ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր
  • Ելույթներ

Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Համաժողով՝ Եւրոպական խորհրդարանին մէջ

15 Հուլիս 2026 Յուլիս 14-ին Եւրոպական խորհրդարանին մէջ մեկնարկը տրուեցաւ «Ատրպէյճանի մէջ հայ քաղաքական բանտարկեալները եւ Եւրոպական Միութեան ներգրաւուածութեան հրամայականը» խորագիրով համաժողովին։

Նախաձեռնութեան համակազմակերպիչներն են՝ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներ Քոսթաս Մաւրիտեսը (S&D, Կիպրոս) եւ Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովաքիա), իսկ կազմակերպչական աջակցութիւնը կը կատարէ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը (EAFJD): Ներկայ է նաեւ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Պաքուի մէջ ապօրինաբար պատանդ պահուող Դաւիթ Իշխանեանի որդին:

Համաժողովի նպատակն է ներկայացնել Ատրպէյճանի մէջ պահուող հայ պատանդներուն եւ քաղաքական բանտարկեալներու իրավիճակի գնահատականը։

Պիտի քննարկուին նաեւ քաղաքական դրդապատճառներով քրէական հետապնդումներու, կամայական կալանաւորումներու եւ խիստ դատավճիռներու վերաբերող մտահոգութիւնները, ինչպէս նաեւ անոնց ազդեցութիւնը Եւրոպայի մարդու իրաւունքներու քաղաքականութեան եւ Եւրոպական Միութիւն-Ատրպէյճան յարաբերութիւններուն:

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին՝ Արմէն Իշխանեանը, որ շեշտեց, թէ Պաքուի մէջ պահուող հայ ռազմագերիները այսօր Ատրպէյճանի կողմէ կ՛օգտագործուին Հայաստանի դէմ։

Ստորեւ՝ Արմէն Իշխանեանին ելոյթը.-

Ես Արմէն Իշխանեանն եմ՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խօսնակ Դաւիթ Իշխանեանի որդին։ Իմ եւ ընտանիքիս անունից շնորհակալութիւն եմ յայտնում «Հայ ռազմագերիները Ատրպէյճանում եւ Եւրոպական միութեան ներգրաւուածութեան հրամայականը» խորագրով այս խորհրդի կազմակերպման համար։

Եւրոպական խորհրդարանում նման քննարկման կազմակերպումն այս օրակարգով յոյս է ներշնչում, որ խորհուրդը կարող է նպաստել Պաքւում պահուող հայ ռազմագերիների խնդրի յաւելեալ միջազգային ուշադրութեանը եւ նրանց ազատ արձակմանը։

Միաժամանակ շնորհակալութիւն եմ յայտնում Եւրոպական խորհրդարանին՝ նախորդ բանաձեւերի կապակցութեամբ, որոնցով Ատրպէյճանից պահանջւում է անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել հայ գերիներին։

Սակայն ցաւով նկատում ենք, որ Եւրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականօրէն չի դրսեւորւում Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան քաղաքական վարքագծում, եւ մենք Ատրպէյճանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան կողմից։

Յարգարժան ներկաներ,

1990-ական թուականներից հայրս եւ այժմ Ատրպէյճանում պահուող միւս գերիները պայքարում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի իրացման համար։ Հէնց այդ նոյն տարիներին Եւրոպական խորհրդարանը մի քանի անգամ ընդունել է այդ անօտարելի իրաւունքը եւ համերաշխութիւն յայտնել արցախահայութեան պայքարին։

1990-ականներին արցախահայութեան ինքնորոշման օրինականօրէն իրացուած իրաւունքի դէմ ատրպէյճանական հարկադրուած ագրեսիան (յարձակումը) ստիպեց հօրս նախ զէնքը ձեռքին պաշտպանել հայրենի գիւղը, ապա դասաւանդել գիւղի դպրոցում, իսկ յետոյ նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կայացման եւ միջազգային ճանաչման գործին։

Հայրս հաւատում է, որ ազատութիւնը, արդարութիւնը եւ հաւասարութիւնը հասարակական առողջ յարաբերութիւնների առանցքային հիմքերն են եւ հակամարտութեան արդար լուծման ու վերջնական խաղաղութեան հաստատման նախադրեալները։

