Խախտումները եղել են համակարգված՝ ուղղորդված իշխանության կողմից
01 Հուլիս 2026
Այսօր՝ վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։
ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր խոսքում ամփոփել է ընդդիմության առանցքային պնդումներն ու ներկայացրել պաշտոնական վիճակագրական տվյալներ՝ նախընտրական շրջանում վարչական ու պետական ռեսուրսի անխնա օգտագործման վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցած գործընթացը ոչ թե դասական ընտրություններ էր, այլ անհավասար պայքար պետական ապարատն իրեն վերագրած իշխող ուժի և մյուս քաղաքական միավորների միջև, որի ընթացքում ոտնահարվել են քաղաքացիների թե՛ անհատական և թե՛ հավաքական քաղաքական իրավունքները:
«Մեր բոլոր փաստարկները, մեր բոլոր ապացույցներն ու պնդումները՝ այդպես էլ մենք չտեսանք ողջամիտ հակափաստարկներով… առարկայական հակադարձում, ավելին՝ նույնիսկ առանձին դեպքերում հաստատվում էին մեր այդ պնդումները»,- նշել է Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
