ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

«Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականությունը 12 առաջնահերթություն ունի

16 Մարտ 2026

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները.

«Սիրելի հայրենակիցներ,

Իմաստ չունի գրաֆիկներ ներկայացնել ու բարդ տնտեսագիտական վերլուծություններ անել ցույց տալու համար, թե Փաշինյանն ու իր թիմն ինչ տնտեսություն են ստեղծել, Հայաստանն ինչ է արտադրում և ամենակարևորը՝ ժողովուրդն ինչպես է ապրում։ Բավարար է նայել սառնարանների ու դրամապանակների պարունակությանը և ամեն ինչ պարզ կդառնա։ 300,000 մարդ, ամեն 7 չափահաս հայաստանցուց մեկն անհուսալի սպառողական վարկ ունի, մոտ 150,000 հայ մարդ 250,000 դրամ չունենալու պատճառով ԴԱՀԿ պոտենցիալ հաճախորդ է․․․ Ոչ ինքը փող ունի, ոչ էլ մի ծանոթ կամ բարեկամ ունի, ումից կարող է պարտք վերցնել, բանկի ու վարկային կազմակերպության պարտքը փակել։ 250,000 դրամ․․․․ Իսկ իշխանությունները պնդում են, թե երկրի միջին աշխատավարձը մոտ 350,000 դրամ է, մոռանալով հիշեցնել, որ ամեն 4 վարձու աշխատողից 3-ի աշխատավարձն այդ գումարից ցածր է։ Դե հարկերն էլ հանենք ու տեսնենք թե ամսվա վերջին քանի հոգի է տուն 350,000 դրամ տանում։

Մարդկանց դարձրել են պարտքի գերի, երկիր թաթախել են պարտքերի մեջ։ Այս տարեսկզբին մեր պետական պարտքը կազմել էր 5.3 տրիլիոն դրամ (14 մլրդ դոլար)։ Հունվարին, ընդամենը մեկ ամսվա ընթացքում, հաջողացրել են պարտքն ավելացնել 40 մլրդ դրամով։ Ամեն աշխատանքային օր պարտքն ավելացել է 2.5 մլրդ դրամով։ Պատկերացնու՞մ եք, օրեկան 2.5 մլրդ դրամ, 6.5 մլն դոլար։ Ի՞սկ ինչի վրա է այդ պարտքը ծախսվում։ Անորակ ասֆալտի, որ մի նորմալ ձմռան չդիմացավ։ Այդ ահռելի պարտքը մենք են մարում, բոլորս միասին։Այս տարվա պետական բյուջեի եկամուտները կազմելու են մոտ երեք տրիլիոն դրամ։ Պարտքի սպասարկումն ու մայր գումարի մարումը կազմելու է մեկ տրիլիոն դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ հերոս հարկատուներն աշխատում են, հարկ են վճարում, որ ամեն երեք դրամից մեկ դրամը գնա՞ պարտատերերին։

Կառավարությունը խոստանում էրարտահանմանը միտված, գիտելիքահենք, և նորարարական տնտեսություն։ Գիտե՞ք մեր տնտեսության ամենամեծ ճյուղը ո՞րն է։ «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»։ Բարձր տեխնոլոգիաներն ու՞ր, առևտուրն ու մեքենաների նորոգումն ու՞ր։ Դե, իրենց հպարտություն շինարարությանն արդեն անդրադարձել եմ։

Սիրելի հայրենակիցներ,

Որպեսզի երկիրը չթաղվի պարտքերի մեջ, իսկ քաղաքացիները բարեկեցիկ կյանքով ապրեն, անհրաժեշտ է ժամանակի պահանջներին համապատասխանող, համաշխարհային միտումներին համահունչ զարգացող տնտեսություն։ Ի՞նչ լուծումներ ենք առաջարկում մենք։

