ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Հանրապետության անկախության օրը Սարդարապատում

28 Մայիս 2026

Մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության օրվա առիթով, Սարդարապատ էին այցելել «Հայաստան» դաշինքի անդամները, ՀՀ երկրորդ նախագահ, Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով, Արթուր Խաչենցի կատարմամբ հնչեց «Գինի լից» երգը:

Ելույթներ ունեցան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Ֆրանսահայ հասարակական գործիչ Մելիք Գարագավորյանը, Աննա Հարությունյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Արմեն Ռուստամյանը Դաշնակցության անունից ներկաներին շնորհավորեց Մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:

«Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապված է նրա հետ,թե որքանով ենք կարևորում մեր ինքնությունը, անկախությունն ու պետականությունը», -իր ելույթում ասաց Արմեն Ռուստամյանը՝ մեջբերելով մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի խոսքը. «Սերունդներ, ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։

«1918-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն։ Կար ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը՝ պետություն չունենալով, կարողացավ երեք ճակատով կանգնեցնել թշնամուն՝ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում»,- նշեց նա:

«Պատմությունը ցույց տվեց, որ թշնամուն կարելի էր կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես պայքարի ոգի ու հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե ինքնությունից հեռացել ու հրաժարվել ես։ Ինչ ունենք այսօր, ունենք մի վիճակ, երբ մեր աչքի առաջ նորից տեղի ունեցավ ցեղասպանություն. հայաթափվեց Արցախը, կորցրինք մեր հայրենիքի մի մասը և տարածքներ ունենք կորցրած արդեն ՀՀ-ից, ու այն պատճառով, որ մեր ուժի աղբյուրներից հեռացանք։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ ունենալով նույնիսկ երկու պետություն՝ չունեինք այնպիսի ղեկավարություն, որ հասկանար ինքնության կարևորությունը։ Պետության, պետականության ու իրական ինքնիշխանություն ունենալու կարևորությունը հասկանար։ Մեզ առաջնորդեցին մարդիկ, որոնք մեզ տարան ինքնակործանման ճանապարհով։ Պետականություն ունենալու պարագայում առաջին անգամ մեր պատմության մեջ տեսանք ցեղասպանություն»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

«Հայ և հաղթանակ բառերը դարձել են այս իշխանությունների համար մերժելի, վախենում են դրանից։ Այս մարդիկ ապացուցում են մեզ, որ պարտությունը մեզ հաջողություն է բերել։ Մեզ ասում են՝ Արցախում պարտվել ենք մտածված, որ պահպանենք ՀՀ անկախությունը։ Սրանից ավել ինքնախոստովանություն, որ իսկապես կապ չունի այս մարդը մեր սերնդի հետ, կապ չունի այս մարդը մեր Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսների հետ, չկա»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

«Սփյուռքը կմիանա համընդհանուր այս պայքարին՝ ամեն գնով հեռացնելու թրքամետ վարչախմբին: Սփյուռքը միանում է այս պայքարին, որովհետեւ Հայաստանի Հանրապետության շարունակությունն է: Սփյուռքը հայության անբաժանելի մասն է: Սփյուռքը անքակտելի է հայրենիքից »,- հայտարարեց Մելիք Գարագավորյանը:

Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ պետության հիմքը թշնամու երաշխիքներն ու ողորմածությունը չեն, այլ սեփական ուժն ու արժանապատվությունը: Նա հիշեցրեց Հայոց պատմությունը փոխած փառահեղ հաղթանակների մասին, երբ պատերազմի պայմաններում հայ ժողովուրդը մնաց միայնակ՝ դեմ առ դեմ իրեն ոչնչացնել ցանկացող թշնամու հետ։ Սակայն կար հաղթելու անկոտրում կամք։

«Այսօր մեզ փորձում են համոզել, որ միակ ճանապարհը զիջելն ու ծնկի գալն է, առաջ է մղվում այն կեղծ թեզը, որ թշնամու ցանկությունները բավարարելով՝ կարելի է ապրել խաղաղ ու երջանիկ»,- ասաց նա։

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: «Սարդարապատը մեր պատմության պարզապես հերոսական էջը չէ, Սարդարապատը հիշեցնում է՝ ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգված է պետականությունը և երբ միասնական են։ 108 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնեց ընտրության առաջ և ընտրեց պետությունն ու պայքարը։ Այսօր իրավիճակն այլ է, բայց վտանգը նույնքան իրական»,- ասաց նա:

Վերջին տարիներին Հայաստանը թուլացել է, այն թուլացրել են ներսից, պառակտել են․ «Մարդիկ հոգնել են ստից, ատելությունից, անպատասխանատվությունից, հավերժ խոստումներից, քաոսից, հոգնել են պարտություններից, բոլորս ենք հոգնել։ Պետությունը չի պահպանվում ինքն իրենով, պետությունը պահում են մարդիկ՝ իրենց կամքով ու պատասխանատվությամբ և որոշմամբ։ Հունիսի 7-ին սովորական ու հերթական ընտրություն չէ, սա ընտրություն է՝ կկարողանա՞նք նույն պատասխանատվությամբ պահպանել մեր պետականությունը, թե՞ թույլ կտանք վերջնականապես քայքայել այն»,- նշեց Դաշինքի առաջնորդը:

«Ոչ ոք ձեզանից զոհաբերություններ չի պահանջում, ինչպես 108 տարի առաջ։ Ընդամենը սթափ որոշում։ Մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ՝ ինչպիսի՞ երկրում ենք ուզում ապրել և ի՞նչ երկիր ենք թողնելու երեխաներին։ Ուժեղ, հայկական, ինքնիշխա՞ն, թե՞ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։

Մեր ժողովուրդը 108 տարի առաջ ապացուցեց, որ կարող է պահպանել և փրկել պետականությունը։ Վստահ եմ՝ կկարողանա նաև հիմա»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company