ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Լուրեր

Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի առաջին օրուայ նիստերը աւարտեցան

11 Ապրիլ 2026

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը: Բացման նիստի ընթացքին խորհրդաժողովի համադրող կազմի խօսքը փոխանցեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանը, իսկ ողջոյնի ուղերձներով հանդէս եկան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, Արցախի Ազգային ժողովի նախագահ ու նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիէլեանը եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:

Խորհրդաժողովի առաջին կլոր սեղանը քննարկեց սփիւռքի ռազմավարական դերը ազգային հիմնախնդիրներու լուծման մէջ եւ անոր քաղաքական օրակարգը: Այս նիստին իրենց մասնակցութիւնը բերին ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական Գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, քաղաքագէտ Վահան Զանոյեանը, Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեանը, Ամերիկայի Հայ Դատի Գրասենեակի հաղորդակցութեան բաժանմունքի տնօրէն Եղիսաբէթ Չուլճեանը եւ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդի ատենապետ Ճօնաթան Շպանգենպերկը: Նիստը վարեց ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու՝ Դոկտ. Գէորգ Ղուկասեանը։

Յաջորդիւ լսուեցան ողջոյնի խօսքեր Կլենտէլի նախկին քաղաքապետ Արտի Գասախեանի, Ռուսիոյ հայերու միութեան նախագահ Արա Աբրահամեանի եւ CCAF-ի համանախագահ ու «Nouvelle D’Arménie» թերթի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանի կողմէ:

Երկրորդ կլոր սեղանը, զոր վարեց Համազգայինի Մարսէյի Ճեմարանի հայերէնի ուսուցման պատասխանատու Նարեկ Հաննէեանը, անդրադարձաւ ազգային արժէքներու եւ Հայ Եկեղեցւոյ կարեւորութեան՝ սփիւռքի մէջ հայկական ինքնութեան պահպանման համար, նամանաւանդ նոր իրավիճակի մարտահրաւէրներու լոյսին տակ: Քննարկման մասնակցեցան ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը, Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր Եպս. Խաչատրեանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ Արք. Փանոսեանը, հասարակական գործիչ Տքթ. Սարգիս Մեսրոպեանը եւ Մոնթրէալի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տ. Գառնիկ Աւագ Քհնյ. Գոյունեանը:

Երրորդ քննարկումը կեդրոնացաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու հիմնահարցերուն եւ հորիզոններուն վրայ: Այս նիստին ելոյթ ունեցան Լիբանանի Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունին, ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը, «The California Courier» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը, լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Տիգրան Եկաւեանը եւ Զուիցերիա-Հայաստան ընկերակցութեան պատուոյ նախագահ Սարգիս Շահինեանը։

Օրուան աշխատանքներու աւարտին մասնակիցները այցելեցին Կոմիտաս Վարդապետի յուշարձանը՝ իրենց յարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթողին առջեւ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյա

12 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

12 Սեպտեմբեր 2026
Դամբանական` Ընկեր Եդուարդ Ֆրունճեանի յ

Ստորեւ կը ներկայացնենք հանգուցեալ Եդուարդ Ֆրունճեանի յուղարկաւորութեան ընթացքի

11 Սեպտեմբեր 2026
Քանի Մը Օրուան Ծրագրուած Պատերազմ Մը,

«Երկարատեւ պատերազմը երբեք որեւէ ազգի ի նպաստ չէ եղած»։ Սուն Ցու (544-496 Ք

11 Սեպտեմբեր 2026
Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աս

«Ոչ մի անմեղ հանդիպում կամ ծանոթություն։ Ոչ մի ընկերական ձեռքսեղմում կամ լուսա

11 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Տասներեք եվրոպական համայնքներ պատասխան

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներքո միավորված՝ եվրոպական տասներե

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company