ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Չի կարելի ծաղրի առարկա դարձնել մի ամբողջ համակարգ

06 Մայիս 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ.

Տիկին Վարդապետյան, գալո՛ւ է ձեր պատասխան տալու ժամանակը․ Լիլիթ Գալստյանը՝ գլխավոր դատախազին

Սիրելի հայրենակիցներ,

Տիկին Վարդապետյան, Դատախազական համակարգի վստայության հիմնական աղբյուրը անկախությունն է։

Նախանձելի վստահությամբ, ուղերձում նշում եք արձանագրված ձեռքբերումների և շոշափելի արդյունքների մասին, համոզումով, թե պայքարել եք հանուն հանրային բարիքի և օրենքի գերակայության։ Սա թղթի վրա, իսկ իրականում, հայտարաված արժեքներն ու իրականությունը միմյանց հետ աղերս չունեն։

Դուք, իհարկե, փորձում եք վարչապետից անկախ գլխավոր դատախազի իմիջ ստեղծել, բայց հենց դուք եք ի սկզբանե կասկածի տակ դրել ձեր անկախությունը՝ ստանձնելով վարչապետի հանձնակատարի առաքելություն։

Դատեք ինքներդ, կարելի է արդյոք հավակնել ինքնուրույն, քաղաքական կողմնակալությունից զերծ գլխավոր դատախազի կերպարի, երբ Կառավարության նիստում, դիմելով վարչապետին, արտասանում եք՝ «Մեծարգո վարչեպետ, ես այդ գործով ձեզ զեկուցել եմ» հակասահմանադրական արտահայտությունը։

Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձից, ով վարչապետի խորհրդականի կարգավիճակում իրեն թույլ էր տալիս՝ քննության գաղտնիության պահանջների կոպիտ խախտումով, միջամտել հատկապես կարևոր գործերով քննիչների գործունեությանը՝ ընդհուպ խմբագրելով դատավարական փաստաթղթերը։

Ակնհայտ է՝ այսպիսի խոցելի մեկնարկային դիրքով հնարավոր չէ անաչառ և սկզբունքային դատախազ լինել։

Գուցե այս պատկերն ու տխուր հետևանքները չունենայինք, եթե գոնե ժողովրդավարության պատրանք ստեղծելու նկատառումով վարչապետի անմիջական խորհրդականը չառաջադրվեր գլխավոր դատախազի պաշտոնում։

Ավելի քան ակնհայտ է, որ ձեր նշանակումը հաշվարկված քայլ է՝ կառուցված ձեր քաղաքական կողմնակալության ու թիմային շահերը սպասարկելու պատրաստակամության վրա, ինչը խանգարում է ձեզ գոնե մասամբ կանխել Հայաստանի հեղինակությունը վարկաբեկող բացահայտ քաղաքական հետապնդումները, կախյալ դատական համակարգը, ոստիկանության խոշտանգումներն ու բռնաճնշումները, կամայական ձերբակալությունները, ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները, վարչական ռեսուրսի ցինիկ չարաշահումը։

Սրանք բոլորը հանցակազմ նկարագրող սահմանումներ են՝ արձանագրված միջազգային վերջին զեկույցներում, որոնց համաձայն դատական համակարգի անկախությունը 7-ից 2.75 է գհատվել, իսկ քրեական և քաղաքացիական գործընթացների անկախության ապահովումը հնարավոր չորսից՝ մեկ:

Դուք փորձում էիք դատական վիճակագրության ընտրանքային և հատվածական մեկնաբանությամբ՝ արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծել, սակայն այդ վիճակագրության մի զգալի հատված որևէ առնչություն չունի ձեր սահմանադրական լիազորությունների և անմիջական գործառույթների հետ։ Իսկ ահա ձեր հաղորդման մեջ Արմեն Աշոտյանի գործով բացահայտ սուտ տեղեկությունների զետեղումը թույլ է տալիս բարձրաձայնել ձեր աշխատակազմի ոչ կոմպետենտության և քաղաքական կախվածության մասին։

Ձեր սահմանադրական գերակա խնդիրներից մեկը երկրում ամենաթողության վերածված հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելն է։

