ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիներին մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել

19 Ապրիլ 2026 ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկների առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարեց, թե 60 տարի Ցեղասպանության հուշահամալիրը «ոչ մեկ» չի վերանորոգել։

Ցավալի է, որ այդ սուտը կուլ է տալիս և չի փորձում խմբագրել հուշարձանի համահեղինակ, զրույցին ներկա Սաշուր Քալաշյանը։

Ցավալի է, որ սուտն իր "այո"-ով հաստատում է նաև նախարար Անդրեասյանը, ով ի պաշտոնե պետք է, որ իմանար համապետական նշանակության հուշարձանի նորոգման պատմությունը։ Բայց լռելն ավելի շահեկան է․․․Համ էլ սուտն այս վարչախմբի մրցակցային առավելությունն է․ ստել, ուրանալ ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․․․

Իսկ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիներին մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել։

Հուշահամալիրը հիմնանորոգվել է 2003-ին, Ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում՝ ԼԻՆՍԻ հիմնադրամի միջոցներով։ Փոխվել են քարեր, հիմնովին արդիականացվել է բունկերը, ավազե շիթով ամբողջությամբ մաքրվել է հուշարձանը, հիմնովին փոխվել է ոռոգման ցանցը և նոր լուսավորություն է մոնտաժվել, փոխվել են եզրաքարերը, իրականացվել է լայնածավալ ծառատունկ, տեղադրվել է ձայնային հեռարձակման ցանց, վերանորոգվել են աստիճաններ, փոխվել է քայլուղին։

Ի դեպ, 22 տարի առաջ, ի տարբերության ներա վերանորոգման խայտառակ ընթացքին, Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացված հուշահամալիրի վերանորոգման ընթացքում պահպանվել են բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական, և պատմամշակութային ընթացակարգերը։

Հուշահամալիրը վերանորոգվել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, երբ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական օրակարգի մաս էր և աշխարհի 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ պիտի այցելեին Հուշահամալիր՝ խնկարկելու զոհերի հիշատակն ու դատապարտելու Ցեղասպանություն անանց հանցագործությունը։

1995 թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 80-ամյա տարելիցի շրջանակում բացվել է Հայոց Ցեղասպանության թագարան-ինստիտուտը՝ կազմելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը։

Եվ ի տարբերություն ձեր վարչախմբի, նախորդ և ոչ մի վարչախումբ չի վախեցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման և խնդրի միջազգայնացման օրակարգերից և չի ենթարկվել մեր անցյալն ու հիշողությունն ուրանալու թուրքական պարտադրանքին, անգամ Խորհրդային ժամանակներում։

Հ․Գ․ Նկարում հուշահամալիրից խնամքով հանված քարերն են, որոնք հուշարձանը ամրացնելուց ու ջրամեկուսացումից հետո կրկին տեղադրվել են։

Հ․Գ․ Հունիսի 7-ից հետո շատ բան կա անելու։ Բայց նախ ԱՄՈԹ-ը վերադարձնել քաղաքականություն և իշխանություն։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակներ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Հայոց ցեղասպանութեան 111-ամեակին առիթով նամակներ

20 Ապրիլ 2026
Խմբագրական. Վերաբանաձեւուած Նախապայման

Անթալիոյ մէջ կայացած դիւանագիտական ֆորումին ընթացքին Թուրքիոյ արտաքին գործոց ն

20 Ապրիլ 2026
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմու

Իսկ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշ

19 Ապրիլ 2026
Ակնարկ.- Արդեօ՞ք վիրաւորական խօսքը կը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնը՝ «չեմ մտածում՝ Հայաստանի Հանրա

18 Ապրիլ 2026
Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահա

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կող

18 Ապրիլ 2026
ՔոնկրԷսին Մէջ Տեղի Ունեցաւ Ցեղասպանութ

Հանդիսավարն էր Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան նախկին բարձրաս

18 Ապրիլ 2026
Մոլորեցնել այլեւս չի ստացվի

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթն ԱԺ-

17 Ապրիլ 2026
Լիբանանահայ Համայնքը Համախումբ Կը Դիմա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան, «Երկիր Մետիա»-

17 Ապրիլ 2026
Հունիսի 7-ի ընդդիմության հաղթանակը կար

«Հայկական սփյուռքը հայ ժողովրդի անբաժանելի մասն է, իսկ հայ ազգի ներուժը ձևավոր

17 Ապրիլ 2026
Ակնարկ. Վերադարձի Իրաւունքի Հզօր Գործօ

Միացեալ Նահանգներ տակաւին իրենց համաձայնութիւնը չաւարտած Իրանի հետ արդէն անցած

17 Ապրիլ 2026
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախ

Այսօր, ապրիլի 16-ին «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

16 Ապրիլ 2026
Արցախի պատուիրակութիւնը հանդիպումներ ո

Ապրիլի 14-ին Պրիւքսէլի մէջ, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ կազմա

16 Ապրիլ 2026
Խմբագրական. Սփիւռքի ինքնիշխան զօրաշարժ

Փարիզի մէջ գումարուած Սփիւռքի համազգային զօրաշարժի խորհրդաժողովը պարզապէս հերթ

16 Ապրիլ 2026
Մերժել այս իշխանություններին և վերական

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

16 Ապրիլ 2026
Այս իշխանությունը հերթական անգամ փորձ

Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանևրել,

16 Ապրիլ 2026
Փաշինեան վարկաբեկուած ստախօս մըն Է

Յաւակնութիւնը չունիմ մարգարէանալու, եթէ ըսեմ, որ Փաշինեան վարկաբեկուած ստախօս

16 Ապրիլ 2026
Ֆրանսիայում գտնվող Արցախի պատվիրակությ

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետությա

15 Ապրիլ 2026
Մեզ պետք է սփյուռքի ուժը, նման հզոր կա

Հայաստանի իշխանությունները միտումնավոր հրաժարվում են սփյուռքի օգնությունից, հե

15 Ապրիլ 2026
Ընտրական Գործընթացը Սկսած Է Հայաստանի

Կիրակի, 7 յունիս 2026-ին կը կայանան Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները: Ա

15 Ապրիլ 2026
Միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերն

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրի

15 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company