ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո

19 Մայիս 2026

Աշխարհասփյուռ հայությունը ուշադիր հետևում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին՝ տեսնելու, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կպահպանի իր մեծամասնությունը խորհրդարանում, ինչը նրան թույլ կտա մնալ պաշտոնում ևս հինգ տարի։

Այս ընտրությունները կարող են ունենալ երկու հիմնական հետևանքներ՝ մեկը՝ Հայաստանի ապագայի համար, իսկ մյուսը՝ հենց Փաշինյանի համար։

1. Հետևանքները Հայաստանի համար

Հաշվի առնելով Փաշինյանի վերջին ութ տարիների կործանարար գործունեությունը՝ բազմաթիվ հայեր մտավախություն ունեն, որ եթե նա շարունակի մնալ իշխանության գլուխ, Հայաստանի գոյատևումը կարող է վտանգվել։ Ահա նրա հիմնական ձախողումներից մի քանիսը.

ա) Ադրբեջանի դեմ 2020 թվականի պատերազմի սխալ կառավարումը, որը հանգեցրեց Արցախի մեծ մասի կորստին և հազարավոր հայ զինվորների մահվան։

բ) Ադրբեջանական բանակին թույլ տալը, որ ներխուժի և շարունակի բռնագրավված պահել Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ 2021 և 2022 թվականներից ի վեր։

գ) 2022 թվականին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հակառակ նախկինում արված այն հայտարարաությանը, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

դ) 2023 թվականին Արցախից 120,000 հայերի բռնի տեղահանումը կանխելու հարցում անկարողությունը։

ե) Արցախյան հարցը փակված համարելը և արցախցի փախստականներին «փախածներ» որակելը։

զ) Պնդելը, թե Արցախի հանձնելն ամրապնդել է Հայաստանի անկախությունը։

է) Սահմանադրության խախտմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը և մի քանի բարձրաստիճան հոգևորականների բանտարկելը։

ը) Բաքվում պահվող հայ գերիների և Արցախի ղեկավարների ազատ արձակումն ապահովելու հարցում ձախողումը։

թ) Հաճախակի ենթարկվելը նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին՝ Հայաստանի կարևորագույն հարցերում զիջումներ կատարելու համար։

2. Հետևանքները Փաշինյանի համար

Փաշինյանի ապագան կարող է ամբողջությամբ կախված լինել այս ընտրությունների արդյունքից։ Հայաստանի օրենքների և Սահմանադրության խախտումների պատճառով նա կարող է ձերբակալվել և ենթարկվել հետապնդման, եթե կորցնի իշխանությունը։ Այդ պատճառով նա հնարավոր ամեն ինչ կանի՝ օրինական կամ այլ ճանապարհներով՝ հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակ ապահովելու և բանտարկությունից խուսափելու համար։

Չնայած համատարած դժգոհությանը՝ Փաշինյանը դեռ կարող է մնալ պաշտոնում, քանի որ գործող իշխանավորները նախընտրական քարոզարշավների ժամանակ սովորաբար օգտվում են պետական հսկայածավալ ռեսուրսներից: Բացի այդ, իր կատարած զիջումների շնորհիվ նա ստացել է Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության և Միացյալ Նահանգների աջակցությունը: Նրանք հասկանում են, որ ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում Փաշինյանի քաղաքականության և զիջումների մեծ մասը կարող է չեղարկվել:

Այնուամենայնիվ, Փաշինյանի քաղաքական վարկանիշը կտրուկ անկում է ապրել։ Նրա վստահության վարկանիշը, որը 2018 թվականին կազմում էր 82%, 2026 թվականին նվազել է՝ հասնելով 10%-ից մի փոքր ավելի։ Այս կտրուկ անկումը կարող է հնարավորություն ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների համար՝ իշխանության գալու։

Սակայն ընդդիմությունը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների։

Մասնատված ընդդիմություն

1) Հայաստանը, չնայած իր փոքր երկիր լինելուն, զարմանալիորեն ունի 123 գրանցված կուսակցություն, որոնցից շատերը բաղկացած են ընդամենը հիմնադրից և համակիրների փոքր շրջանակից։ Բարեբախտաբար, ոչ բոլորն են մասնակցում հունիսի 7-ի ընտրություններին։

Այդուհանդերձ, պաշտոնապես գրանցվել է 19 քաղաքական միավոր՝ 17 առանձին կուսակցություն և 2 դաշինք։ Այս մասնատվածությունը ձեռնտու է իշխող կուսակցությանը, քանի որ ընդդիմությունը բաժանվում է բազմաթիվ մրցակցող խմբերի միջև։

Կոալիցիոն հնարավորություններ

Եթե ընդդիմադիր կուսակցությունները հավաքականորեն ապահովեն ձայների 50%-ից մի փոքր ավելին և հաջողությամբ կոալիցիա կազմեն խորհրդարանում, նրանք հնարավորություն կունենան առաջադրելու իրենց վարչապետին և հեռացնելու Փաշինյանին պաշտոնից։

