ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հասարակական բևեռացման մանիպուլյացիայից դեպի բանական քաղաքական ընտրություն

20 Մայիս 2026 Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխող քաղաքական ուժի և նրա առաջնորդի կողմից նպատակային փորձ է արվում Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորել ոչ թե գաղափարական մրցակցության, ծրագրային հակադրությունների և պետական զարգացման ռազմավարությունների շուրջ կառուցված ընտրական միջավայր, այլ առավելապես հուզական, ագրեսիվ և բևեռացնված քաղաքական մթնոլորտ։ Ընտրապայքարի մեկնարկից ի վեր, իսկ հատկապես վերջին օրերին, գործող վարչապետը և իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրառվող «քաղաքական» հռետորաբանությունը և հանրային վարքագիծը վկայում են այն մասին, որ իշխանությունը մտել է ոչ թե դասական քաղաքական պայքարի, այլ զանգվածային մանիպուլյատիվ հոգեբանական պայքարի դաշտ։ Այդ գործընթացի առանցքում կրկին հասարակությանը՝ «յուրայինների» և «ոչ յուրայինների», «ժողովրդի» և «թշնամիների», «ներկաների» և «նախկինների» միջև արհեստական բաժանումն ու հակադրությունների սրումն է։

Այս մարտավարությունը պատմականորեն տարբեր քաղաքական համակարգերում տարբեր ձևերով է դրսևորվել, և քաղաքական հոգեբանության ու քարոզչության տեսության մեջ այն հաճախ նկարագրվում է որպես ամբոխավարական հաղորդակցության դասական ձևաչափ։ Խոսքը, իհարկե, ուղղակի պատմական զուգահեռների կամ ռեժիմների նույնականացման մասին չէ, այլ քաղաքական մանիպուլյացիայի որոշ կայուն տեխնոլոգիաների մասին, որոնք առավել համակարգված ձևակերպում են ստացել 20-րդ դարի քարոզչական տեսություններում, այդ թվում՝ նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի մշակած քարոզչական համակարգում:

Դրանց շարքում առանձնացվում են հասարակության բևեռացման խորացումը, քաղաքական հակառակորդի կերպարի արմատականացումը, վախի և սպառնալիքի մթնոլորտի մշտական վերարտադրումը, ինչպես նաև քաղաքական մրցակցության աստիճանական տեղափոխումը տրամաբանական քննարկման դաշտից դեպի հուզական-գոյաբանական հակադրության հարթություն:

Այս տեխնոլոգիաների արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն դրանց բովանդակությամբ, այլև մարդկային զանգվածային ընկալման հոգեբանական առանձնահատկություններով։

Գեբելսի քարոզչական համակարգի առանցքային գաղափարներից մեկն այն էր, որ զանգվածները շատ ավելի հեշտ են արձագանքում պարզունակ, հուզական և անընդհատ կրկնվող ուղերձներին, քան բարդ քաղաքական կամ ինտելեկտուալ քննարկումներին։ Այդ պատճառով քաղաքական պայքարը ներկայացվում էր ոչ թե որպես տարբեր գաղափարախոսությունների, աշխարհընկալումների և մոտեցումների մրցակցություն, այլ որպես գոյաբանական պայքար՝ «մենք կամ նրանք» տրամաբանությամբ։ Ժամանակակից ամբոխավարական քաղաքական տեխնոլոգիաները նույնպես, անկախ աշխարհագրությունից և գաղափարախոսությունից, հաճախ գործում են նույն սկզբունքով։ Երբ իշխող քաղաքական ուժը սկսում է հասարակությանը համոզել, որ ընդդիմությունը ոչ թե այլընտրանք է, այլ սպառնալիք պետության, ժողովրդի կամ անվտանգության համար, քաղաքականությունը դադարում է լինել հանրային բանավեճ և վերածվում է հոգեբանական պատերազմի:

Հայաստանի ներկա ներքաղաքական իրականության մեջ այս միտումները հստակ տեսանելի են արդեն։ Գործող վարչապետի «քաղաքական» խոսույթը վաղուց կորցրել է պետական ղեկավարին բնորոշ զսպվածությունն ու ինստիտուցիոնալ լեզուն՝ փոխարինվելով սպառնալից, անպարկեշտ, վիրավորական և բացահայտ պիտակավորող բառապաշարով։ Այս գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկը հասարակական-քաղաքական բևեռացման համակարգված խորացումն է, որը սկզբում արտահայտվում էր պարզունակ ձևակերպմամբ՝ «սևերի ու սպիտակների» բաժանմամբ, սակայն, իրականում ենթադրում էր քաղաքական-հասարակական իրականության երկբևեռ համակարգի կառուցում, որտեղ հանրային դաշտը բաժանվում է բացարձակապես հակադիր և անհաշտ ճամբարների։ Ժամանակի ընթացքում այս մոտեցումը դուրս եկավ հռետորաբանության սահմաններից և վերածվեց «քաղաքական» մտածողության և վարքագծի ձևավորման առանցքային մեխանիզմի։ Հասարակությանը նման տրամաբանությամբ բաժանելու գործելաոճը իշխանության համար դարձավ ոչ թե ժամանակավոր քարոզչական հնարք, այլ կառավարման և զանգվածների մոբիլիզացիայի համակարգային տեխնոլոգիա։

Այստեղ կարևոր է հասկանալ հիմնական քաղաքական նպատակը։ Երբ իշխանությունը կորցնում է հանրային լայն կոնսենսուսը, երբ կուտակվում են անվտանգային, սոցիալական և պետական ճգնաժամերը, իշխանության համար առավել արդյունավետ է դառնում քաղաքական դաշտը գաղափարականից տեղափոխել հուզական և հոգեբանական հարթություն։ Քաղաքացին, որը քննարկում է անվտանգային ձախողումները, տնտեսական խնդիրները կամ պետական համակարգի թուլացումը, վտանգավոր է իշխանության համար։ Սակայն քաղաքացին, որը գտնվում է վախի, զայրույթի կամ ատելության հոգեբանական ազդեցության տակ, շատ ավելի հեշտ է մանիպուլացվում և ուղղորդվում։

Այս գործընթացների հիմքում ընկած են քաղաքական հոգեբանության մի շարք հայտնի օրինաչափություններ, որոնք վերաբերում են վախի ազդեցությանը քաղաքական վարքագծի վրա։

Քաղաքական հոգեբանության մեջ վաղուց հայտնի է, որ վախը հասարակական կառավարման ամենաարդյունավետ գործիքներից մեկն է։ Վտանգի պայմաններում մարդու բանականությունը թուլանում է և առաջնային է դառնում ցանկացած գնով վտանգից խուսափելու բնազդը։ Այդ պայմաններում ընտրողը սկսում է ընտրել ոչ թե առավել արդյունավետ քաղաքական ուժին, այլ այն ուժին, որը ներկայանում է որպես «ավելի քիչ վտանգավոր»։ Հենց այստեղ է, որ սկսում է աշխատել ժամանակակից մանիպուլյատիվ քարոզչության ամենակարևոր մեխանիզմը՝ կեղծ երկընտրանքի ստեղծումը։ «Կամ մենք, կամ վերադարձող նախկինները», «կամ մենք, կամ պատերազմ և մարդկային նոր կորուստներ» տրամաբանությունը քաղաքական մրցակցությունը վերածում է վախի վրա հիմնված ընտրության:

Այս ֆոնին պատահական չէ, որ իշխանության հռետորաբանության մեջ շարունակաբար վերարտադրվում են ներքին «թշնամիների» կերպարներ։ Ընդդիմությունը ներկայացվում է ոչ թե որպես քաղաքական մրցակից, այլ որպես վտանգավոր ուժ, որը ցանկանում է «հրահրել պատերազմ», «խանգարել խաղաղության կայացմանը», «քանդել պետությունը», «վերադարձնել անցյալը» և «ոչնչացնել ժողովրդի հաղթանակը»։ Սա դասական ամբոխավարական տեխնոլոգիա է, որի նպատակը քաղաքական հակառակորդի լեգիտիմության ոչնչացումն է։