Այդ հաւատն էր, որ հօրս մղում էր աշխատանքներ ծաւալելու նաեւ միջազգային հարթակներում, ինչպէս նաեւ բազմաթիւ անգամներ հիւրընկալուելու այս խորհրդարանում։

Սիրելի գործընկերներ,

2023 թուականին Արցախի նկատմամբ ատրպէյճանական վերջին ագրեսիայից, շրջափակումից եւ էթնիկ (ցեղային) զտումից յետոյ մեր ընտանիքը տեղափոխուեց Հայաստանի Հանրապետութիւն։ Հայրս մեզ հետ չեկաւ Հայաստան, քանի որ, իբրեւ պետական պաշտօնեայ, պարտականութիւն էր զգում ապահովել քաղաքացիական բնակչութեան տեղափոխումը եւ դրանից յետոյ միայն մեկնել Հայաստան։

2023 թուականի Հոկտեմբերի 3ին տեղեկացանք, որ Ատրպէյճանի յատուկ ծառայութիւնները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, այդ թւում՝ հօրս։ Ձերբակալումից միայն տաս օր անց մենք առաջին տեղեկութիւնները ստացանք նրանից։ Այդ ընթացքում, ինչպէս նաեւ դրանից յետոյ, մեր ընտանիքն անցնում էր հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։

Չնայած երբեմն կարճ հեռախօսազրոյցներ ենք ունենում, մեր մտահոգութիւններն ու անհանգստութիւնները փարատուած չեն՝ հօրս առողջական վիճակի, պահման պայմանների եւ նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերեալ՝ հաշուի առնելով նաեւ Ատրպէյճանում մարդու իրաւունքների վիճակը։

Արդէն երկար ժամանակ է մենք մշտական անհանգստութեան ու ծանր ապրումների մէջ ենք։ Ատրպէյճանում մեկնարկած կեղծ դատավարութեան արդիւնքում հայրս դատապարտուեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ՝ կարիք չկայ անդրադառնալու այդ դատավարութեան շինծու բնոյթին։

Հայ գերիներից հայրս, Ռուբէն Վարդանեանը եւ Դաւիթ Բաբայեանը ձայնագրութիւնների միջոցով հայ հանրութեանը փոխանցել են դատավարութեան կեղծ բնոյթի մասին տեղեկութիւններ։ Դրանք հանրածանօթ են նաեւ այս խորհրդարանում։

Փաստօրէն, միջազգային իրաւունքի հիմունքներից մէկը հանդիսացող ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման իրաւունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտւում են, իսկ դատապարտող պետութիւնը խուսափում է պատասխանատուութիւնից։

Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան ընթացիկ բանակցութիւնները որեւէ կերպ չեն անդրադառնում հակամարտութեան հումանիտար (մարդասիրական) կողմին եւ չեն յանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Թէեւ միջազգային պրակտիկայում (փորձին մէջ) յայտնի գրեթէ բոլոր խաղաղութեան համաձայնագրերը յանգեցրել են առաջին հերթին հէնց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ատրպէյճանը հետեւողականօրէն խուսափում է դրանից։

Ինչպէս հայրս ասել է՝ այս դատավարութիւնն ուղղուած է Հայաստանի Հանրապետութեան դէմ։ Հետեւաբար, Պաքւում պահուող հայ ռազմագերիներն այսօր Ատրպէյճանի կողմից օգտագործւում են Հայաստանի դէմ։ Այս հանգամանքը լրջօրէն հարցականի տակ է դնում իրական խաղաղութեան հանդէպ Ատրպէյճանի յանձնառութիւնը։

Յարգելի գործընկերներ,

Եւս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնելով այս հնարաւորութեան համար՝ խնդրում եմ անել հնարաւորը՝ նպաստելու Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիների ազատ արձակմանը։

Հաշուի առնելով Եւրոպական միութեան ներգրաւուածութիւնն ու հեռահար նպատակները մեր տարածաշրջանում՝ ես լիայոյս եմ, որ քաղաքական կամքի առկայութեան պարագայում Եւրոպական միութեան գործադիր իշխանութիւնը կարող է Ատրպէյճանի վրայ իրական ճնշում գործադրել այս հարցով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company