ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում
  • Լուրեր

28 Մայիս 1918-ն Իրական Անկախութեան Հիմնաքարն Է

27 Մայիս 2026

Մեր ժողովուրդի իրական եւ վաւերական պատմութեան մէջ 28 մայիս 1918-ն հայութեան վերընձիւղման, անկախութեան վերատիրացման եւ արդի ու ժողովրդավար պետութեան հիմնադրութեան անվիճելի թուականն է:

Վեց դար ամբողջ օտարին բռնակալ տիրապետութիւնը ո՛չ յաջողած էր իր գրաւած հողատարածքները օտարել, ո՛չ հայը պարպել իր հայկականութենէն, ո՛չ ալ ազատութեան եւ անկախութեան ձգտումը մարել անոր մէջ:

Օտարը գրաւեց հայուն հողը, բայց այդ հողը մնաց հայկական:

Օտարը փորձեց այլասերել հայը, բայց հայու հոգին մնաց հայկական, ու սիրտը` հայատրոփ:

Այդ օրերուն ալ կային ուծացածներ, իրապաշտ իմաստակներ ու երազներու չհաւատացող, իրեն տրուածով գոհացող, օտարին ջաղացքին ջուր լեցնող հայանուն մարդիկ:

Բայց երբ հնչեց «զանգը, ահազանգը», խենթերը գտան հնարը եւ Սարդարապատով, Ղարաքիլիսէով ու Բաշ Ապարանով կերտեցին անկախութիւն:

Դաշնակցական ղեկավարին, զինուորական հրամանատարին եւ Հայ եկեղեցւոյ հոգեւորականին առաջնորդութեամբ, մեր ժողովուրդը` ցեղասպանուած ու գաղթական, հիւծած ու տկար, միահամուռ կերպով բռնցքուեցաւ եւ պատմական Ո՛Չ ըսաւ թրքական ուժերուն ու մերժեց Հայաստանի եւ հայութեան թրքացումը:

Եւ 28 մայիս 1918-ն եղաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնաքարը, որուն վրայ կառուցուեցաւ անկախ Հայաստանը, առանց որուն` ո՛չ Խորհրդային Հայաստանը եւ ո՛չ ալ այսօրուան Հայաստանը գոյութիւն կրնային ունենալ:

Առանց 28 մայիս 1918-ին` Հայաստանը պիտի թրքանար, իսկ հայութիւնը պիտի դառնար թուրք:

28 մայիս 1918-ն ոչ միայն Հայաստանը ազատագրեց թշնամիին ճիրաններէն, այլ համայն հայութեան, Հայաստանի եւ այդ օրերուն տակաւին նոր թուրքին Ցեղասպանութեան եւ բռնի տեղահանութեան ենթարկուած ու սփիւռքացած հայութեան տուաւ` մէկ ազգի եւ մէկ հայրենիքի պատկանելու իրականութիւնը, հպարտութիւնը, ապագան յոյսով տեսնելու մարտունակութիւնը եւ Հայաստանը` իբրեւ իր հազարամեակներու տուն, հոն վերադառնալու եւ կենսագործելու հաւատքն ու կարելիութիւնը:

Ահա թէ ո՛ւր կը կայանայ 28 մայիսի կարեւորութիւնը, մեր ժողովուրդի գոյութիւնը հունաւորող իմաստը եւ հայութեան ու Հայաստանի գոյատեւումը ապահովող արժէքը:

Քաղաքական նեղ եւ անմիտ հաշիւներով, հատուածական ժամանակավրէպ մտածումներով եթէ տասնամեակներ ամբողջ պարարտ հող ունէին ուրացումը, խեղաթիւրումը եւ նենգափոխութիւնը, այնուհետեւ, խորհրդային կարգերու քանդումէն ետք, փաստօրէն անկախ Հայաստանի եռագոյն դրօշը դարձեալ ծածանեցաւ, Արարատով զինանշանը դարձաւ հանրապետութեան զինանշան, ու «Մեր հայրենիք»-ը դարձաւ համայն հայութեան քայլերգ:

Ու երբ վերանկախացած Հայաստանի Հանրապետութիւնը իր սահմանադրութեամբ եւ անկախութեան հռչակագիրով տէրը դարձաւ հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան, ազատագրուեցաւ հայկական բնօրրան Արցախը, հաստատուեցաւ պետականութիւն, եւ հռչակուեցաւ անկախութիւն:

Համայն հայութեան համար ներկայ ժամանակներու դժխեմ այս փուլին պատմութեան անծանօթ, օտարի ծառայութեան գործիք դարձած, նենգափոխութեան մասնագէտներ կրնան խեղաթիւրել պատմական իրականութիւնները, «նոր իրականութիւն» յերիւրել, խաբել ժողովուրդը սին ու մաշած խոստումներով եւ հայրենիքը վերադարձնել այն օրերուն, երբ թրքական ուժերը պատրաստ էին շարունակելու համաթուրանականութեան եւ համաթրքացման իրենց ծրագիրը` գրաւել Հայաստանը, գրաւել Երեւանը, շարունակել հայասպանութիւնը, ցեղասպանութիւնը եւ իրագործել Հայաստանը առանց հայու վարքագիծը:

Եւ երբ Հայաստան կ՛ըսենք, կը խօսինք մե՛ր Հայաստանին մասին` իր Արցախով, դէպի Արարատ նայող եւ զայն ի՛րը նկատող ու անոր վերադարձին համար պայքարող հայ ժողովուրդի Հայաստանին մասին: Հայաստանը, ուր հայութիւնը կ՛ուզէ ապրիլ արժանապատիւ խաղաղութեան, իրական անկախութեան ու ժողովրդավար կարգերով գերիշխան պետութեան մէջ, հովանիին տակ` իր իրաւունքները պաշտպանող, մրցունակութիւնը արդար եւ հաւասար սկզբունքներու վրայ հիմնած իշխանութեան, որ կը յարգէ մարդու իրաւունքը, Հայաստանեայց եկեղեցւոյ պատմական գոյութիւնը, ազգային արժեհամակարգը:

Այլ խօսքով` համայն հայութեան ու Հայաստանին արժանի եւ Հայաստանը ամուր ու յաղթական տեսնող, ոչ թէ օտարին ծրագիրները իրականացնող պետութեան մը մէջ:

Պարտութիւններ, կրնան պատահիլ ժողովուրդներու եւ հայրենիքներու մէջ:

Պարտութիւնը, սակայն, պետական ռազմավարութիւն չի կրնար դառնալ:

Յաղթելու համոզումը, հաւատքը, պատրաստակամութիւնն ու պայքարը միայն կը կերտեն անկախ ու գերիշխան պետութիւն:

28 մայիս 1918-ն իրական անկախութեան հիմնաքարն է:

Յակոբ Բագրատունի
Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company