Սակայն նման քաղաքականության ամենավտանգավոր հետևանքը լոկ ընտրական գործընթացը չէ։ Այսպիսի հոգեբանական դինամիկան ժամանակի ընթացքում դուրս է գալիս զուտ ընտրական տրամաբանությունից և վերածվում է հասարակական կառուցվածքի խորքային փոփոխության։ Խնդիրն այն է, որ հասարակության ներսում աստիճանաբար ձևավորվում է փոխադարձ թշնամանքի մշակույթ և սոցիալական վստահության քայքայում։ Երբ իշխանությունն ինքն է քաղաքական խոսույթի մեջ արմատավորում ատելության լեզուն, հասարակական ագրեսիան սկսում է տարածական դառնալ բոլոր մակարդակներում՝ սոցիալական ցանցերից մինչև առօրյա մարդկային հարաբերություններ։ Քաղաքացին այլևս չի ընկալում իր քաղաքական հակառակորդին որպես այլ կարծիք ունեցող մարդ, այլ որպես թշնամի՝ ինչը հանգեցնում է հասարակական ներուժի փոշիացման և հանրային համերաշխության հիմքերի թուլացման։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երկարաժամկետ հեռանկարում վախի և բևեռացման վրա կառուցված քաղաքական տրամաբանությունները քայքայում են ոչ միայն հասարակությունը, այլ նաև պետական համակարգի դիմադրողականությունը։ Քաղաքական ցինիզմը, հանրային բարոյականության անկումը և հասարակական ագրեսիայի աճը դառնում են նման գործընթացների կառուցվածքային հետևանքները։ Վախի վրա կառուցված քաղաքական իշխանությունը կարող է որոշ ժամանակ պահպանել վերահսկողություն հանրային դաշտի վրա, սակայն այն չի կարող ապահովել կայուն, ինքնավստահ և համերաշխ հասարակության ձևավորում:

Այս խորապատկերում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև տեղեկատվական մանիպուլյացիայի խնդիրը։ Ժամանակակից քաղաքական հաղորդակցության և քարոզչության տեսության մեջ վաղուց արձանագրված է, որ ազդեցության հիմնական գործիքները այլևս չեն սահմանափակվում ուղիղ ապատեղեկատվությամբ կամ ստի պարզունակ ձևերով։ Առավել արդյունավետ մեխանիզմներ են իրականության մասնակի ներկայացումը, տեղեկատվական աղմուկի համակարգված ստեղծումը և հանրային օրակարգի վերահսկումը՝ այսպես կոչված օրակարգի և իմաստավորման շրջանակների ձևավորման միջոցով։ Այս գործընթացներում քաղաքական իշխող ուժը ոչ թե պարզապես տեղեկատվություն է տարածում, այլև ձևավորում է իրականության ընկալման շրջանակները՝ որոշելով, թե ինչն է համարվում «կարևոր», իսկ ինչը՝ «երկրորդական» կամ «անտեսելի»։

Երբ հասարակությունը երկար ժամանակ գտնվում է սկանդալների, հուզական հայտարարությունների և «քաղաքական» բախումների շարունակական հոսքի ազդեցության տակ, տեղի է ունենում հանրային ուշադրության աստիճանական տեղաշարժ՝ ռազմավարական և համակարգային խնդիրներից դեպի ժամանակավոր և մակերեսային բնույթի իրադարձություններ։ Արդյունքում ձևավորվում է տեղեկատվական անհամաչափություն, որտեղ քաղաքական օրակարգը ավելի քիչ է արտացոլում պետության երկարաժամկետ կարիքները և ավելի շատ ենթարկվում է իշխանության տեղեկատվական կառավարման տրամաբանությանը:

Այս մեխանիզմները հատկապես վտանգավոր են հետպատերազմյան և հոգեբանական ծանր վիճակում գտնվող հասարակությունների համար։ Քաղաքական հոգեբանության տեսանկյունից նման իրավիճակներում հասարակական ընկալումները զգալիորեն փոխվում են՝ առաջնային դառնալով վերացական անվտանգության և կայունության պահանջը, ինչը հաճախ տեղի է ունենում տրամաբանական գնահատումների թուլացման հաշվին։ Հայաստանը վերջին տարիներին անցել է խորքային ազգային-հոգեբանական ցնցումների միջով՝ պատերազմ, տարածքային կորուստներ, անվտանգային անորոշություն, պետական համակարգի նկատմամբ վստահության անկում։ Այս գործոնների համադրությունը ձևավորում է այն, ինչ քաղաքագիտական գրականության մեջ հաճախ բնութագրվում է որպես բարձրացված հոգեբանական անհավասարակշիռ զգայունություն և մանիպուլյացիոն ազդակների նկատմամբ խոցելիություն։

