ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Փաշինյանը պատրաստվում է նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին

17 Մայիս 2026

«Այս չարիքի իշխանությունը, երբ որ խոսում է ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրական Հայաստանից կամ խաղաղությունից, և սրան զուգահեռ նաև հիստերիկ հայհոյախառն ելույթներ ունենում, ի պատասխան սրան, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին, գրեթե ամեն օր մեկ հարց եմ տվել և ես, իմ և իմ ընկերները։ Ասել ենք՝ եթե ի վիճակի ես, ավել-պակաս դուրս տալու փոխարեն, ընդամենը հայտարարի, որ դու այլևս երբեք Հայաստանից նոր տարածքներ չես զիջելու Ադրբեջանին։ Եվ մի քանի օր այս հարցադրումից հետո, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Նիկոլը պատասխանեց, որ այո՛, Ադրբեջանի երեք տարածքները, որոնք գտնվում են Հայաստանի հսկողության տակ, ադրբեջանական տերմիններով նաև անվանեց այդ տարածքները, վերադարձվելու են Ադրբեջանին»,- այսօր իր տեսաուղերձում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ, մարդը ուղիղ հայտարարում է Ադրբեջանի երեք տարածքներ։ Տեսեք, այս մասշտաբի պետական դավաճանության, պետական հանցագործության դեպք համաշխարհային պատմության մեջ երևի չկա։ Չկա աշխարհում նման մի դեպք, երբ որ վարչապետը, նաև վարչապետի թեկնածուն գա իր ժողովրդին դիմի, ասի՝ ինձ տվեք քվե, որ գնամ հայրենիքից նոր տարածքներ հանձնեմ թշնամուն։ Եվ երբ որ մենք ասում էինք, այս ընթացքում նաև, երբ որ ես ամեն առավոտ կամ երեկո հիշեցնում էի դրա մասին, նաև քաղաքացիներից, իմ ընկերներից շատերը ասում էին՝ դա կհայտարարի, բայց հետո կտա, ես վստահեի, որ ինքը չի կարող դա հայտարարել, որովհետև ինքն Ալիևի առջև ունի ստորագրած ղազագիր, պարտավորություն և խոստում, որ՝ օգնեք ընտրվեմ և վաղը մյուս օր նոր տարածքներ կվերադարձնեմ։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք, որ սրա վերընտրվելու դեպքում ինքն ասելու է, որ ես չեմ տվել, ժողովուրդն է տվել, որովհետև ես նախօրոք ասել էի, որ տարածքներ եմ հանձնելու, իսկ ժողովուրդը դրա համար ինձ մանդատ և վստահություն է տվել, և այս ճանապարհով փորձելու է իրեն ձայն տված քաղաքացիներին դարձնել այս պետական դավաճանության, այս հանձումների և պետական հանցագործության մասնակից և փորձել իր դավաճանությունների մեղսակից դարձնել նաև մեր հայրենակիցներին։

Եվ այս տրամաբանությամբ, իմիջիայլոց, նաև ինքը փորձում է հիմնավորել, դե դրանք ադրբեջանական տարածքներ են, վաղը մյուս օր գալու է և ասի՝ Սևանն ո՞վ էր ասում, որ ընդհանրապես հայկական է, ադրբեջանական անվանումը տալու է և փորձելու է հանձնել, նույնը Տիգրանաշենը, նույնը Սյունիքից նոր հատվածներ ու այսպես շարունակ, հետևաբար ժողովուրդ ջան, սա Ալիևի խամաճիկն է, սա այլևս վաղուց Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական շահերի հետ որևէ կապ և առնչություն չունի։ Եվ այս ամեն ինչի վերջը հունիսի 7-ին պետք է տանք, կտրենք այս պարտությունների, դժբախտությունների և կորուստների շղթան և երկիրը դուրս բերենք այս իրավիճակից»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/05/AQNrVjOTKJzKMLhXYSGTFy25loCLs9e4xz9V1TbJtQk33HiO1JEDKEiU383lOPBXK4J_ssCH4Ghy9bbGz8kTPszxChrC6gBdjwztiPk84WWUtA.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company