Տնտեսական քաղաքականությունը երեք հիմնական ուղղություն է ունենալու․

I. Տնտեսության ու բիզնեսի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում։

II. Թիրախային աջակցություն հայրենական արտադրողին։

III. Ազգային հարստության արդար բաշխում

Համառոտ կերպով ներկայացնեմ մեր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները։

1. Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը և Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելուն։ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դառնալու է որակի և տեխնոլոգիական առաջընթացի հոմանիշ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի առնվազն 25%-ը։

2. Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս է կազմելու, հայկական ձեռնարկություններն ինտեգրվելու են համաշխարհային արժեշղթաներին՝ արտադրելով մրցունակ ապրանքներ կամ մատակարարելով բարձրորակ ծառայություններ։

3. Ներդրվելու են բարձր տեխնոլոգիական ստարտափերի և գիտահետազոտական նախագծերի պետական աջակցության թիրախային մեխանիզմներ՝ առաջնահերթ դիտարկելով ռազմարդյունաբերությունը։

4. Գործուն քայլեր են ձեռնարկվելու խրախուսելու բանկերին և կենսաթոշակային ֆոնդերին ֆինանսավորելու տնտեսության իրական հատվածը։ Ստեղծվելու է բազմամակարդակ ներդրումային ֆոնդ՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։

5. Հայրենական արտադրողը գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքներին։ Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու ընդլայնելու հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը։ Գերակա ոլորտներում իրականացվելու է ներմուծման փոխարինման քաղաքականություն։

6. Ռազմավարական նշանակության և մեծ սոցիալական ազդեցություն ունեցող շուկաները, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը պաշտպանված են լինելու դրսից եկող անազնիվ մրցակցությունից։

7. Փոքր և միջին բիզնեսի համար ներդրվելու է ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ Հարկային հետ-վերադարձի և այլ ուղղակի աջակցության գործիքակազմով խրախուսվելու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նորաստեղծ ՓՄՁ-ներին տրամադրվելու է երկամյա «հարկային արձակուրդ»։ Տնտեսության իրական հատվածի առնվազն 25%-ն արտադրելու են փոքր ու միջին ձեռնարկությունները

8. Կառավարությունն իրականացնելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիր։ Երկրի տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ամբողջ պոտենցիալը չի կարող կենտրոնացված լինել մայրաքաղաքում։

9. Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության կենտրոնում դրված է լինելու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մեծացումը, պարենային անվտանգության բարձրացումը և գյուղական կենսակերպի որակական բարելավումը։ Գյուղատնտեսությունը կազմելու է երկրի համախառն ներքին արդյունքի առնվազն 15%-ը։

10. Վերանայվելու է եկամտային հարկի գործող մեխանիզմը։ Անցում է կատարվելու հարկման պրոգրեսիվ համակարգին, գործելու է «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Իրականացվելու գործազրկության կրճատման քաղաքականություն՝ տարեկան 30,000-45,000 կայուն աշխատատեղերի ստեղծմամբ։

11. Հայաստանում աշխատող աղքատներ չեն լինելու։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձն այն հավասարեցնելով կենսապահովման զամբյուղի արժեքին։

12. Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով և ամեն տարի նախորդ տարվա սղաճի չափով ինդեքսավորվելու է՝ պահպանելու կենսաթոշակների գնողունակությունը։ Փաստացի գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

12 կետերը որ ներկայացրեցի, հիմնադրույթներն են, ամբողջական լուծումները չեն։ Մենք մեր առաջարկներն ունենք նորաստողծ ընտանիքների ու առաջին անգամ իրենց ուժերը բիզնեսում փորձ անող երիտասարդների, հողի աշխատավորների ինքնազբաղների, աշխատանքային սահմանափակում ունեցողների և շատ այլ հայրենակիցների համար։ Սպասվող շաբաթների ընթացքում կներկայացնենք մեր ամբողջական տնտեսական պլատֆորմը, կքննարկենք ձեր հետ, անհրաժեշտության դեպքում շտկումներ կմտցնենք։ Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company