ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Համատարած չարաշահվում է վարչական ռեսուրսը ու կրթական բաղադրիչը

22 Մայիս 2026 ԵՊՀ ռեկտորն օրենք է խախտել, սակայն բուհում լռում են

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է Պաշտպանության ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանի քարոզարշավային, կուսակցական տեսանյութով, որտեղ նա քննադատում է քաղաքական հակառակորդներին։

Սա Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի խախտում է։

Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ ԵՊՀ-ից, քանի որ մամուլի քարտուղար Քնար Միսակյանն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ նման դեպքերի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը։ Նրա ձևակերպմամբ՝ նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո և ենթակա են լինելու պատշաճ արձագանքի ու իրավական հետևանքների։

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետով. «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը։ Նշված հանգամանքի առաջացումը հիմք է բուհի նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»։

Իսկ 28-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն. «Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը կուսակցության անդամ է կամ զբաղեցնում է հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ»։ Պատգամավորի խոսքով՝ նույն օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հանրային բուհի ռեկտորն իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն։ «Քանի որ մեր օրերում խայտառակորեն ոտնահարված են բոլոր օրենքներն ու բարեվարքության կանոնները, իսկ լրբախոսությունը, ատելության խոսքը, բռնության կոչերը համատարած են իշխող քաղաքական խմբի կողմից, ռեկտորն էլ իրեն թույլ է տվել սանձարձակություններ, որովհետև գիտի, որ Հայաստանում չկա պատժելիություն, և կա սելեկտիվ արդարադատություն։

Մենք տեսնում ենք, որ համատարած չարաշահվում է վարչական ռեսուրսը ու կրթական բաղադրիչը։ Եթե նման վարքագիծ դրսևորեր որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, հաստատ հիմա արդարության մահակը իջել էր նրա գլխին։ Սա է ամբողջ Հայաստանի «ժողովրդավարության» պատկերը։ Վարչապետն էլ աջ ու ձախ հանձնարարություններ է տալիս իր արձակուրդում եղած ժամանակ, ամեն ինչ անում են, որովհետև կա ամենաթողություն և իշխանությունը ամեն գնով պահելու մարմաջ։ Ի դեպ, արդյոք համատեղելի՞ են բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ու Սուրեն Պապիկյանի այս քարոզչությունը»։

Լիլիթ Գալստյանը նաև փաստեց, որ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետով՝ բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը, սակայն Սուրեն Պապիկյանը ՔՊ վարչության անդամ է, ինչը ևս օրենքի խախտում է. «Ըստ էության՝ բուհի կառավարման խորհրդի նախագահը քաղաքական քարոզարշավի մեջ է, ինչն արգելված է օրենքով։ Եվ սա այն քաղաքական ուժն է, որն իշխանության էր եկել կրթական համակարգը չքաղաքականացնելու խոստումով, բայց մենք գիտենք, որ բուհերի կառավարման խորհուրդներն օկուպացված են իրենց սիրելիներով, և իշխող չափանիշը հավատարմությունն է։ Ես գիտեմ նաև, որ շատ դեկանների ուղղակի հետապնդում են կուսակցական պատկանելության համար, եթե նույնիսկ հրապարակային քարոզչական գործունեություն չեն իրականացնում։ Մենք գործ ունենք կրկնակի ստանդարտների, վարչական ռեսուրսների օգտագործման, նախընտրական խոստումների և կեղծ իրականության բախման հետ»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company