մշակոյթով ու ստեղծագործ ոգիով պիտի շարունակէ պայքարիլ յանուն արդար հատուցման։
Ապա հանդիսաւար բժշկհ. Մարի Մելքոնեան-Պետրոսեան ներկաները հրաւիրեց մէկ վայրկեան յոտնկայս յագելու յիշատակը անմահ նահատակներուն, որմէ ետք պատանիները երգեցին Հայաստանի եւ Արցախի քայլերգները։

Բացման արաբերէն խօսքով հանդէս եկաւ Համազգայինի վարչութեան անդամ Լիզա Շառոյեան, որ համառօտ կերպով ներկայացուց Ապրիլեան ողբերգութիւնը՝ ի տես մարդկութեան եւ աշխարհին, որոնք ականատես դառնալով մէկտեղ, լուռ մնացին, ապա անդրադարձաւ Արցախի վերջին իրադարձութիւններուն, որուն ի տես եւս միջազգային շարք մը ատեաններ կը շարունակեն լուռ մնալ։

Յաւուր պատշաճի խօսքերով հանդէս եկան Հայր Անդրանիկ Այվազեան, Ուահրազ Սուրիական ժողովրդավարական ուժերու ներկայացուցիչ, շէյխ Մուհամմետ Քատրի, որ թոռն է այն շէյխերուն, որոնք դէմ դրին Սուրիոյ հողերուն վրայ հայոց սպանդի շարունակման, շէյխ տոքթ. Մրշըտ Մաաշուք Ալխազնաուի, Հըքմաթ Հապիպ՝ ինքնակառավարման գրասենեակի ներկայացուցիչ, Ճանտա Հաուլ, ժողովրդավար Միաւորում կուսակցութեան ներկայացուցիչ Իլհամ մուհհամետ, մեթր Ատնան Աազօ Պահպանողական կուսակցութեան քաղաքական գրասենեակի անդամ եւ Մաան ալ-Տանտահ, բժշկ․ Սանհարիպ Պարսում ասորի միասնական կուսակցութեան պետ, Կաուրիէ Շապօ՝ Սուրիոյ ասորի ժողովրդավար կազմակերպութեան գործադիր գրասենեակի անդամ։

Ընթերցուեցաւ նաեւ քիւրտ աշիրէթներու խորհուրդի նամակը այս առիթով, ապա խօսք առաւԱպտուլ Սալամ Սայտ Մահմուտ՝ TAV- DAM-ի պատասխանատու, իսկ Ռէզան Կլօ ներկայացուց Սուրիոյ հիւսիւսարեւելեան շրջանի նահատակներու, վիրաւորներու եւ քեռիներու ծնողներուն խօսքը։ Խօսք առին նաեւ Ուաէլ Միրզա՝ Սուրիոյ ժողովրդավար ասորի կուսակցութեան ներկայացուցիչը, Սուատ Հասո՝ Սուրիոյ եզիտի միասնութիւն խմբաւորման ներկայացուցիչը եւ Ապտուլ Պաքի Տարուիշ Սուրիոյ քրտական ժողովրդավար կուսակցութեան ներկայացուցիչը։

Գեղարուեստական յայտագիրը ընդգրկեց Սիամանթոյի «Ափ Մը Մոխիր» քերթուածը եւ արաբերէն ասմունք մը, զորս ներկայացուցին «Զաւարեան» մասնաճիւղի պատանիները, իսկ ազգային երգով հանդէս եկաւ Ատուր Ադամեան։

Հոգշ Տ. Լեւոն Վրդ. Եղիայեան փակման խօսքով շնորհակալութիւն յայտնեց ներկայ հիւրերուն, որոնք ընդառաջելով հրաւէրները իրենց զօրակցութիւնը յայտնեցին հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան՝ կասեցնելու համար նման ցեղասպանութիւններու կրկնութիւնը։ Հայր սուրբը հաստատեց, որ հայ ժողովուրդը պիտի մնայ հաւատարիմ իր նահատակներու կտակին մինչեւ արդար հատուցում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company