ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայտարարություններ

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

09 Հուլիս 2026

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ։

Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ողջ ընթացքում գործեց առանց միջոցների մեջ խտրություն դնելու։ Լայնորեն կիրառվեց ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ։ Գործի դրված քարոզչական, վարչական ողջ զինանոցը միտված էր ամեն կերպ սահմանափակելու քաղաքական մրցակցությունն ու ազդելու ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա։ Իշխանության կողմից տարածած ատելության խոսքն ու ձեռնարկած քայլերը նոր բաժանարար գծեր եւ պառակտումներ առաջ բերեց հասարակության մեջ։

Արդյունքում, առաջին անգամ վարչական միջամտության հետեւանքով ՀՀ քաղաքացին զրկվեց իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից։

Ընտրախախտումների ծավալը, դրանց համակարգված բնույթը փաստում են ընտրությունները սոսկ իշխանության պահպանման միջոցի վերածելու վարչախմբի ձգտումների մասին։

Ավելին՝ ընտրական խախտումների վերացման պահանջը, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված անհետեւանք թողնելը, առաջացնում են պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի պահպանման հետ կապված հիմնավոր կասկածներ։

Այլևս աներկբա է, որ խորհրդարանական այս մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ բացառապես սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման և վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման արդյունքում։

Այս ընտրությունների ժամանակ էական գործոն էին նաեւ արտաքին ուժի կենտրոնների եւ ամենատարբեր դերակատարների բացահայտ միջամտություններն ու ազդեցությունները, ինչը լուրջ հարված էր Հայաստանի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը։

Այդուհանդերձ, հակառակ վերը նշված հանգամանքների, բոլոր դժվարությունների, սահմանափակումների եւ խոչընդոտների՝ հավաքական ընդդիմությունը կարողացավ պատկառելի ընտրաքվե արձանագրել։

«Պաշտոնապես» արձանագրված արդյունքները թեեւ գործող իշխանություններին փաստացի հնարավորություն են տալիս վերարտադրվել, սակայն ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մեջ է եւ կորցրել է իր լեգիտիմությունը։ Սրա վկայությունը նաեւ նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումներն են։

Քաղաքական ճգնաժամը ընտրությունների արդյունքում ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանությունների մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը և պետության կենսունակությունը։

Գործող վարչախումբը շարունակաբար թիրախավորում է Անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը՝ ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։

Ստեղծված պայմաններում, նոր իրողությունների եւ հանգամանքների հաշվառմամբ, հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մարտավարությամբ, նոր թափով եւ ուժգնությամբ։

Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված կործանարար եւ աղետաբեր քաղաքականության կանխումն է, եւ այս առումով խիստ կարեւոր է բոլոր առողջ, ազգային ուժերի համակարգված ու համադրված աշխատանքը եւ հանրային լայն համախմբումը։

Հետեւողական եւ աննահանջ պայքարը բոլոր ճակատներում հաջողության հասնելու միակ ճանապարհն է։

Հայկական ինքնության պահպանումը, ազգային ու արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնա համահայկական թիվ մեկ օրակարգ։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
09 Հուլիս, 2026 թ.

Արեւմտահայերենը՝ ստորեւ

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւն

Յունիսի 7-ին, Հայաստանի մէջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները մեր նորօրեայ պատմութեան մէջ կը մնան իբրեւ աննախընթաց պետական տեռորի պայմաններու մէջ տեղի ունեցած ընտրութիւններ։

Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ամբողջ ընթացքին գործեց առանց միջոցների մէջ խտրութիւն դնելու։ Լայնօրէն կիրարկուեցան ամբողջ վարչական միջոցները՝ պետական եւ համայնքային լծակներու օգտագործումով։ Գործի դրուած քարոզչական, վարչական ամբողջ զինանոցը միտուած էր ամէն ձեւով սահմանափակելու քաղաքական մրցակցութիւնը ու ազդելու ընտրողներու ազատ կամքի արտայայտութեան վրայ։ Իշխանութեան տարածած ատելութեան խօսքն ու ձեռնարկած քայլերը նոր բաժանարար գիծեր եւ պառակտումներ առաջ բերին հասարակութեան մէջ։

