ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

ՔոնկրԷսին Մէջ Տեղի Ունեցաւ Ցեղասպանութեան Ոգեկոչում

18 Ապրիլ 2026

ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐ ԱԶԴԱՐԱՐԵՑԻՆ՝ «ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՐՆԱՅ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ



Չորեքշաբթի, Ապրիլ 15ի երեկոյեան, Քոնկրեսի 20է աւելի հանրապետական եւ դեմոկրատ անդամներ մասնակցեցան Քոնկրեսի շէնքին մէջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման, որ առիթ հանդիսացաւ արդարութիւն հաստատելու կոչեր կատարելու ոչ միայն 1915ի Հայոց Ցեղասպանութեան, այլ նաեւ 2023ին Արցախի մէջ տեղի ունեցած ցեղասպանութեան համար։

Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկին խորագիրն էր՝ «Հայոց Ցեղասպանութիւն. Յիշատակումէն Պատասխանատուութիւն․ Արդարութիւն Դար մը Ցեղասպանութեան Համար՝ Հայաստանէն Արցախ, 1915-2023» եւ իրականացաւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին, Ամերիկայի Հայկական Համագումարին եւ Քոնկրեսի Հայկական համախմբումին համագործակցութեամբ։

Հանդիսավարն էր Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան նախկին բարձրաստիճան պաշտօնատար դոկտ. Ռապըրթ Գրիգորեան, իսկ գլխաւոր բանախօսն էր միջազգային իրաւագիտութեան ու մարդկային իրաւունքներու ոլորտներուն մէջ մասնագիտացած իրաւաբան Գառնիկ Քերքոնեան, որոնք շեշտեցին, թէ մարդկութեան դէմ ոճիրներ իրագործած յանցագործներուն դէմ պէտք է պատժական քայլեր որդեգրուին, նման ոճիրներու կրկնութիւնը կանխելու համար։

Տպաւորիչ ելոյթներ ունեցան նաեւ քոնկրեսականներ Նենսի Փելոսի, ֆրենք Փալոն, Էտըմ Շիֆ, Կաս Պիլիրաքիս, Տէյվիտ Վալատաօ, Պրետ Շըրմըն, Ճուտի Չու, Լօրա Ֆրիտմըն, Ճիմ Քոսթա, Ճիմ ՄըքԿավըրն, Տինա Թայթըս եւ ուրիշներ։

Քոնկրեսականները շեշտեցին, թէ ժամանակը հասած է խօսքէն գործի անցնելու, պահանջելով վնասուց հատուցում ապահովել ցեղասպանութեանց զոհերուն, ինչպէս նաեւ ապահովել Պաքուի կողմէ ապօրինի կերպով գերի պահուող Արցախի ղեկավարներու եւ այլ հայ պատանդներու ազատ արձակումը եւ պատժամիջոցներ որդեգրել Ատրպէյճանի դէմ։

Նշենք, որ ոգեկոչման ձեռնարկին կողքին, նոյն օրը, կ․ե․ ժամը 1էմ սկսեալ, տեղի ունեցաւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպած՝ «Հարաւային Կովկասի մէջ խաղաղութիւն առանց արդարութեան» խորագիրով ներկայացումը, որուն հրաւիրուած էին քոնկրեսականներու անձնակազմերը եւ հանրութիւնը։

«Քենըն» սրահին մէջ տեղի ունեցած ներկայացումին նպատակն էր լուսարձակի տակ առնել Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան գործընթացին մտահոգիչ կէտերը եւ պատասխանատուութեան կանչել Թուրքիան եւ Ատրպէյճանը, իրենց գործած յանցանքներուն համար:

Ներկայացումը առաջնորդեցին դոկտ. Ռապըրթ Գրիգորեան եւ իրաւաբան Գառնիկ Քերքոնեան, որոնք ազդարարեցին, թէ անկատար խաղաղութեան համաձայնութիւն մը դուռ պիտի բանայ նոր ցեղասպանութիւններու առջեւ եւ շեշտեցին, թէ իսկական խաղաղութեան կարելի պիտի ըլլայ հասնիլ միայն արդարութեան հիման վրայ։

Երկու ձեռնարկներն ալ առցանց սփռուեցան Ամերիկայի Հայ Դատի ընկերային կայքերէն։

Վերոյիշեալ նպատակներուն գծով ձեր քոնկրեսականներուն պահանջներ ներկայացնելու համար այցելել Հայ Դատի կայքէջը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company