ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Համազգային
  • Լուրեր

Տեղի ունեցավ «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» գրքի շնորհանդեսը

27 Հունիս 2026

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» գրքի շնորհանդեսը։

Գիրքը ներկայացնում է մեծ գրողի գրական-մշակութային, մարդկային, գաղափարական ու կուսակցական հարաբերությունները ժամանակի հեղինակությունների հետ։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ Դավիթ Գասպարյանի այս նոր աշխատությունը մեծարժեք ներդրում է չարենցագիտության մեջ, քանի որ այն նորովի և անկողմնակալ հայացքով է լուսաբանում հանճարեղ բանաստեղծի կյանքի ու գործունեության ամենախրթին ու երբեմն քողարկված էջերը։ Ռ. Առաքելյանը նշեց, որ գրքում ընթերցողի առջև բացվում են Չարենցի մարդկային հարաբերությունները՝ նույնքան ազնիվ, որքան նրա գրականությունը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Համազգայինի Կենտրոնական վարչությանը՝ գրքի տպագրությանն աջակցելու համար և հավելեց, որ Միության առաքելություններից կարևորագույնը հենց նման հիմնարար և ազգային արժեք ներկայացնող գործերի կողքին կանգնելն է։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Համո Սուքիասյանը։ Նա նշեց, որ սա առաջին համագործակցությունը չէ Համազգային կրթական և մշակութային միության հետ, և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։ Պարոն Սուքիասյանը փաստեց, որ թեև կարող են լինել տարբեր, երբեմն հակադիր կարծիքներ ու մոտեցումներ Չարենցի և նրա ժամանակաշրջանի բարդ հարաբերությունների վերաբերյալ, այդուհանդերձ, այս գիրքն անկյունաքարային է, քանի որ արծարծում ու վեր է հանում հայ ժողովրդի պատմության ամենաբեկումնային ու դրամատիկ ժամանակները։

Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանն իր հերթին արժևորեց հրատարակությունը՝ նշելով, որ Չարենց անհատի ու պոետի գաղափարական համոզմունքների, դեգերումների բարդ ուղին, նրա ներքին հափշտակություններն ու հիասթափությունները, ինչպես նաև ազգային ինքնության անբեկանելի հիմնասյուները լավագույնս ու խորությամբ բացահայտված են հենց այս գրքում։

Իրենց մասնագիտական վերլուծություններով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր Կարեն Խաչատրյանը և պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ Նրանք անդրադարձան գրքի պատմավավերագրական բացառիկ նշանակությանը՝ շեշտելով, որ Դավիթ Գասպարյանին հաջողվել է արխիվային հարուստ նյութերի հիման վրա վերականգնել դարաշրջանի իրական պատկերը, ինչը թույլ է տալիս Չարենց քաղաքացուն, քաղաքական ու գրական գործչին տեսնել իր ժամանակի իրադարձությունների կիզակետում։

Միջոցառման առանցքային ու հուզիչ պահերից էր մեծանուն կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի խոսքը, ով բազմաթիվ անզուգական երաժշտական գործեր է արարել՝ ներշնչված չարենցյան պոեզիայից։ Վերջինս ասաց, որ Չարենցի բանաստեղծությունն իր մեջ կրում է ներքին հզոր մեղեդայնություն և տիեզերական խորություն, որն անդադար ոգեշնչման աղբյուր է արվեստագետի համար։ Մաեստրոն ընդգծեց, որ Դավիթ Գասպարյանի այս աշխատությունը օգնում է ավելի խորությամբ զգալ ու հասկանալ այն թաքնված ապրումներն ու ցավը, որոնցից ծնվել է չարենցյան հանճարեղ խոսքը, և որ գիրքը լույս է սփռում բանաստեղծի ներաշխարհի ու նրա կրած բարոյական տառապանքների վրա։

Շնորհանդեսի ավարտին ներկաներին իր երախտագիտության խոսքն ուղղեց հեղինակը՝ Դավիթ Գասպարյանը։ Նա պատմեց գրքի ստեղծման ընթացքի, արխիվային նյութերի բացահայտման և այն բացառիկ փաստերի մասին, որոնք տեղ են գտել հրատարակության մեջ՝ հույս հայտնելով, որ գիրքն իր արժանի տեղը կգտնի ինչպես մասնագետների, այնպես էլ Չարենցի արվեստի երկրպագուների սեղանին։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաս

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի

31 Օգոստոս 2026
Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված

31 Օգոստոս 2026
Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան

Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞

31 Օգոստոս 2026
Կարո՞ղ են արդյոք Ռաֆայել Լեմկինի ազգակ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, որը Փենսիլվանիայում գրանցված ո

31 Օգոստոս 2026
Եկեղեցու ինքնավարությունն ու Փաշինյանի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ Ն․ Փաշինյանի (նույնն է, թե՝ պետական իշխ

30 Օգոստոս 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն կը գու

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն խոր վիշտով կը գուժէ իր շրջանի վաստակաւոր ընկեր

30 Օգոստոս 2026
Արամ Ջուլհաճեանի Մահուան Քառասունքին Ա

Հայ ըլլալդ ալ մեծ խօսքերու կարիք չունէր: Քեզի համար անիկա պարզ ինքնութիւն չէր,

30 Օգոստոս 2026
Դա պետության կողմից եկեղեցու ներքին գո

Մեզ համար ինքնիշխան Հայաստանը գերագույն արժեք է, սակայն ՀՅԴ-ն անընդունելի է հա

29 Օգոստոս 2026
Տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

Օգոստոսի 18-ից 23-ը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Ա

29 Օգոստոս 2026
Բագրատունի. «Ներկայ Կացութեան Մէջ Միախ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ն

29 Օգոստոս 2026
Տեղի Ունեցաւ ՀՅԴ-ԼԵՄ-ի «Յեղափոխական Ու

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան Կեդրոնական վարչութեան կազմակերպած «Յեղափոխ

29 Օգոստոս 2026
Մեծագույն խնդիրը ազգային և ինքնիշխան պ

Հայաստանում մարդու իրավունքների, քաղաքական և իրավական համակարգերի վիճակը խիստ

28 Օգոստոս 2026
Անդրադարձ – Երիտասարդութիւնը՝ մե

Ա­մա­ռո­ւան ե­ղա­նա­կը յու­նա­հայ գա­ղու­թի ազ­գա­յին-կազ­մա­կեր­պա­կան կեան­ք

28 Օգոստոս 2026
Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի Մասնաճիւղ

ԳԼԵՆԴԷՅԼ, Կալիֆորնիա — Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Գլենդէյլի մասնաճիւղը (ANC

28 Օգոստոս 2026
ՀԱՊԿ-ը․․․ «Թուղթէ Վագր»-ն ու Հայաստանը

«Բայց երբ գործելու ժամանակը գայ, ի՞նչ օգուտ ունիք։ Թուղթէ վագր մը տեսնելով՝ վա

27 Օգոստոս 2026
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտա

Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում Հայաս

27 Օգոստոս 2026
Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում

«Երկու օր է արդեն՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակ

27 Օգոստոս 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը գործարկած է իր նոր կայքէջը՝ spyurkconf

27 Օգոստոս 2026
Բագրատունի. «Պետութեան Պարտականութիւնն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

27 Օգոստոս 2026
Սփիւռքի Հետ Կապերը` Պետական Ծրագիրին Մ

Երկուշաբթի, 24 օգոստոս 2026-ին Հայաստանի Ազգային ժողովը սկսաւ կառավարութեան հն

27 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company