ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կոչ է անում սահմանափակել Ադրբեջանին տրամադրուող ԱՄՆ օգնութիւնը և պահանջում ազատ արձակել հայ պատանդներին

03 Հուլիս 2026

Թերեզա Երեմեանի վկայութիւնը Սենատի յատկացումների ենթայանձնաժողովում աջակցում է արցախահայութեան վերադարձի իրաւունքին եւ Հայաստանին տրամադրուող ԱՄՆ անվտանգային աջակցութեան ընդլայնմանը

ՈւԱՇԻՆԿԹԸՆ – Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA) ԱՄՆ Սենատի յատկացումների յանձնաժողովին ներկայացրել է վկայութիւն՝ կոչ անելով 2027 ֆինանսական տարուայ յատկացումների մասին օրէնքում ներառել դրոյթներ, որոնք կը պահանջեն հայ պատանդների անյապաղ ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղից (Արցախից) բռնի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի ապահովումը, Հայաստանին տրամադրուող անվտանգային աջակցութեան ուժեղացումը եւ ԱՄՆ-ի ռազմական օգնութեան նկատմամբ նոր սահմանափակումներ Ադրբեջանի համար։

Հայ Դատի Ամերիկայի Յանձնախումբի Կառավարական հարցերի տնօրէն Թերեզա Երեմեանի վկայութիւնը, որը ներկայացուել է Պետական վարչութեան, արտաքին գործառնութիւնների եւ առնչակից ծրագրերի ենթայանձնաժողովին, հրապարակուել է այն ժամանակ, երբ Ադրբեջանում պահուող հայ պատանդների ապօրինի կալանքի ժամկէտը գերազանցել է 1.000 օրը, իսկ վարչակազմի կողմից «907-րդ յօդուածի» բացառութեան անխոհեմ երկարաձգումը շարունակում է քննադատութեան արժանանալ Կոնգրեսում։

«Գրեթէ երեք տարի անց այն բանից, երբ Ադրբեջանի 2023 թուականի սեպտեմբերեան ռազմական յարձակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ամբողջ բնիկ հայ բնակչութիւնը բռնի տեղահանուեց՝ էթնիկ զտման գործողութեան հետեւանքով տարածաշրջանը դատարկելով աւելի քան 150.000 հայերից, այդ արշաւի եւ Ուաշինգտոնի՝ Բաքուին պատասխանատուութեան ենթարկելու շարունակական դժկամութեան հետեւանքները շարունակում են մնալ չափազանց լուրջ», — ենթայանձնաժողովին ասել է Երեմեանը։

Տեղահանուած արցախահայերի վերադարձի իրաւունքի ապահովումը

Վկայութեամբ պահանջւում է առնուազն 100 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել 2023 թուականին Լեռնային Ղարաբաղից տեղահանուած աւելի քան 100.000 հայերի մարդասիրական, վերաբնակեցման եւ վերականգնման կարիքների համար։ Նրանք միանում են 2020 թուականի Արցախեան պատերազմից յետոյ տեղահանուած տասնեակ հազարաւոր հայերին։

Երեմեանը յորդորել է, որ ցանկացած աջակցութեան ռազմավարութիւն «յստակօրէն հաստատի եւ աջակցի տեղահանուած հայերի՝ Լեռնային Ղարաբաղում իրենց տները վերադառնալու իրաւունքին՝ նրանց անվտանգութիւնը երաշխաւորելով մշտական միջազգային վերահսկողութեան մեխանիզմի միջոցով»։

Հայաստանի անվտանգութեան ամրապնդումը

Վկայութիւնը կոչ է անում առնուազն 50 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնն ամրապնդելու նպատակով՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի աւելի քան 240 քառակուսի քիլոմեթրը, մինչ երկու երկրները անցկացրել են սահմանազատման շուրջ մէկ տասնեակից աւելի բանակցային փուլեր։

«Հայաստանը՝ ՆԱԹՕ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի անդամ եւ պատմականօրէն ԱՄՆ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելութիւններին բնակչութեան թուաքանակի համեմատութեամբ ամենամեծ ներդրումն ունեցած երկրներից մէկը, շարունակում է բախուել անվտանգութեան սուր սպառնալիքի՝ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի եւ սահմանին Բաքուի ռազմական կուտակումների պատճառով, նոյնիսկ սահմանազատման բանակցութիւնների պայմաններում», — նշուած է վկայութեան մէջ։

Ադրբեջանին տրամադրուող օգնութեան պայմանաւորումը

Վկայութիւնը կոչ է անում ենթայանձնաժողովին արգելել Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային աջակցութիւնը, քանի դեռ Միացեալ Նահանգների նախագահը չի հաստատել, որ Բաքուն ազատ է արձակել բոլոր հայ կալանաւորներին, դուրս է բերել իր ուժերը Հայաստանի տարածքից, պաշտպանել է հայկական մշակութային ու քաղաքացիական սեփականութիւնը եւ ճանաչել է տեղահանուած հայերի՝ հայրենիք վերադառնալու իրաւունքը։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Քոստան (Դեմոկրատ, Քալիֆորնիա) նմանատիպ դրոյթ է ներկայացրել որպէս փոփոխութիւն H.R. 8595 օրինագծին՝ 2027 թուականի Ազգային անվտանգութեան, Պետական վարչութեան եւ առնչակից ծրագրերի յատկացումների մասին օրէնքին։ Երեմեանը Սենատին յորդորել է այդ հաւաստագրման պահանջն անմիջապէս ներառել 2027 ֆինանսական տարուայ օրինագծում։

