ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը

16 Մարտ 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը․

«Հայաստան» դաշինքի հարգելի՛ գործընկերներ, համակիրներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը մոտենում է ընտրական հերթական շրջափուլին ﬕ իրավիճակում, երբ հազարամյակներ շարունակ հայերով բնակեցված Արցախում ոչ մի հա յչի ապրում, հայկական տարածքներն օկուպացված են, ﬔր հայրենակիցները` Բաքվի բանտերում, իսկ վարչախումբը սկսել է համակարգված պայքար մեր ազգային ինքնության դեմ։

Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստը «անկախություն է», իսկ սեփական ինքնության ուրացումը «խաղաղություն»:

Ուստի, առաջիկա ընտրությունները, պարզապես տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին ընտրություններ չեն։

Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝ ո՞րն է լինելու մեր վաղվա Հայաստանը։

Մենք ընտրելու ենք ինքնիշխան Հայաստա՞նը, թե՞ թույլ ենք տալու, որ մեր տունը վերջնականապես վերածվի Ալիևի երազած «Արևմտյան Ադրբեջանի»։

Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան»:

Ընտրությունը շատ պարզ է:

«Արևմտյան Ադրբեջանը» միայն տարածքային կորուստը չէ։ Դա մի իրականությունն է, որտեղ մեզ ստիպում են մոռանալ մեր անցյալը, ուրանալ մեր սրբությունները և քանդել մեր ինքնության հիմնասյուները։

Իսկ այդ նախագիծն իրականացնող խամաճիկները նրանք են ովքեր այսօր հարձակվում են Եկեղեցու վրա, ովքեր պատերազմ են հայտարարել մեր խորհրդանիշ Արարատին, ովքեր ամաչում են մեր հաղթանակներից:

Ես հավատում եմ, համոզված եմ, որ մեր ժողովուրդն ընտրելու է Հայաստանը:

Այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ և պարտությանը գերի չեն դառնում։

Այն Հայաստանը, որտեղ ոչ ոք չի կարող ﬔզ պարտադրել փոխել ﬔր Սահմանադրությունը, ոտնատակտալ մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդյան վկայականը:

Այն Հայաստանը, որտեղ «Արցախ» ասելուց հետո ներողություն չեն խնդրում։

Որտեղ պատմական փաստերը ցենզուրայի չեն ենթարկվում, տաբո ւչեն դառնում։

Որտեղ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում և չեն ուրանում։
Ես վստահ եմ, որ ժողովուրդն ընտրելու է այն Հայստանը, որտեղ պետական խորհրդանիշները հպարտություն են, այլ ոչ թե բեռ, որից պետք է ազատվել:

Այն Հայաստանը, որտեղ չեն պատերազմում սեփական եկեղեցու դեմ այնպես, ինչպես նույնիսկ թուրքերն ու մոնղոլ-թաթարները չէին համարձակվի։

Այն Հայաստանը, որտեղ ընտանիքը, ավագ սերնդի նկատմամբ հարգանքը, հավատքը և ազգային ինքնությունն արժեքներ են, ոչ թե թիրախ։
Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր հազարամյակների պատմության ընթացքում շատ կորուստներ ենք տեսել, բայց պահպանելով սեփական ինքնությունը, կարողացել ենք վերականգնել մեր պետականությունը:

Ինքնությունը մեր պետության վերջին սահմանն է, մեր վերջին խրամատը: Եթե այսօր զիջենք մեր հոգևոր սահմանները, մեր ինքնության սահմանները,վաղը չենք կարողանալու պահել մեր պետության ֆիզիկական սահմանները: Ժողովուրդը, որը կորցնում է իր ինքնությունը, վաղ թե ուշ կորցնում է նաև իր պետությունը։

Ուստի ես որպես ոչ միայն Ազգային ժողովի պատգամավոր, այլնաև նորանկախ Հայաստանի զավակ ասում եմ.

Թույլ չենք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը,

Թույլ չենք տալու որևէ մեկին հակադրության ﬔջ դնել Արարատն ու Արագածը։
Արարատնէլ, Արագածնէլ,Խուստուփնէլ, Իշխանասարնէլ,Աժդահակնէլﬔրնեն, մե՛րը,ﬔրինքնությանտարբերգագաթները:

Ինչպես մերն են և՛ Մայր Աթոռը, և՛ Դադիվանքը, և՛ Ամարասը, և՛ Տաթևը, և՛ Վահանավանքը, և՛ Սուրբ Ղազանչեցոցը, և՛ Խոր Վիրապը, և՛ Գանձասարը։

Եվ սա սադրանք չէ, ինչպես որոշ վախկոտներ կասեին, և ոչ էլ պատերազմի կոչ, այլ տիրոջ իրավունքն է սեփական ժառանգության նկատմամբ:

Մենք մեր ինքնությունը չենք զիջելու, չենք փոխանակելու անկայուն զինադադարի հետ:

Ես ուզում եմ, որ իմ որդին և նրա սերնդակիցները հիշեն՝ իրենց նախնիներն այս տարածաշրջանում քաղաքակրթություն են կերտել, Սարդարապատ են հաղթել, Արցախյան հերոսամարտ են կերտել և չպետք է համակերպվեն այսօր պարտադրվող այն թեզիհետ, որ մենք այլևս գործոն չենք, որ մեր միակ փրկությունն ամեն բան զիջելն է ու, թե մեր ճակատագիրը գրվում է մեր փոխարեն տարբեր մայրաքաղաքներում:

Ես, մենք այս պայքարի մեջ ենք, որպեսզի դուք ապրեքմի Հայաստանում, որտեղ Արցախի մասին խոսելը չի համարվում «սադրանք», իսկ սեփական եկեղեցին պաշտպանելը՝ «հնամոլություն»:

Ես ուզում եմ, որ այլևս երբեք ստիպված չլինեք ներողություն խնդրել սեփական պատմության համար,

Ամեն առիթին շնորհակալություն չհայտնեք մեզ էթնիկ զտման ենթարկածներին։

Ես հավատում եմ որ, մենք ոտքի ենք կանգնելու, կառուցելու ենք անվտանգ և մրցունակ պետություն՝ պահպանելով մեր ինքնությունը, չուրանալով մեր պատմությունը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company