ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Ճիշտ չենք համարում, ընտրություններից առաջ նման միջազգային գագաթնաժողվի անցկացումը Հայաստանում

06 Մայիս 2026

Մենք Ֆրանսիայում աշխատանքներ ենք տարել, քաջալերել ենք Ֆրանսիայի բոլոր կառավարություններին, որպեսզի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև կապերը սերտանան՝ դիվանագիտական, առևտրական, իսկ 2020–ի պատերչազմից հետո սեղանին դրեցինք ռազմական ոլորտում հարաբերությունների հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ով Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակության կազմում։

Նրա խոսքով, իրենք գործել են, որպեսզի Հայաստանն ու Ֆրանսիան նոր ձևաչափով աշխուժացնեն իրենց հարաբերությունների ռազմական ոլորտում. «Նախագահ Մակրոնի մոտ մի քանի անգամ բարձրացրեցինք այդ անհրաժեշտությունը, որ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական հարաբերություններ ունենան։ Նախգահ Մակրոնը լսեց մեզ, ընդհանրապես, մեզ լսում է, որովհետեւ մեր կապերը շատ ջերմ ու մտերմիկ են։ Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիան այսպիսի քայլեր է կատարում՝ զորավիգ կանգնելու Հայաստանի պետականությանը և պատրաստելու համար ապագան»,–ասաց Փափազյանը։

Անդրադառնալով Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական համագործակցության ստորագրվող փաստաթղթին, նա նշեց, որ նախ տնտեսական ոլորտում կապերը պետք է ամրանան, նաև պետք է շարունակվի ռազմական աջակցությունը. «Ֆրանսիայի կողմից կա այդ կամքը, որ շարունակեն զարգացնել, ավելի սերտ հարաբերություններ մշակվեն Հայաստանի հետ։ Հայաստանն ու Ֆրանսիան նոր մակարդակի են բերում իրենց հարաբերությունները։ Ռազմական ոլորտում ևս նոր մակարդակի կհասնեն հարաբերությունները»։

Հարցին՝ արդյոք Ֆրանսիան ցանկություն ունի մասնակցել TRIPP նախագծին, Փափազյանը պատասխանեց. «Ֆրանսիան, անշուշտ, ցանկանում է դերակատարում ունենալ տարածաշրջանում, մասնավորապես, որպեսզի Հայաստանը մենակ կլինի։ Ֆրանսիան իր քայլերով օրինակ է, և քաջալերում է այլ եվրոպական պետությունների, որ նրանք էլ իրենց մասնակցությունը բերեն և զարգացնեն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ։

Բոլոր միջազգային գագաթնաժողովներում Ֆրանսիան զորավիգ է կանգնել Հայաստանին, նա այդ գագաթնաժողովներում ներկայանում էր որպես Հայաստանի փաստաբան, Հայաստանի գլխավոր զորակցություն ցուցաբերող պետություն»։

Ինչ վերաբերում է նրան, որ նաև Մակրոնի մասնակցությամբ է տեղի ունեցել 2022–ի հոկտեմբերին Պրագայի գագաթնաժողովը, որտեղ Հայաստանի ղեկավարը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, Մուրադ Փափազյանն ասաց. «Նախագահ Մակրոնը հերքում է իր դերակատարումը այդ որոշման հարցում։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Մակրոնի կարիքը չունի որպեսզի իր դիրքորոշումն ունենա Արցախի վերաբերյալ։ Ֆրանսիան չի քաջալերել Հայաստանին, որ Հայաստանի կառավարությունը ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Սա Ալիև–Փաշինյան հարաբերությունների արդյունքն է։ Մակրոնը կապ չունի այս պատմության հետ։ Այդտեղ կար նաև Հայաստանի սահմանների հարցը, որ Ադրբեջանը պետարազմական գործողությունների չգնա։ Մակրոնի հիմնական մտահոգությունը այն էր, որ Հայաստանը կարողանա ապահովել իր անվտանգությունը»։

Մենք միշտ բարձրացնում ենք ապահով գետնի վրա արցախցիների վերադարձի հարցը. Այս հարցում Ֆրանսիան դիրքորոշում չի հայտնում հիմա, բայց ուզում եմ հիշեցնել, որ երբ տեղի ունեցավ Արցախում էթնիկ զտումը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրավոր հայտարարեց, որ մենք պաշտպանում ենք արցախցիների վերադարձը Արցախ. ասաց Մուրադ Փափազյանը:

«Կարծում եմ՝ նախագահ Մակրոնը հանգրվան առ հանգրվան է ուզում առաջ ընթանալ։ Սա կախված է նաև նրանից, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը այս հարցի շուրջը։ Եթե Հայաստանը կառավարությունը բոլորովին հրաժարվել է այս հարցը սեղանի վրա դնելուց, Մակրոնը Պապից ավելի կաթոլիկ չի լինելու։ Եթե մենք շարունակենք ճնշում բանեցնել և ՀՀ կառավարությունն էլ իր հերթին սեղանին դնի այս հարցը, Մակրոնը կարող է նկատի առնել մեր տեսակետը»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ նախօրեին տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչը ընկալվում է որպես սատարում Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում, Մուրադ Փափազյանն ասաց. «Այստեղ երկու ուղերձ կա. առաջինը, որ եվրոպացիները համախմբվեն Հայաստանի շուրջ, ինչը Մակրոնի ծրագիրն է, որ Հայաստանը այդկերպ կարողանա ապահովել իր անվտանգությունը և իր տնտեսական զարգացումը։ Երկրորդն այն է, որ մենք ճիշտ չենք համարում, որ այդպիսի միջազգային գագաթնաժողով տեղի ունենա ընտրություններից մեկ ամիս առաջ։ Սա ուղղակի կամ անուղղակի կոչ է ի նպաստ Նիկոլ Փաշինյանի։ Սա ճիշտ չէ։ Միջազգային օրենքները թույլ չեն տալիս, որ օտար ուժերը ներդրում ունենան որևէ երկրի ներքին կյանքին»։ Հարցին՝ ինչիպի՞ն էր Ֆրանսիայի նախագահի արձագանքը իր այդ մտահոգությանը, Փափազյանը պատասխանեց. «Հասկացավ։ Ուղղակի չպատասխանեց»։

Մանրանասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company