«Այս հաւաստագրման պահանջը մարմնաւորում է արդիւնաւէտ եւ կատարելի այնպիսի չափանիշ, որի համար նախատեսուած էր 907-րդ յօդուածը, եւ որը վարչակազմի բացառութիւնը չի կարողացել ապահովել», — ասել է Երեմեանը։ «907-րդ յօդուածի բացառութիւնը չի նպաստել Ադրբեջանի բարեխիղճ քայլերին՝ ռազմագերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքից զօրքերի դուրսբերման կամ Արցախում հայկական մշակութային եւ քաղաքացիական սեփականութեան պաշտպանութեան հարցերում»։

Վկայութիւնը նաեւ կոչ է անում Կոնգրեսին վերացնել նախագահի միանձնեայ իրաւասութիւնը՝ հրաժարուելու 907-րդ յօդուածի կիրարկումից, վերականգնելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական եւ անվտանգային աջակցութեան օրէնսդրական արգելքը, եթէ չկան պահանջուող հաւաստագրումները։

Հայ պատանդների ազատ արձակման պահանջ

Ադրբեջանում պահուող հայ պատանդների ապօրինի կալանքի 1.000-րդ օրը լրացաւ 2026 թուականի յունիսի 23-ին։ Փետրուարին Ադրբեջանը տասնվեց հայ կալանաւորների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարների, դատապարտեց 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ դատավարութիւններով, որոնք միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները, իրաւագէտներն ու Եւրոպական խորհրդարանը գնահատել են որպէս արդարադատութեան կոպիտ խախտում։

Երեմեանը ենթայանձնաժողովին կոչ է արել յանձնարարել ԱՄՆ-ի պետական քարտուղարին «բոլոր մակարդակներով ներգրաւուել ադրբեջանական իշխանութիւնների հետ՝ յստակ ընդգծելով 2020 թուականի նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ եւ միջազգային իրաւունքով ստանձնած պարտաւորութիւնները կատարելու կարեւորութիւնը՝ անյապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակելու բոլոր մնացած ռազմագերիներին եւ գերեվարուած քաղաքացիական անձանց»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
5 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների ա

04 Հուլիս 2026
Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը քննար

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակտիվ քննարկման թ

04 Հուլիս 2026
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն

Տասնյակ հայ գերիներ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շարունակ

04 Հուլիս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Գողացված ընտրու

Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները շատերն էին բնորոշում որպ

04 Հուլիս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» ընթացիկ տարվա վեցերորդ համարը: 2026 թվականի

03 Հուլիս 2026
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կոչ է

Թերեզա Երեմեանի վկայութիւնը Սենատի յատկացումների ենթայանձնաժողովում աջակցում է

03 Հուլիս 2026
Իսրայելի հետ մեր շահերի համընկնումից պ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը պետք է դիտարկել

03 Հուլիս 2026
Խոչընդոտ Ստեղծող Ցեղասպանութեան Ճանաչո

Նման որոշում հեռու է զգացական եւ հոգեբանական ապրումներէ։ Մութ հաշիւներ, որոնք

03 Հուլիս 2026
Ակնարկ. Լիբանանի Մէջ Թրքական Խաղեր` Մր

Լիբանան-Իսրայէլ ստորագրուած շրջանակային համաձայնագիրի նկատմամբ կան ուշագրաւ մե

03 Հուլիս 2026
Ռուսական էներգակիրների փոխարինումը տեխ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ հայկական արտահանումը եվրոպակ

02 Հուլիս 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Աﬔրիկայի 60-րդ Շրջանային ժողովը գումար

02 Հուլիս 2026
Ակնարկ. Պատմութեան ուրացումը եւ վստահո

Էրդողանի այս յայտարարութիւնը ոչ միայն պատմական փաստերի բացայայտ խեղաթիւրում է,

02 Հուլիս 2026
Երբ Կը Պոկուի Դրօշը, Կը Փորձուի Պոկել

Վերջին օրերուն Երեւանի փողոցներուն վրայ զարգացող Արցախի դրօշակին հանդէպ անհեթե

01 Հուլիս 2026
Եռակողմ Յուշագիրը Գործադրելի՞ Է

26 յունիս 2026-ին, Լիբանանի Հանրապետութեան, Իսրայէլի եւ Միացեալ Նահանգներու կո

01 Հուլիս 2026
Խախտումները եղել են համակարգված՝ ուղղ

Այսօր՝ վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժեր

01 Հուլիս 2026
Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

01 Հուլիս 2026
Ակնարկ. Ցեղասպանութիւն, Ռազմավարական Ե

Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող Իսրայէլի կառավարութեան որոշումին շարժառիթները յս

01 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ կամք եւ ընտրութեան պատրան

Ինչպէս է հասարակութեանը յուզող խնդիրը դառնում քաղաքականութիւն, կամ՝ քաղաքականո

30 Հունիս 2026
Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով

Ադրբեջանցիների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Ալիևը մի շարք կարևոր քայլ

30 Հունիս 2026
Մինչեւ Ե՞րբ Այսպէս

Հայկական նորագոյն մղձաւանջին սկիզբը յայտնի է, իսկ վերջը դեռ նախատեսելի չէ: Բայ

30 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company