ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Նամակը` ԵՈՒՆԵՍՔՕ-ի Ընդհանուր Քարտուղարին Եւ Պէյրութի Մէջ Շրջանային Գրասենեակի Տնօրէնին

29 Ապրիլ 2026

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ԵՈՒՆԵՍՔՕ-ի ընդհանուր քարտուղար դոկտ. Խալետ Էնանիի եւ Պէյրութի մէջ ԵՈՒՆԵՍՔՕ-ի շրջանային գրասենեակի տնօրէն Փաոլօ Ֆոնթանիի յղեց նամակ մը` անդրադառնալով Արցախի մէջ հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան դէմ գործուող մշակութային ցեղասպանութեան:

Հայ դատի մարմինը իր նամակին մէջ նշեց.

«Ձեզի կը գրենք` արտայայտելու մեր խոր մտահոգութիւնն ու աներկբայելի դատապարտումը Լեռնային Ղարաբաղի/Արցախի մէջ հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան համակարգուած ոչնչացման վերաբերեալ:

«Վերջին հաստատ հաղորդագրութիւններն ու տեսողական ապացոյցները կը վկայեն հայկական եկեղեցիներու, գերեզմանատուներու, յուշարձաններու եւ պատմական վայրերու կանխամտածուած քանդման եւ պղծման մասին: Վերջին քանի մը օրերուն Սուրբ Յակոբ եկեղեցին ու Սուրբ Աստուածածին մայր տաճարը ամբողջովին ոչնչացուած են Ազրպէյճանի իշխանութիւններուն կողմէ` միջազգային ընտանիքի լռութեան պայմաններուն մէջ: Այս քայլերը պատահական դէպքեր չեն, այլ կ՛արտացոլացնեն հետեւողական եւ մտահոգիչ գործելաոճ, որ լուրջ մտահոգութիւն կը յառաջացնէ ամբողջ ժողովուրդի մը մշակութային եւ պատմական ներկայութեան կանխամտածուած ոչնչացման վերաբերեալ: 2023 թուականէն ի վեր, Ազրպէյճանի իշխանութիւններուն կողմէ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերու բռնի տեղահանումով, քարտէսէն ջնջուած են հարիւրաւոր դարաւոր հայկական մշակութային ու կրօնական յուշարձաններ:

«Մշակութային ժառանգութեան ոչնչացումը ոչ միայն յարձակում է ֆիզիքական կառոյցներու վրայ, այլ նաեւ յարձակում է ինքնութեան, յիշողութեան եւ քաղաքակրթութեան վրայ: Նման քայլերը ուղղակիօրէն կը խախտեն միջազգային հռչակագիրները, ներառեալ 1954 թուականի Լա Հէյի հռչակագիրը` զինեալ հակամարտութեան պարագային մշակութային արժէքներու պաշտպանութեան մասին, ինչպէս նաեւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի հիմնական առաքելութիւնը` պաշտպանելու մարդկութեան մշակութային ժառանգութիւնը:

«Հետեւաբար, մենք ԵՈՒՆԵՍՔՕ-ին շտապ կոչ կ՛ուղղենք`

– Ուղարկելու անկախ փաստահաւաք առաքելութիւն` Արցախի մէջ հայկական մշակութային վայրերու ներկայ վիճակը գնահատելու համար:

– Ապահովելու անյապաղ հսկողութեան եւ պաշտպանութեան մեքանիզմներ` հետագայ ոչնչացումը կանխարգիլելու համար:

– Հրապարակաւ արտայայտելու մտահոգութիւնը եւ դատապարտելու այս քայլերը` միջազգային օրէնքին համաձայն:

– Աշխատելու վտանգուած եւ վնասուած վայրերու պահպանման, վերականգնման եւ փաստաթղթաւորման ուղղութեամբ:

«Նման մշակութային աւերումներու առջեւ լռութիւնն ու անգործութիւնը կրնայ վտանգաւոր նախադէպ ստեղծել: Մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը պէտք է քաղաքական նկատառումներէ վեր ըլլայ եւ մնայ համընդհանուր պատասխանատուութիւն:

«Մենք վստահ ենք, որ ԵՈՒՆԵՍՔՕ-ն պիտի պահպանէ իր լիազօրութիւնը եւ վճռականօրէն գործէ` պաշտպանելու այս անփոխարինելի ժառանգութեան մնացորդները»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company