Դարձյալ արձանագրենք այն խայտառակ փաստը, որ կալանավորվածների 50 տոկոսից պակասն է հետագայում ձերբակալվում: Գերծանրաբեռնված բանտերում մարդիկ տարիներով իրենց դատական վճիռներին են սպասում։ Կալանավորման ֆետիշացումը, քաղաքացու ճակատագիրն ու իրավունքը, մեր միջազգային պարտականությունները ձեզ չեն՞ մտահոգում:

Ակնհայտ է՝ քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու բիրտ գործիքի։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արդեն նախկինի պես լուռ չեն, արևմուտքից քարտ բլանշ ստացած իշխանությաններին չի հանդուրժվում ավտորիտար ռեժիմներին բնորոշ ծավալուն բռնություններն ու ապօրինությունները։

Ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխվող Սամվել Վարդանյանի խոշտանգումը հիմք է տալիս հիմավորապես կասկածելու, որ 90-ականների խայտառակ ավանդույթի ուժով, իրավապահ համակարգում ձևավորվել են գաղտնի գործող պատժիչ բանդաներ։

Իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը աննախադեպ մասշտաբի է հասել՝ արձանագրում է FreedomHouse-ի զեկույցը՝ փաստելով ՔՊ սկանդալային դրամահավաքը։ Իսկ դատախազությունը դեռ ուսումնասիրում է՝ առանց քրգործ հարուցելու։ Ձեզ պետք է որ պետական շահը մտահոգեր, խնդիր չե՞ք տեսնում, որ 506մլն-ի 90%-ը 1-1,2 մլն անոց նվիրատվություններ են, որոնց մեծ մասն անտեղյակ է իր նվիրատվությունից։ Ցավոք, դատախազության հետագա վարքը խիստ կանխատեսելի է։

Տիկին Վարդապետյան, բացառիկ գորովանք ունեք ՔՊ-ականների և ՔՊ-ամերձների նկատմամբ։ Ալեն Սիմոնյանի քաղաքացու վրա թքելը ոչ էթիկայի հանձնաժողովի արժանացավ, ոչ էլ՝ գործ հարուցվեց։ Սոցիալական և իրավական բարձրագույն պատասխանատվություն կրող ԱԺ նախագահի վարքը, այն էլ թիկնազորի ներգրավմամբ, դուք որակեցիք սոսկ միջանձնային հարաբերություն: Դժվար թե նույն գնահատականը հնչեցնեք, եթե որևէ մեկը նույն կերպ վարվեր ձեր կամ քպական որևէ մեկի հետ։ Ես դա անկեղծորեն չէի ցանկանա, բայց նույնքան էլ չէի ցանկանա, որ դուք նպաստեիք իրավունքի բռնաբարմանը։

ՀՀ դատարանը պարտադրում է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, զրպարտության համար ներողություն խնդրել TV 5-ից: Վճիռն իրականացված չէ, ձեզ՝ բողոք է ներկայացված։ Դատախազությունն անգործ է։

Այլ դրվագ՝ առանց ուսումնասիրության, դատախազությունը մերժում է վարույթ նախաձեռնել նույն Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ, ով բռնության հրապարակային սպառնալիք է հնչեցնում հանձնաժողովի նիստում։

Դատախազությունն ակնհայտորեն քաղաքականորեն կաշկանդված է կամ աֆիլացված, իսկ գուցե դատարանի որոշումը արհամարհերը կամ արդարադատության չիրականացումը ձեզ համար նորմալ է։

Պրն Հովհաննիսյան, վարույթ իրականացնող մարմինները նախանձելի խանդաղատանք ունեն ձեր նկատմամբ։ Ձեր մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով քրգործը հետագայում կարճվեց՝ հասկանալի հիմքով։

Մեկ այլ ՔՊ-ամերձ՝ դաշնակցությանը ցինիկաբար զրպարտող և առհասարակ զրպարտության և ստի մեջ վարպետացած Արման Բաբաջանյանն էլ է ներողություն խնդրելու դատարանի որոշումն արհամարհում, ու ՀՀ անկարող դատախազության նույնաբովանդակ նամակը չորրորդ պտույտն է գործում։ Սա ուղղակի ֆելետոնի ժանրից են:

