ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Քոնկրեսականներ Պահանջեցին Հայ Գերիներու Անյապաղ Ազատ Արձակումը

25 Հունիս 2026

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին նախաձեռնութեամբ Քոնկրեսի Հայկական համախմբումի փոխատենապետ Պրետ Շըրմըն, ինչպէս նաեւ քոնկրեսականներ Ճիմ Քոսթա, Ճուտի Չու եւ Լօրա Ֆրիտմըն Յունիս 23ին, Քոնկրեսի շէնքին մէջ տուին «1000 օր․ Հիմա ազատ արձակեցէք հայ պատանդները» խորագրուած մամլոյ ասուլիսը՝ Ատրպէյճանի կողմէ ապօրինի կերպով պատանդ պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, ռազմագերիներուն եւ քաղաքացի պատանդներուն բանտարկութեան 1000րդ օրուան առիթով։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ ասուլիսին մասնակցեցաւ անոր գործադիր վարիչը՝ Արամ Համբարեան։

Առնուազն 19 հայ ռազմագերիներ եւ քաղաքային պատանդներ կը շարունակեն ապօրինի կերպով պահուիլ Պաքուի բանտերուն մէջ։ Անոնց մէջ կան՝ Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան (2022–2023), Արցախի նախկին նախագահներ Արայիկ Յարութիւնեան (2020–2023), Բակօ Սահակեան (2007–2020) եւ Արկադի Ղուկասեան (1997–2007), ինչպէս նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեան, արտաքին գործոց նախին նախարար Դաւիթ Բաբայեան, Արցախի պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեան եւ նոյն բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեան։

Պրետ Շըրմըն                                                                                                                                 Ճուտի Չու

Յատկանշական է, որ մամլոյ ասուլիսը տեղի ունեցաւ այն միջոցին, երբ Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութիւններու յանձնախումբը կը պատրաստուի քննարկել Շըրմընի օրէնսդրական փոփոխութեան առաջարկը, որ Պաքուէն կը պահանջէ անյապաղ եւ առանց նախապայմաններու ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիները եւ պատանդները։

Իր խօսքին մէջ, Շըրմըն յիշեց 2023ին Արցախը հայաթափելու Ատրպէյճանի արշաւը, սկսելով շրջափակումէն ու հասնելով ռազմական գործողութիւններուն, որոնց հետեւանքով աւելի քան 100,000 հայեր բռնի կերպով տեղահանուեցան իրենց պատմական հայրենիքէն։ Ան արտայայտուեցաւ Արցախի ղեկավարներուն բեմականացուած դատավարութիւններուն եւ անոնց ընթացքին ներկայացուած երեւակայածին ամբաստանութիւններուն մասին, շեշտելով, թէ իսկական խաղաղութիւն կարելի է հաստատել բոլոր գերիներուն ազատ արձակումէն ետք։

Ճիմ Քոսթա                                                                                  Լօրա Ֆրիտմըն                                                                                       Արամ Համբարեան

Չու խօսեցաւ Արցախ կատարած իր այցելութեան մասին, որուն պատճառով Պաքու արգիլած էր անոր Ատրպէյճան մուտքը։ Ան շեշտեց, թէ տեղահանուած արցախցիները պէտք է վերադառնան իրենց հայրենիքը, եւ անմիջական քայլերու պէտք է դիմուի պաշտպանելու համար Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը։

Ֆրիտմըն դատապարտեց հայ գերիներու կեղծ դատավարութիւնները, ինչպէս նաեւ Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը բնաջնջելու Պաքուի քաղաքականութիւնը, Ատրպէյճանի վարչախումբը պատասխանատուութեան կանչելու կոչ ընելով։

Քոսթա պահանջեց Ատրպէյճանէն, որ իր ուժերը հեռացնէ Հայաստանի հողերէն եւ դատապարտեց հայ գերիները պատանդ պահելու Պաքուի քաղաքականութիւնը, շեշտելով, որ Ուաշինկթըն պէտք է յաւելեալ ճնշում բանեցնէ Պաքուի վրայ՝ ապահովելու համար հայ գերիներուն ազատ արձակումը։

Իր կարգին, Համբարեան կեղծ խաղաղութիւն համարեց Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ գոյացող համաձայնութիւնը, շեշտելով, որ անոր իրականացումը համազօր պիտի ըլլայ Պաքուի ցեղասպանական արարքները վարձատրելուն, ազդարարելով, որ Պաքուին շնորհուող զիջումներուն փոխարէն, Ատրպէյճան միայն նոր ճնշումներու, նոր բռնութիւններու եւ նոր յարձակումներու պիտի դիմէ։

Ան իսկական խաղաղութեան համար կենսական համարեց՝ բոլոր պատանդներուն անյապաղ ազատ արձակումը, Հայաստանի ինքնիշխան տարածքներէն ատրպէյճանական զօրքերու հեռացումը, արցախահայութեան ապահով վերադարձը Արցախ՝ միջազգային երաշխիքներով, մշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութիւնը։

Հայ գերիներուն բանտարկութեան 1000րդ օրուան առիթով զանոնք ազատ արձակելու կոչեր կատարեցին նաեւ ծերակուտական Էտըմ Շիֆ եւ քոնկրեսականներ Եանկ Քիմ, Վինս Ֆոնկ ու Թամ Լանթոսի անուան Մարդկային իրաւանց յանձնաժողովը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company