Հայաստանի բարդ ընտրական համակարգը

Հայաստանի ընտրական համակարգը համատեղում է իսրայելական ոճի համամասնական ընտրակարգի, գերմանական ոճի կայունության մեխանիզմի և հետխորհրդային Արևելյան Եվրոպայի բարեփոխումների տարրերը։

Ըստ ներկա օրենսդրության՝

1) Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է ստանա ձայների առնվազն 4%-ը։
2) Երկու կամ երեք կուսակցություններից բաղկացած կոալիցիաները պետք է ստանան ձայների առնվազն 8%-ը:
3) Երեքից ավելի կուսակցություններից բաղկացած կոալիցիաները պետք է ստանան ձայների առնվազն 10%-ը:

Այն կուսակցությունների օգտին տրված ձայները, որոնք չեն հաղթահարում սահմանված շեմը, համամասնորեն վերաբաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների միջև։

Ընդդիմության ամենամեծ խնդիրը

Այս համակարգի ամենավիճահարույց կողմն այն է, որ եթե Փաշինյանի կուսակցությունը ստանա ձայների ամենամեծ բաժինը, ապա այն կստանա նաև անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների վերաբաշխված ձայների զգալի մասը։ Հեգնական է, բայց Փաշինյանի դեմ քվեարկող ընտրողները կարող են ակամա օգնել ամրապնդելու նրա խորհրդարանական մեծամասնությունը։ Այդ պատճառով շատ ավելի փոքր կուսակցությունները, որոնք շեմը հաղթահարելու իրատեսական քիչ հնարավորություն ունեն, չպետք է մտնեին պայքարի մեջ։ Այդպիսով նրանք ռիսկի են դիմում փոշիացնել Փաշինյանի դեմ քվեարկած ձայները և անուղղակիորեն օգուտ տալ իշխող կուսակցությանը։

Մեկ անսովոր պաշտպանություն

Հայաստանի ընտրական համակարգի անսովոր առանձնահատկություններից մեկն այն է, որ խորհրդարանը պետք է կազմված լինի առնվազն երեք կուսակցությունից։ Հետևաբար, եթե միայն մեկ կուսակցություն է հաղթահարում պահանջվող շեմը, հաջորդ երկու ամենաբարձր արդյունքներ գրանցած կուսակցությունները նույնպես կարող են մանդատներ ստանալ, նույնիսկ եթե չեն հասել 4%-ի շեմին։ Նման դեպքում այդ լրացուցիչ կուսակցությունները հավաքականորեն կստանան խորհրդարանական տեղերի մեկ երրորդը՝ անկախ իրենց հավաքած ձայների փաստացի քանակից։

Ինչ պետք է անի ընդդիմությունը

Եթե ընդդիմադիր կուսակցությունները ցանկանում են մեծացնել իրենց հնարավորությունները, նրանք պետք է ավելի քիչ կենտրոնանան Փաշինյանի հավատարիմ կողմնակիցներին իրենց կողմը գրավելու վրա։ Կառավարության բազմաթիվ աջակիցներ օգտվում են պետական աշխատանքից, խոշոր պարգևավճարներից և մենաշնորհային պայմանագրերից, և, հետևաբար, քիչ հավանական է, որ նրանք կլքեն իշխող կուսակցությունը։ Դրա փոխարեն ընդդիմադիր խմբերը պետք է կենտրոնանան ընտրելու իրավունք ունեցող այն մեծաթիվ քաղաքացիների մոբիլիզացման վրա, որոնք ներկայումս հայտարարում են, որ չեն պատրաստվում մասնակցել քվեարկությանը։

Եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի խորհրդարանական մեծամասնություն կազմել, նրանց առաջնահերթություններից մեկը պետք է լինի Հայաստանի ընտրական օրենսդրության բարեփոխումը և ներկայիս համակարգի փոխարինումն առավել ավանդական ընտրակարգով, որը նման կլինի բազմաթիվ այլ երկրներում կիրառվող մոդելներին։

Այդ ընթացքում, Հայաստանի յուրաքանչյուր գրանցված ընտրող պետք է մասնակցի հունիսի 7-ի ընտրություններին՝ երկրի ապագան ուրիշների ձեռքում չթողնելու համար։

Արտերկրում ապրող Հայաստանի այն քաղաքացիները, որոնք պահպանում են ընտրելու իրավունքը, պետք է ամեն ջանք գործադրեն Հայաստան ժամանելու և իրենց ձայնը տալու համար: Իսկ նրանք, ովքեր չեն կարող ժամանել, պետք է հորդորեն Հայաստանում գտնվող իրենց հարազատներին ու ընկերներին՝ մասնակցել հունիսի 7-ի քվեարկությանը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company