ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Հայ դատ

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակներ Յղեց Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցած Երկիրներու Դեսպաններուն

20 Ապրիլ 2026

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Հայոց ցեղասպանութեան 111-ամեակին առիթով նամակներ յղեց Հայոց ցեղասպանութիւնը ճանչցած երկիրներու Լիբանանի մէջ հաւատարմագրուած դեսպաններուն:

Հայ դատի մարմինը այդ երկիրներուն Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար իր խոր գնահատանքը արտայայտելով նշեց, որ Հայոց ցեղասպանութիւնը ճանչցած պետութիւններուն սկզբունքային դիրքորոշումը անոնց պատմական ճշմարտութեան, մարդկային արժանապատուութեան եւ արդարութեան ու հաշուետուութեան համաշխարհային արժէքներուն նկատմամբ յանձնառութեան արտացոլացումն է:

Լիբանանի Հայ դատի մարմինը նշեց, որ պատմութեան այս մութ էջի ոգեկոչումը կը յիշեցնէ, թէ ճանաչումը իր մէջ յարատեւ պատասխանատուութիւն մը կը պարունակէ` աւելցնելով, որ Հայոց ցեղասպանութեան համար արդարութիւնը կը մնայ թերի, իսկ արդարութեան ժխտումը կը շարունակէ խրախուսել անպատժելիութիւնը:

Հայ դատի մարմինը յայտնեց, որ պատմութեան դասերը պէտք է միջազգային ընտանիքը առաջնորդեն նման վայրագութիւնները կանխարգիլելու, նշելով միաժամանակ, որ սեպտեմբեր 2023-ին Արցախի հայութեան ցեղային զտումը այդ յանձնառութեան տէր կանգնելու ձախողութիւնն է:

Հայ դատի մարմինը ցեղասպանութիւնը ճանչցած պետութիւններու կառավարութիւններուն կոչ ուղղեց ոչ միայն իրենց կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչման տէր կանգնելու, այլ նաեւ գործօն կերպով նպաստելու ապագայ վայրագութիւններու կանխարգիլման. բան մը, որ կ՛ենթադրէ հայերու Արցախ ապահով ու արժանապատիւ վերադարձի, Պաքուի մէջ պահուող բոլոր գերիներու ու կալանաւորներու ազատ արձակման եւ Արցախի մէջ հայկական պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեան ջատագովում, ինչպէս նաեւ հաշուետուութեան ու ցեղասպանութեան կանխարգիլման միջազգային մեքանիզմներու ամրապնդում:

«Ճանաչումը պէտք է քայլերու հիմք դառնայ: Ժխտումին, անարդարութեան եւ կրկնուող խախտումներուն վճռակամօրէն դէմ կանգնելով` միջազգային ընտանիքը կրնայ յարգել զոհերու յիշատակը եւ ապահովել, որ «Այլեւս երբեք»-ը իբրեւ կարգախօս չմնայ, այլ պարտադիր սկզբունք դառնայ», եզրափակեց ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պաշտոնական Հայաստանը շարունակում է ցեղ

Սա հերթական կանաչ լույսն է ցեղասպանի համար, ճիշտ այն կանաչ լույսը, որ վառեց Փա

22 Ապրիլ 2026
Լիբանան Եւ Հայաստան. Երկու Անորոշ Վիճա

Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւններու երկրորդ հանգրուանը պիտի ի

22 Ապրիլ 2026
Ակնարկ. Հորմուզ, Ծովային Պաշարում Եւ Չ

Իսլամապատ 2-ի ճակատագիրը փաստօրէն անորոշութեան մատնուեցաւ, երբ պաշտօնական Թեհր

22 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյան

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրվ

21 Ապրիլ 2026
Ապրիլ 24-ը Երէկ Ու Այսօր

Այսօրուան Միջին Արեւելքը իր ամբողջ անկայունութեամբ կը յիշեցնէ այն աշխարհաքաղաք

21 Ապրիլ 2026
Ապրիլի 23-ին կկայանա Հայոց ցեղասպանութ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «

20 Ապրիլ 2026
Հայոց ցեղասպանության օրակարգի փոփոխութ

ՀՅԴ Կանադայի Հայ դատի պատասխանատու Սևակ Բելյանը Սևակ Բելյանն Alpha News-ի հետ

20 Ապրիլ 2026
Արցախի հարցը՝ օրակարգում

Արցախի հարցը շարունակվում է համահայկական ազգային ուժերով միջազգային օրակարգում

20 Ապրիլ 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակներ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Հայոց ցեղասպանութեան 111-ամեակին առիթով նամակներ

20 Ապրիլ 2026
Խմբագրական. Վերաբանաձեւուած Նախապայման

Անթալիոյ մէջ կայացած դիւանագիտական ֆորումին ընթացքին Թուրքիոյ արտաքին գործոց ն

20 Ապրիլ 2026
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմու

Իսկ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշ

19 Ապրիլ 2026
Ակնարկ.- Արդեօ՞ք վիրաւորական խօսքը կը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւնը՝ «չեմ մտածում՝ Հայաստանի Հանրա

18 Ապրիլ 2026
Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահա

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կող

18 Ապրիլ 2026
ՔոնկրԷսին Մէջ Տեղի Ունեցաւ Ցեղասպանութ

Հանդիսավարն էր Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան նախկին բարձրաս

18 Ապրիլ 2026
Մոլորեցնել այլեւս չի ստացվի

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթն ԱԺ-

17 Ապրիլ 2026
Լիբանանահայ Համայնքը Համախումբ Կը Դիմա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան, «Երկիր Մետիա»-

17 Ապրիլ 2026
Հունիսի 7-ի ընդդիմության հաղթանակը կար

«Հայկական սփյուռքը հայ ժողովրդի անբաժանելի մասն է, իսկ հայ ազգի ներուժը ձևավոր

17 Ապրիլ 2026
Ակնարկ. Վերադարձի Իրաւունքի Հզօր Գործօ

Միացեալ Նահանգներ տակաւին իրենց համաձայնութիւնը չաւարտած Իրանի հետ արդէն անցած

17 Ապրիլ 2026
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախ

Այսօր, ապրիլի 16-ին «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

16 Ապրիլ 2026
Արցախի պատուիրակութիւնը հանդիպումներ ո

Ապրիլի 14-ին Պրիւքսէլի մէջ, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ կազմա

16 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company