«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժինը
16 Ապրիլ 2026
Այսօր, ապրիլի 16-ին «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացրեց իր նախընտրական ծրագրի Հոգևոր Հայաստան/գիտության, կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժինը:
Այն ներկայացրեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Ծրագրի հիմնական դրույթներն են՝
-Հայրենադարձության մասին օրենքի ընդունում, ռազմավարական համագործակցության ծրագրերի իրականացում
-Անվճար, մրցունակ և որակյալ բարձրագույն կրթություն
-Սահմանադրական կարգի վերականգնում
-Խաղամոլության և թմրամոլության դեմ պայքար
-Մշակույթի նախարարության վերակազմավորում
-Մշակութային ժառանգության պաշտպանություն
«Հոգևոր Հայաստանը մեր քաղաքակրթական ժառանգությունն է, մշակույթի, կրթական և գիտական համակարգերի ամբողջականությունը, նաև Հայ Առաքելական Եկեղեցին, առանց որի զարգացման, պահպանման և պաշտպանության անհնար է պարզապես պատկերացնել մեր բարոյական և արժեքային վերականգնումը, մրցունակ երկրի կառուցումը»,- իր խոսքում նշեց Լիլիթ Գալստյանը՝ հավելելով․
«Մենք՝ հայերս, մշակույթի, գիտելիքի և կրթության նկատմամբ ունենք պաշտամունքային վերաբերմունք, և այդ պաշտամունքային վերաբերմունքը դարերի պատմություն ունի։ Բնականաբար, այս ոլորտը, հոգևորը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, Հայ Առաքելական Եկեղեցին և սփյուռքի հետ հարաբերությունները չէին կարող լրջագույն տեղ չգրավել «Հայաստան» դաշինքի ծրագրում։ Այն կարևորագույն մասն է կազմում հոգևոր Հայաստանի, որը նաև աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, նաև սփյուռքը՝ իր ահռելի մշակութային կրթական ներուժով և, բնականաբար, կարողականություններով»։
Մանրամասները՝ տեսանյութում