Ոստիկանների ագրեսիան ու սանձարձակությունները փաստագրված են։ Խոշտանգվել կամ բռնության են ենթարկվել անգամ ԱԺ պատգամավորներ, այդ թվում՝ կին։ Հանցակազմի բացակայության հիմնավորմամբ կարճվել է Եռաբլուրում ոստիկանության կողմից խոշտանգված զոհված զինվորների ծնողների գործը։ Ոչ մի դատապարտված ոստիկան։

Ոստիկանության անհամաչափ ուժի և խոշտանգումների փաստը տեղ է գտել Պետդեպի և Freedomhous-ի զեկույցներում։

Բայց քաղաքական մեծամասնությունը գենդերազգայուն կանայք ու ժողովրդավար տղամարդիկ, ինչպես և դատախազությունը չեն տեսնում։

Ի դեպ, Հայաստանը, ինչպես նախկինների ժամանակ, շարունակում է մնալ մասնակի ազատ երկրների շարքում:

Տիկին Վարդապետյան, դուք չեք արձագանքում նաև քաղաքական հետապնդումների զոհերի ձերբակալության այն բացահայտ դեպքերին՝ երբ մեղադրվողներին ձեռնաշղթա են հագցնում ու փռում ասֆալտին՝ կոպտորեն խախտելով «Ոստիկանության մասին» օրենքը։

Անկարելի է համոզել, թե Աշոտյանը, Ասլանյանը, Մալյանը, Սաղաթելյանը, Սամսոնյանը քաղաքական հիմքով կալանավորված չեն:

Գուցե սրանք ձեր դատախազական բարձունքից մանրուքներ են թվում, կամ լռելը հարմարավե՞տ է, օրվա իշխանության ճաշակով։

Բա դուք մեր պետական շահերի հակասահմանադրական ընթացքն էլ չե՞ք տեսնում։

Փաշինյանը որպես բարի կամքի դրսևորում թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք հանդիսացող՝ չգաղտնազերծվող ականապատ դաշտերի քարտեզը։ Պետք է, որ իմանաք, թե ինչպես է որակավում թշնամուն գաղտնի տեղեկություններ փոխանցելը՝ պետական դավաճանություն։ Ասելիք կամ անելիք չունե՞ք։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմանում՝ սկզբունքորեն հակադրվում է Սահմանադրությանը, այն գործողություն է պետության տարածքային ամբողջականության դեմ։ Ի՞նչ լիազորություններ ունեն վարչապետն ու նրա անհատական իրավական ակտով ստեղծված ինչ-որ խորհրդատվական հանձնաժողով։ Սահմանադրության ո՞ր հոդվածով են հիմնավորված այս հակապետական գործողությունները։

Տիկին Վարդապետյան, կդժվարանամ ձեզ ոչ կոմպետենտ համարել, բայց մի բանում համոզված եմ՝ դուք ակնհայտորեն դատախազությունը ծառայեցնում եք քաղաքական իշխանությանը՝ ավելի կոնկրետ ռեժիմի պաշտպանության շահերին։

Նաև, վստահաբար, գիտակցում եք՝ գալու է ձեր կայացրած և հատկապես՝չկայացրած որոշումների համար պատասխան տալու ժամանակը։

Վերջում՝ Պրն Արշակյան և մյուսներ, համաձայն եմ՝

Այո, չի կարելի սուտ խոսել,

Այո, չի կարելի լրագրող ծեծել.

Այո, չի կարելի քաղաքացու վրա թքել,

Չի կարելի ճանապարհներ փակելով, արագացույց ջարդելով, դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ;

Տիկին Մարիա Կարապետյան և մյուսներ,

Ընդդիմությանն ինչ-որ կայսրության հետ գործակցելու մեջ մեղադրելուց առաջ՝ բացեք ձեր աչքերն ու տեսեք անվերջ ստի և աղետի մեջ թաղված ձեր կայսրությունը»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company