ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Տեր կանգնենք մեր երկրին. «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը եւ երթը

31 Մայիս 2026

Այսօր՝ մայիսի 31-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները Արամ Մանուկյանի արձանի, Սուրբ Աննա եկեղեցու եւ Մատենադարանի հարող տարածքներից երթ իրականացրեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի անփոփիչ հանրահավաքը:

Ելույթներ ունեցան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հասարակական գործիչ Արսինե Մինասյանը, «Առաջ» կուսակցության նախագահ Սեւակ խաչատրյանը, «Հայաստան» դաշինքի անդամներ Արծվիկ Մինասյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ձեր պայքարը ոչ թե մեզ իշխանության բերելու համար է, այլ ձեր պայքարով դուք ձեր հայրենիքի, ձեր պետականության և ձեր ինքնության կողքին եք: Ուղիղ մեկ շաբաթից հայը կորոշի իր ճակատագիրը։ Հայ մարդու եւ մեր պետականության ճակատագիրը չի որոշվում ո՛չ Մոսկվայում, ո՛չ՝ Վաշինգտոնում, ո՛չ՝ Բրյուսելում, ո՛չ էլ մեկ այլ մայրաքաղաքում, որոշվում է Հայաստանում: Մենք տեր ենք մեր ճակատագրին: Հունիսի 7-ը պարզապես քվեարկության օր չէ, այլ իշխանափոխության օր է, Նիկոլ Փաշինյանին վռնդելու օր»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Ցուցադրվեց կարճ տեսանյութ «Հայաստան» դաշինքի եւ քաղաքական միավորների պայքարի անցած ճանապարհից:

Դաշինքի անդամներն իրենց ելույթներում կարեւորեցին ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը՝ նշելով, որ երկիրը կանգնած է կարևոր ընտրության առջեւ եւ սա առաջին հերթին ինքնության պահպանման պայքար է:

Ռոբերտ Քոչարյանը եզրափակիչ ելույթում մասնավորապես ասաց. «Մեր հետագա քայլերի բանաձևը շատ պարզ է՝ չկա Նիկոլը պաշտոնին՝ չկան խնդիրներ Հայաստանում: Չկա Նիկոլը՝ չկա ճգնաժամ, չկա Նիկոլը՝ չկա աղքատություն, չկա Նիկոլը՝ չկա պատերազմ, չկա Նիկոլը՝ չկա ազգային նվաստացում, չկա Նիկոլը՝ չկա 300 հազար ադրբեջանցիների վերադարձ; Բոլոր առկա խնդիրները լուծելի են, ես գիտեմ՝ ինչպես դա անել, և մենք դա կանենք: Մենք արդյունավետ կառավարման հարուստ փորձ ունենք: Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է գնա ընտրության և ընտրի Հայաստանը, փորձը, պատասխանատվությունը»:

Հանրահավաքի ավարտից հետո մեկնարկեց պայքարի եւ իրազեկման երթ՝ Երեւանի կենտրոնով:

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեր կանգնենք մեր երկրին. «Հայաստան» դ

Այսօր՝ մայիսի 31-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները Արամ Մ

31 Մայիս 2026
Հայաստանը պետք է ապրի

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի

31 Մայիս 2026
Վերելքի Յոյսե՞ր

Հասարակութիւններու փափաքները, գիտակցաբար կամ ոչ, կը գոյանան կեանքի առարկայական

31 Մայիս 2026
Յաւերժական են հայրենիքն ու պետականութե

«­Ժա­մա­նա­կա­ւոր են ղե­կա­վար­նե­րը: ­Յա­ւեր­ժա­կան են ազ­գերն ու հայ­րե­նիք­

29 Մայիս 2026
Եթե կա ոգի, դատարկ ձեռքերով էլ կարելի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստա

28 Մայիս 2026
Սարդարապատ ունեցող ազգը չի՛ հանձնվելու

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան

28 Մայիս 2026
Հանրապետության անկախության օրը Սարդարա

Մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության օրվա առիթով, Սարդարապատ էին այցելել «Հայաս

28 Մայիս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնայի

28 Մայիս 2026
Խմբագրական. Հայաստանը նոր Մայիս 28-ներ

Մայիս 28-ին, Նիկոլ Փաշինեան կը պատրաստուի Երեւանի մէջ կազմակերպել լայնածաւալ զ

28 Մայիս 2026
Խմբագրական. Հայաստանի Անկախութիւնը Ազգ

1918ի Մայիս 28ին, դարերով կայսերական իշխանութեանց տակ ապրելէ ետք, Հայաստան իր

28 Մայիս 2026
Կործանման Դիմաց… Մայիս 28,1918 Եւ Այսօ

1918-ի եւ ներկայ օրերու տարբերութիւնը յստակ է։ 1918-ին պետականութիւն չունէ

28 Մայիս 2026
Մայիսի 28-ը և Միացյալ Հայաստանի կենար

Դաշնակցական մեծ տեսաբան և գաղափարախոս Սարգիս Զեյթլյանի այս պատմափիլիսոփայական

28 Մայիս 2026
Վեհօրէն Հսկող Յուշահամալիրը` Արարատին

Արարատ-Արագած թովիչ երազէն զգաստացնելով եւ ձայնը քիչ մը բարձրացնելով ոտքերս կր

28 Մայիս 2026
Շարունակելու ենք մեր որդեգրած գիծը

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից, ո

27 Մայիս 2026
ՀՀ իշխանությունները կատարել են հերթակա

Սիրելի' հայրենակիցներ Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրություն

27 Մայիս 2026
28 Մայիս 1918-ն Իրական Անկախութեան Հիմ

Մեր ժողովուրդի իրական եւ վաւերական պատմութեան մէջ 28 մայիս 1918-ն հայութեան վե

27 Մայիս 2026
Խմբագրական. Հաւատարիմ` Հանրապետութեան

Հայաստանի Հանրապետութեան զինանշանին ամփոփած խորհուրդները այսօր այժմէական նշանա

27 Մայիս 2026
Հայ Ազգի Փրկութեան Բանալին

1917-ին ռուս զինուորները, Լենինի տունդարձի «հայրական» կոչին անսալով, լքեցին ճա

27 Մայիս 2026
28 Մայիսը Տօնն Է Վերանկախացած Հայաստան

Հայկական Բարձրաւանդակին վրայ հայկական վերջին պետութիւնը` Բագրատունեաց թագաւորո

27 Մայիս 2026
Տեղի ունեցավ Զարեհ Խրախունու «100 բան

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի ու Խաչատուր Աբ

27 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company