Նման պայմաններում հասարակությունն առավել հեշտությամբ է արձագանքում հուզական և պարզեցված քաղաքական ուղերձներին, իսկ երկարաժամկետ ռազմավարական խնդիրները դուրս են մղվում հանրային ուշադրության կենտրոնից։ Հենց այդ պատճառով քաղաքական պատասխանատվությունը նման իրավիճակներում պետք է բազմապատիկ մեծ լիներ՝ ուղղված հասարակական համախմբման և վստահության վերականգնման համակարգային գործընթացներին։ Սակայն իշխանության վարքագիծը ցույց է տվել և ցույց է տալիս հակառակ միտում՝ հանրային համախմբման փոխարեն շարունակվում է հասարակության բևեռացումը և թշնամական մթնոլորտի խորացումը:

Այս իրավիճակում ընդդիմության առջև դրված է չափազանց բարդ խնդիր։ Եթե ընդդիմությունը սկսի պատասխանել նույն լեզվով, նույն ագրեսիայով և ոճով, այն պարզապես կհայտնվի իշխանության կողմից ձևավորված քաղաքական խաղի տրամաբանության և օրակարգի շրջանակներում։ Այդ դեպքում քաղաքական մրցակցությունը կտեղափոխվի այն դաշտ, որտեղ բևեռացումը դառնում է հիմնական գործող մեխանիզմ, իսկ անհամաչափ քաղաքական հաղորդակցության պայմաններում նման միջավայրն առավել նպաստավոր է գործող իշխանության համար։

Հետևաբար ընդդիմության հիմնական մարտավարական խնդիրը ոչ թե նույն մեթոդների կրկնօրինակումն է, այլ քաղաքական խոսույթի վերաձևակերպումը՝ օրակարգի բովանդակային փոփոխության և հանրային քննարկման ողջամտացման միջոցով:

Առաջին հերթին ընդդիմության վարքագծում կարևոր է հասարակության որևէ հատվածի պիտակավորման կամ նվաստացման բացառումը։ Իշխանության ընտրողին թշնամի ներկայացնելու տրամաբանությունը քաղաքական հետևանքների առումով նույնքան կործանարար է, որքան իշխանության կողմից ընդդիմադիր ընտրողին «հակապետական» շրջանակում դիտարկելը, քանի որ երկու դեպքում էլ խորանում է հասարակության ներսում քաղաքական հանդուրժողականության փոխարեն բևեռացված ինքնության ձևավորումը։

Քաղաքական համակարգերում նման փոխադարձ պիտակավորումը հանգեցնում է հանրային խոսույթի ամլացմանը և քաղաքական մրցակցության վերածմանը գոյաբանական հակադրության։ Այս պայմաններում ընդդիմության համար արդյունավետ դիրքավորումը և հանրային-հասարակական խոսույթը ենթադրում է քաղաքական ներառականության ընդլայնում՝ ուղղված հասարակության բոլոր շերտերի հետ հաղորդակցության պահպանմանը, ներառյալ այն քաղաքացիների, որոնք ներկայումս աջակցում են գործող իշխանությանը։

Երկրորդ. ընդդիմությունը պետք է քաղաքական պայքարը վերադարձնի տրամաբանության հարթություն։ Քաղաքագիտական տեսանկյունից առողջ քաղաքական մրցակցության կարևոր նախապայմաններից մեկը բովանդակային այլընտրանքի առկայությունն է, երբ քաղաքական խոսույթը չի սահմանափակվում միայն գործող իշխանության քննադատությամբ, այլ վերածվում է զարգացման մրցակցող տարբերակների համեմատության։ Անհրաժեշտ է խոսել ոչ միայն իշխանության ձախողումների մասին, այլ նաև, և հատկապես՝ այլընտրանքային լուծումների և քաղաքական ծրագրերի մասին։ Հանրությանը պետք է ներկայացվի ոչ միայն իշխանության քննադատություն, այլև պետական զարգացման այլընտրանքային և իրագործելի տեսլական՝ որպես քաղաքական ընտրության իրական հիմք։

