ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի քարոզարշավը

08 Մայիս 2026

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ներկայացվեց Դաշինքի ծրագիրը:

«Հայաստան» դաշինքը եկել է՝ պայքարը մինչև վերջ հասցնելու և Հայոց պատմության այս ամոթալի էջը վերջնականապես շրջելու. քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

Ելույթներով հանդես եկան՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, Հ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք մեր երթը սկսում ենք Էջմիածնից և դա պատահական չէ։ Դա իր մեջ ունի խորհուրդ, ունի բովանդակություն, ունի իմաստ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ «Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է։ Եվ այդ ինքնության կրողը, պահպանողըը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, վտանգված է և թիրախի տակ։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ։ «Հայաստան» դաշինքը մեր ժողովրդին ներկայանում է ծրագրով, թիմով, երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Սևակ Խաչատրյանը դիմելով ներկաներին ասաց. «Հպարտ եմ, որ «Հայաստան» դաշինքի ընտրարշավը սկսվել է հենց համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնից, իմ հարազատ քաղաքից: Ամիսներ առաջ մեր թիմը Վաղարշապատի ընտրություններում էջմիածնեցիների, վաղարշապացիների կողմից ստացավ ավելի քան 10․000 քվե և ես գիտեմ, որ դրանք քվեներ չէին ուղղակի կապված միայն համայնքի հետ: Այդ քվեները մարդկանց պահանջն էր, իսկ պահանջը մեկն էր՝ ազատվել այսօրվա իշխանություններից, երկրում հաստատել բարոյական և իրական սիրո մթնոլորտ, որտեղ եղբայրը եղբոր հետ թշնամի չի լինելու, որտեղ քաղաքական հայացքների համար մարդկանց և իրենց հարազատներին աշխատանքից չեն ազատելու»:

Անդրադառնալով քարոզարշավի մեկնարկի թվականին Քրիստինե Վարդանյանն ասաց. «Այսօր մայիսի 8-ն է։ Ուղիղ ութ տարի առաջ հենց այս օրը մեզ խոստացան դրախտային երկիր, բայց մեզ առաջնորդեցին դեպի դժոխքի դռները։ Խոստացան թռիչքային տնտեսություն, բայց բերեցին թռիչքային թանկացումներ և կրկնապատկված պետական պարտք»:

Աննա Գրիգորյանն էլ իր խոսքում նշեց. «Միասին փակելու ենք փաշինյանական պատերազմի, պարտությունների և նվաստացման էջը և հեռացնելու ենք այս վախկոտ, Ալիևի խամաճիկ իշխանություններին»։

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Նա խոսեց առաջիկա ընտրությունների առանձնահատկությունների մասին, նշելով, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել այնպիսի ընտրություն, որ պայքարը լիներ ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար:

«Հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին մասնակցել եմ անմիջական, չեմ հիշում ու չի եղել, որ ընտրությունները լինեն ինքնության, եկեղեցու ու ազգային արժեքների համար, չի եղել ՀՀ պատմության մեջ նման բան: Չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն: Սա յուրահատուկ է, այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր լեռներն ու պատմությունը: Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ լարելու ու պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան: Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը պատերազմն է, որովհետև ուրիշ ասելիք չունեն»,- ասաց Ռոթբերտ Քոչայանը

Նա անդադարձավ նաեւ տնտեսական մի շարք խնդիրների, որոնք կարող են լուծվել եւ երկրի համար առաջընթաց ապահովել Դաշինքի հաղթանակով:

Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց Հայաստանի անվտանգության մոդելը՝ ժամանակակից ու մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից:

«Ուրիշ մոդելներ մարդկությունը դեռ չի հորինել: Մեզ սպառնում են պատերազմով, բայց կա մի պարզ ճշմարտություն՝ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ ագրեսորը վստահ է, որ իր հաղթանակի հավանականությունը չափազանց մեծ է: Այլ պարագայում ոչ մի երկիր պատերազմ չի սկսում: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց այն պետք է լինի երաշխավորված: Չի կարող անվանվել խաղաղություն մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված է մի մարդու քմահաճույքից, սա խաղաղություն չէ, սա նվաստացում է: Մենք դա թույլ չենք տալու»,- ասաց Դաշինքի առաջնորդը:

Հանրահավաքն ավարտվեց երթով՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/KNCg9oLtMeQ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company