ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը քննարկումների մեջ է

04 Հուլիս 2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակտիվ քննարկման թեմա է դարձել՝ առաջացնելով ինչպես սպասումներ, այնպես էլ տարբեր հարցեր։ Թեմայի շուրջ yerkir.am-ը զրուցել է Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանի հետ։

-Պարոն Սևան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլը։

-Անձնապես և Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի կողմից դրական կհամարենք Իսրայելի կառավարության կողմից ընդունված որոշումը, ճանաչումը Հայոց ցեղասպանության, և մենք՝ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբն արդեն հայտարարությամբ ողջունել է այդ քայլը և դրական համարել։ Ինչպես հայտարարության մեջ կոչ արեցինք, որ այս հսկայական քայլից անմիջապես հետո պետք է կառավարությունը դիմի Կնեսետին՝ Իսրայելի խորհրդարանին, որպեսզի բանաձևով վավերացնի, ընդունի ճանաչումը Հայոց ցեղասպանության։

-Որքանո՞վ է այս քայլը արժեքային՝ հաշվի առնելով Հոլոքոստի հիշողության քաղաքականությունը Իսրայելում։

-Պետք է նկատի ունենալ, որ տասնյակ տարիներով Իսրայելը, որպես հրեա ժողովրդի երկիր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց ողջակիզումը համարում են մարդկային պատմության մեջ ժողովրդի բնաջնջման բացառիկ, եզակի ողբերգություն։ Եվ այս առումով էլ կարծում եմ զգուշավոր են եղել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով, այնպես որ իրենց այս որոշումը, որպես ողջակիզված ազգ, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, բավական արժեք է ներկայացնում։

-Հատկապես Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբն ի՞նչ դեր է ունեցել այս գործընթացում, հայկական լոբբին ի՞նչ կարևոր աշխատանքներ է կատարել այս ուղղությամբ։

-Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը բավականին՝ 40 տարվա, եթե ոչ ավելի, աշխատանք ունի այս պայքարի մեջ, 70-ականներին և հատկապես 80-ականներին Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը լծված էր ճանաչման գործընթացին, և վերջին 15 տարվա ընթացքում բավականին լուրջ աշխատանք ենք կատարել հենց Կնեսետի՝ Իսրայելի խորհրդարանի ներսում․․․ Անցյալ տարի, երբ Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցի ընթացքում ընդունեց Հայոց ցեղասպանությունը, դրական ազդակ ստացանք, որ կարելի է գործը շարունակել․․․ Իսկ 10 օր առաջ երկրի արտգործնախարարի հայտարարությունն արդեն ինքնին լուրջ գործի մղեց մեզ՝ Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբին։ Այդ օրվանից սկսած քննարկումների մեջ ենք, որպեսզի մեր դրական ազդեցությունն ունենանք Կնեսետի վրա։

– Իսկ Իսրայելի կառավարության այս որոշումնի՞նչ նշանակություն ունի հենց Երուսաղեմի հայկական համայնքի համար։

-Իսրայելի կողմից այսպիսի որոշումը կարող է ավելի դրական ազդեցություն ունենալ համայնաքային մակարդակում, օրինակ՝ պետության և մեր համայնքի պատրիարքության միջև համագործակցության վրա։ Ընդհանրապես մեր գաղութը, մեր պատրիարքությունը պաշտոնական հարաբերությունների մեջ է Իսրայելի պետության հետ։ Որպես համայնք, որպես փոքրամասնություն իհարկե խնդիրներ ունենք և հուսով ենք այդ խնդիրներն ինչ-որ տեղ դրական լուծում գտնեն այս ֆոնին։

-Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը դեռ պետք է հաստատվի Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կողմից։ Արդյո՞ք հիմքեր կան հուսալու, որ խորհրդարանը հավանության կարժանացնի։ Թեկուզ որոշակիորեն Ձեզ հայտնի՞ է ինչպես են տրամադրված Իսրայելի խորհրդարանում։

-Իսրայելի կոալիցիոն կառավարությունը մեծամասնություն է խորհրդարանում, և կառավարության ցանկացած միացյալ որոշում չեմ կարծում ձախողվի Կնեսետում քվեարկության ժամանակ։ Այսինքն՝ պետք է նկատի ունենալ, որ ոչ միայն կոալիցիոն կառավարության, այլև ընդդիմադրության մեջ էլ կան կուսակցություններ, որոնք տարիներով նպաստել, աջակցել և քվեարկել են հօգուտ մեզ, որովհետև մեր առաջ քաշած հարցը համամարդկային է։

-Պարոն Սևան, Իսրայելի կառավարության որոշմանը Հայաստանը պետական մակարդակով չարձագանքեց, նույնիսկ դիվանագիտական վարքականոնին հատուկ ժեստ չարեցին ու շնորհակալություն չհայտնեցին․ սա կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։ Եթե այո, ապա ի՞նչ հետևանքների կարող ենք բախվել։

-Գիտեք, Հայաստանի կողմից պետական մակարդակով չարձագանքելը աբսուրդ վիճակի մեջ է դրել ամբողջ հայությունը։ Ես հիշում եմ, դեռ Սերժ Սարգսյանի օրոք «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին, երբ Կնեսետի մեջ աշխատանք էինք տանում, ու երբ կառաջարկեցինք ղեկավար դեմքերին Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգ մտցնել, զարմացան, բայց վերջապես կարողացանք համոզել, որ օրակարգ բերեն հարցը։ Այդ ղեկավար անձերից մեկը մի դիպուկ միտք ասաց․ «վայ այն պետությանը, որի ղեկավարությունը կկմկմա իր իրավունքները բարձրաձայնելիս»։

Այսօր ճիշտ նույն վիճակում ենք․ վայ այն Հայաստանին, որի ղեկավարն այսօր կմկմում է իր իրավունքների, իր զոհերի ձայնը բարձրացնելուց, այսինքն՝ շատ աբսուրդ վիճակի մեջ ենք, շատ ցավալի է․․․ Այսօր նաև տեսնում ենք թե ինչ հայհոյախառն բառապաշար են գործածում Իսրայելի դեմ, որը նույնիսկ անարգանք է ցեղասպանության մեր նահատակների նկատմամբ։

Չեմ կարծում, որ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է պայմանավորված լինել սեփական երկրի շահերով, ինչ-ինչ քաղաքական հաշվարկներով․․․Հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որպես Հայ դատի պահանջատիրության մեկ մասնիկը, կշարունակվի տարբեր երկրների կողմից և դրական արդյունքի կհասնենք։

Հարցազրույցը՝ Հերմինե Զեյնալյանի

Մանրամասն՝ ձայնագրությունում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company