Հոգեբանական առումով քաղաքացին քաղաքական-ընտրական գործընթացները պետք է ընկալի ոչ միայն որպես սուր հակադրությունների հերթական շրջափուլ, այլև իրական քաղաքական ընտրության հնարավորություն՝ կայունության, անվտանգության և պետական համակարգային վերականգնման մրցակցող ձևաչափերի միջև։ Այդպիսի միջավայրում քաղաքական պայքարը վերադառնում է իր հիմնական գործառույթին՝ հանրային շահերի ողջամիտ բաշխման և զարգացման ռազմավարությունների համեմատական գնահատման դաշտ, որտեղ ընդդիմությունը տեսականորեն ունի զգալի առավելություն:

Երրորդ. ընդդիմությունը պետք է կարողանա արագ և համակարգված հակազդել տեղեկատվական մանիպուլյացիաներին։ Ժամանակակից քաղաքական մրցակցությունում տեղեկատվական դաշտը դարձել է քաղաքական պայքարի հիմնական կառուցվածքային հարթությունը, որտեղ օրակարգի ձևավորման վերահսկողությունը հաճախ ապահովում է գործող իշխանության առաջնային առավելությունը։ Եթե իշխանությունը տիրապետում է հանրային օրակարգի ձևավորման գործիքներին, ապա ընդդիմությունը հաճախ հայտնվում է հակազդողի՝ պաշտպանվողի դիրքում՝ արձագանքելով արդեն ձևավորված տեղեկատվական հոսքերին և շրջանակավորումներին։

Հետևաբար արդյունավետ քաղաքական հակազդեցությունը չի կարող սահմանափակվել առանձին հայտարարություններով կամ ինքնաբուխ արձագանքներով։ Անհրաժեշտ է գործարկել ինտելեկտուալ, մեդիա և փորձագիտական հակակշռող համակարգային մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն արձագանքել տեղեկատվական մանիպուլյացիաներին, այլ նաև նվազեցնել դրանց օրակարգային ազդեցության արդյունավետությունը։

Հունիսի 7-ի ընտրությունները դարձել են ոչ միայն քաղաքական ուժերի մրցակցության, այլ նաև քաղաքական մշակույթի և պետական մտածողության տրամագծորեն հակադիր մոտեցումների և ընկալումների բախման դաշտ։ Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրության առջև. շարունակել զարգանալ հասարակական բևեռացման, փոխադարձ ատելության և հակադրությունների խորացման տրամաբանության ներքո, թե աստիճանաբար վերականգնել քաղաքական բանականության, համակարգային կայունության և հանրային համերաշխության դաշտը։ Քաղաքական-քարոզչական մանիպուլյատիվ տեխնոլոգիաները, վախի, ատելության և բացառման վրա կառուցված մարտավարությունը կարող են կարճաժամկետում ապահովել իշխանության պահպանման արդյունավետություն, սակայն քաղաքական տեսության տեսանկյունից որևէ համակարգ չի կարող երկարաժամկետ կայունություն ապահովել, եթե այն հիմնված է հասարակության ներսում պառակտման և թշնամանաքի գեներացման վրա։

Հայաստանի համար այս փուլում մարտահրավերը միայն քաղաքական իշխանության փոփոխության կամ պահպանման հարցը չէ, այլ այն՝ թե ինչպիսի քաղաքական և հասարակական համակարգ է ձևավորվելու այս գործընթացների արդյունքում։ Հենց այդ պատճառով հունիսի 7-ի ընտրությունները ոչ միայն հերթական ընտրական փուլ են, այլ՝ Հայաստանի քաղաքական զարգացման ռազմավարական ուղղության և պետական ձևաչափի ընտրության առանցքային հանգրվան:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company