Արդիւնքը եղաւ այն, որ առաջին անգամ ըլլալով վարչական միջամտութեան հետեւանքով ՀՀ քաղաքացին զրկուեցաւ իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանին մէջ ներկայացուած ըլլալու իրաւունքէն։

Ընտրախախտումներու ծաւալը, ատոնց համակարգուած բնոյթը կը փաստեն ընտրութիւնները սոսկ իշխանութեան պահպանման միջոցի վերածելու վարչախումբի ձգտումներու մասին։

Աւելին՝ ընտրական խախտումներու վերացման պահանջը, քաղաքական նպատակայարմարութիւններով պատճառով զանոնք անհետեւանք ձգելը, կը յառաջացնեն պետական կառոյցներու կենսունակութեան եւ սահմանադրական կարգի պահպանման հետ կապուած հիմնաւոր կասկածներ։

Այլեւս աներկբայ է, որ խորհրդարանական այս մեծամասնութիւնը ձեւաւորուած է ոչ թէ ժողովրդավարական ընտրութիւններու, այլ բացառապէս սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման եւ վարչական մեքենայութիւններով իրականացուած մանդատներու բաշխման իբրեւ արդիւնք։

Այս ընտրութիւններուն ընթացքին էական գործօն էին նաեւ արտաքին ուժային կեդրոններու եւ զանազան դերակատարներու բացայայտ միջամտութիւններն ու ազդեցութիւնները, ինչ որ լուրջ հարուած էր Հայաստանի ինքնիշխանութեան ու գերիշխանութեան։

Այդուհանդերձ, հակառակ վերը նշուած հանգամանքներուն, բոլոր դժուարութիւններուն, սահմանափակումներուն եւ խոչընդոտներուն՝ հաւաքական ընդդիմութիւնը կրցաւ պատկառելի քանակով ընտրաքուէ ստանալ։ «Պաշտօնապէս» արձանագրուած արդիւնքները թէեւ գործող իշխանութիւններուն փաստացի հնարաւորութիւն կու տան վերարտադրուելու, սակայն ակնյայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մէջ է եւ կորսնցուցած է իր լեգիտիմութիւնը։ Ասոր վկայութիւններէն են նաեւ նոր թափ ստացած յետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները։

Քաղաքական ճգնաժամը, ընտրութիւններուն իբրեւ արդիւնք, ոչ միայն չէ յաղթահարուած, այլեւ իշխող վարչախումբի քայլերուն իբրեւ հետեւանք, ավելի խորացած է՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային եւ աշխարհաքաղաքական երանգներ։ Ամէն գնով վերարտադրուելու իշխանություններու մոլուցքը հարուածի տակ դրած է հանրային համերաշխութիւնը, ժողովրդավարական արժէքները, կայունութիւնը եւ պետութեան կենսունակութիւնը։

Գործող վարչախումբը շարունակ կը թիրախաւորէ Անկախութեան հռչակագիրը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախեան շարժումը, հայկական ինքնութեան հիմքերը, այն ամէնը՝ ինչ հանդիսացած է համահայկական միասնութեան շաղախը։

Ստեղծուած պայմաններուն մէջ, նոր իրողութիւններն ու հանգամանքները հաշուի առնելով, հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մարտավարութեամբ, նոր թափով եւ ուժգնութեամբ։

Գլխաւոր խնդիրը իշխող վարչախումբի՝ Հայաստանի թրքացման միտուած կործանարար եւ աղէտաբեր քաղաքականութեան կանխումն է, եւ այս առումով խիստ կարեւոր է բոլոր առողջ, ազգային ուժերու համակարգուած ու համադրուած աշխատանքը եւ հանրային լայն համախմբումը։

Հետեւողական եւ աննահանջ պայքարը բոլոր ճակատներու վրայ յաջողութեան հասնելու միակ ճանապարհն է։

Հայկական ինքնութեան պահպանումը, ազգային ու արժանապատիւ պետութիւն ունենալու հրամայականը պէտք է դառնան համահայկական թիւ մէկ օրակարգ։

ՀՅԴ ԲԻՒՐՕ
09 Յուլիս, 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company