ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Չե՛ք լռեցնի…

12 Հունիս 2026

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/ արտասահմանյան գրականության ամբիոնը։ Դե, սրանք այնքան են վարպետացել, որ մի հիմնավորում կգտնեն․ օրինակ՝ փակվող 229 դպրոցները ներկայացվում է որպես որակյալ կրթական ծառայություն։ Այս ամբիոնի տասնյակ տարիների անուարանալի վաստակի՝ արտասահմանյան գրականության հանրահռչակման, ուսանողությանը ակադեմիական գիտելիքներ փոխանցելու և, առհասարակ, արևմտյան գրականության ու մտքի դարպասները բացելու, նաև դասախոսների փառահեղ փաղանգի մասին կարելի է էջեր գրել։

Բայց խնդիրը բոլորովին էլ ակադեմիական չէ, որ ես էլ փորձեմ հիմնավորել անառարկելին՝ այդ ամբիոնի անխուսափելի անհրաժեշտությունը։

Ո՞ւմ համար պարզ ու ակնհայտ չէ, որ այս քստմնելի քայլը հասցեական է․ ուղղված հենց այդ ամբիոնի վարիչ, ունիվերսալ գիտելիքների տեր, թարգմանական, գրականագիտական, քաղաքական ու փիլիսոփայական գիտելիքների տեր, խարիզմատիկ ու անթաքույց ընդդիմադիր, ես կասեի՝ չկաղապարվող, ինքնուրույն ու մեր օրերում խրախուսվող մոխրագույն հոտից շահեկանորեն առանձնացող Անուշ Սեդրակյանից ազատվելուն։

Այսօր պարզ է դառնում, որ իշխանությունների թիրախում ԵՊՀ մեկ այլ դասախոս էլ կա։ Այս ժամերին դատարանում վիճարկվում է ԵՊՀ դոցենտ՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խափանման միջոցը։ Քաղաքացիական առանձնացող դիրքորոշում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու չլռող, մասնագիտական ու քաղաքացիական խղճի հետ գործարքի չգնացող Ալեն Ղևոնդյանին էլ, որքան հասկացա, ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար են պատժում, թե իբր՝ սահմանադրական կարգի դեմ կոչեր․․․

Դուք ողորմելի եք, պարոնայք իշխանապահներ․ ձեզ խժռում է չկառավարվող վախերի պարանոյան․․․ Բայց լռեցնելով, բերան փակելով, մութ փողոցներում կամ դատարանի դահլիճներում այլախոհ սպանելով, բանտերը լցնելով, ձայն գողանալով, 600000 ընտրողի «կաշառակեր» պիտակավորելով՝ չեք թաղի ընդդիմադիր ձայնը։

Չե՛ք լռեցնի…

Այսպես գրեթե մեկ տարի, ՔՊ-ականներդ ԱԺ ամբիոնից փրփրաբերան հայտարարում էիք Սրբազան պայքարի «հակասահմանադրական վարքի», «ահաբեկչական օպերացիայի» մասին։ Զրո ապացույց․․․․

Բայց դուք ամոթ չունենք, ձեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է։

Բայց ես հարց ունեմ հազարավոր ուսանողներին, դասախոսներին, իրավապահ համակարգի աշխատակիցներին, բուհերի կառավարման խորհրդի անդամներին․․․ Դուք չեք տեսնո՞ւմ, որ ձեր լռությամբ, խլությամբ, կուրությամբ, հաշտվելով ու գործիք դառնալով, ստրկական հնազանդությամբ դավաճանում եք մարդկայնին խղճին, դավաճանում եք ինքերդ ձեզ․․․Էս ամենը մի օր վերջանալու է․․․Հաստատ․․․

Իսկ ձեր լռությունը թե՛ գին ունի, թե՛անուն․․․երեսուն արծաթը վկա։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company