ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Այնպես չէ, որ երեկ պաշտոն են ստացել, և այսօր ինչ ուզեն` պետք է փոխեն

02 Փետրվար 2019 Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ պատրաստվում է նախաձեռնել ՀՀ օրհներգի փոփոխություն: Սիմոնյանը ցանկանում է, որ Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգի երաժշտությունը դառնա հիմն, որն, ի դեպ, Սովետական Հայաստանի հիմնն էր:

Yerkir.am-ի հետ զրույցում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ հիմնի փոփոխության հարցն օրակարգային չէ ըստ էության: Նրա խոսքով` մարդիկ պարզապես չգիտեն ինչ անել, ու ուզում են հիմնից փոփոխությունը սկսել: «Խոսքը միայն հիմնի մասին չէ, այլ նաև խորհրդանիշերի, որը համակարգ է ու կամաց-կամաց այն կփլուզվի: Սա կամ տգիտության, կամ էլ` մեր խորհրդանիշերի դեմ դավադրության հետևանք է` ուրիշ բացատրություն չկա: Չնայած ինչու չկա`հարցի էությունը գուցե չեն հասկանում, գուցե աղմուկ են ուզում բարձրացնել կամ էլ` ուղղորդում են նրանց: Ելույթներում այնպիսի բաներ են ասում, օրինակ` Ալեն Սիմոնյանն ասում է` Խաչատրյանի ստեղծագործության տարբերակի մեջ շարական կա, ինչ-որ մասնագետների են հղում կատարում, թե իբր` հիմնը մեր հոգեբանությունը չի արտահայտում: Ինչ-որ կիսագրագետ մարդիկ այդ գաղափարները լցրել են սրա-նրա գլուխը, և առանց անհարմար զգալու` հիմա այդ մասին են խոսում»,-ասաց Ալվրցյանը:

Նրա գնահատականով` Ալեն Սիմոնյանի անփորձությունից է գալիս այս ամենը, քանի որ նա` որպես կարևոր պետական պաշտոնյա, իրավունք չունի նման անլուրջ խոսակցություն առաջ քաշել ու դառնա ուրիշի խոսափողը: Ալվրցյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանն այն Ազգային ժողովի փոխնախագահն է, որը 2018-ին ընդունել է մեր հիմնը: «Եթե անգամ հիմնը փոխելու խնդիր առաջանա, Սիմոնյանը դարձյալ խոսելու իրավունք չունի: Պետք է խորհրդարանը հանձնաժողով ստեղծի` համապատասխան մասնագետներից բաղկացած, որոնք էլ պետք է քննարկեն այդ հարցը, այն ներկայացնեն ժողովրդին, հանրաքվեի դրվի ու որոշեն` ինչ է արվելու: Այնպես չէ, որ երեկ պաշտոն են ստացել, և այսօր ինչ ուզեն, պետք է փոխեն: Փոփոխությո՞ւն եք ուզում` օրենքները վերափոխեք, ու այնպիսի օրենքի դրույթ մտցրեք, որ թույլ չտրվի երկիրը պարգևավճարների տեսքով թալանվի»,-ասաց Ալվրցյանը:

Նրա գնահատմամբ` երկրում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել, և եթե ամեն մարդ քնում-արթնանում է որպես ապագա վարչապետ ու նախագահ, ու կարող են սրբապղծություններ անել` հերոսների, եկեղեցու հանդեպ, ապա ամեն ինչ հնարավոր է:
Ալվրցյանի հավաստմամբ` նոր ուժերը չեն հասկանում, որ իրենք պետության ղեկավարն են, ոչ թե հասարակական կազմակերպությունների:

«Ավելին ասեմ` խորհրդանիշերի հանդեպ հակակրանքը գալիս է այն բանից, որ այն մտել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարան, որն իր հիմնական մասով դաշնակցական էր: Շատերն անգամ ասում էին դաշնակցական հանրապետություն, և Ազգային ժողովը հիմնականում դաշնակցականներից էր բաղկացած, որոնք էլ ընտրել են խորհրդանիշերը: Հակադաշնակցական պայքարի այս բովում նման դրսևորումներ են լինում` այն, ինչ ստեղծել է Դաշնակցությունը, պետք է մի կողմ դնել: Բավական է հիշել, թե Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցում ինչպիսի աղմուկ բարձրացվեց ու պնդում էին, թե այն չպետք է տեղադրվի»,-ասաց Ալվրցյանը:

Նա հավելեց նաև, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանն էլ դեմ էին, քանի որ Մանուկյանը դաշնակցական էր: Ըստ Ալվրցյանի` ստացվում է այնպես, որ պետության հիմնադրի հանդեպ որևէ հարգանք ու պատիվ չկա, բայց նրանցից յուրաքանչյուրը կոստյումակրման արարողություն է անցկացնում:

Հարցին, թե Արամ Խաչատրյանի գործն, այո, շատ լավն է, կամ ժամանակին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունն էր քննարկվում, որը չգիտես ինչպես դուրս մնաց «հնարավոր» տարբերակների ցանկից, սակայն այդ նույն սկզբունքով` աշխարհում կան մի շարք լավ ստեղծագործություններ, և ի՞նչ է` դրանք բոլորը պետք է հերթով մեր հիմնը դառնան` Ալվրցյանը պատասխանեց, որ հիմնը երգեցողության, խոսքի մակարդակով չի որոշվում, այն պատմական արժեք է: «Որպես հիմն ծառայում են այն երգերը, որոնք պատմականորեն ինչ-որ դերակատարություն են ունեցել: Շատ երկրներ չեն ունեցել նման ստեղծագործություններ, և պետություն ունենալուց հետո են իրենց հիմնը ստեղծել, իսկ մեր դեպքում հակառակն է եղել: Ավելին` մեր հիմնը մասնակցել է պետության ստեղծման գործընթացին: Հիմնը ժողովուրդն ինքն է ընտրել, և խորհրդարանին ոչինչ չէր մնում անել, քան` ժողովրդի ընտրությունը վավերացնել ու օրենքի ուժ տալ: Ո՞վ ասաց, որ հիմա իրավունք ունի որևէ մեկը մեր ժողովրդի պատմական իրավունքը վերանայել»,-ասաց Ալվրցյանը:

Նա նշեց նաև, որ Արցախյան ազատամարտի ժամանակ էլ ժողովուրդն այդ հիմն էր երգում, և հազարավոր երիտասարդներ են թաղվել այդ հիմնի ներքո: Հիմնը, Ալվրցյանի խոսքով, հազարավոր զինվորներ է առաջնորդել դեպի պատերազմ: «Հիմա ո՞վ է այդ մեկը, որ պետք է ժողովրդի որոշումը փոխի: Սա ցույց է տալիս, որ նրանք հարցի խորքերը չեն հասկանում, և իրենք մեղավոր չեն, որ չեն հասկանում` մեղավոր են նրանք, ովքեր նման մարդկանց բերել ու պաշտոն են տվել»,-իր խոսքն ամփոփեց Ալվրցյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company