Հիշատակի միջոցառում՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 105-ամյակին
15 Մարտ 2026
ՀՅԴ ՀԵՄ և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 15-ին Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված «Նեմեսիս» գործողության 105-ամյակին:
Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին կիսանդրու առջև, ինչպես նաև՝ արժեւորեցին 105 տարի առաջ Թեհլիրյանի իրականացրած գործողությունը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Խաչատուր Ստեփանյանը, կարևորելով օրվա խորհուրդը, ասաց․ «Սողոմոն Թեհլիրյանն իրականացրեց հայ ժողովրդի պատիվը փրկելու մի գործողություն, որին բոլորը սպասում էին։ Դրանից առաջ թուրքական պետությունը նախաձեռնել էր զավեշտալի մի ծրագիր՝ հայ ժողովրդին բնաջնջել իր հայրենիքում։ Եվ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը չկարողացավ պատշաճ դիմադրություն ցույց տալ․․․Կգա մի օր, որ կլինեն նոր Սողոմոն Թեհլիրյաններ․ 105 տարի առաջ կատարվածը հայ ժողովրդի հավաքական վրեժն էր»։
Ռեժիսոր Սամվել Թադևոսյանը նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանի խորհուրդը հավերժական է, մեր գործը՝ հաղթանակ:
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Սողոմոն Թեհլիրյանի ամենակարևոր դասը՝ իր քայլով և առհասարակ «Նեմեսիս» գործողությունն այն է, որ ցույց տրվեց աշխարհին ու Թուրքիային, որ հայ ժողովրդի պայքարի ոգին չի մահացել»:
Մանրամասները՝ տեսանյութում



