Հանդիպում Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել Դը Մեգդի հետ
20 Հուլիս 2026
Հուլիսի 15-ին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդու՝ Արմեն Իշխանյանի, ինչպես նաև Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան, Հայ իրավական կենտրոնի (ALC) գործադիր տնորեն և Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ հանդիպում ունեցան Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել Դը Մեգդի հետ։
Պատգամավոր Դը Մեգդը իր խորհրդարանական գործունեության ընթացքում նախաձեռնած և աջակցած բազմաթիվ բանաձևերով հետևողականորեն հանդես է եկել հայ գերիների ազատ արձակման օգտին, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և նպաստել Հայաստանի ու Բելգիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ գերիների վերաբերյալ վերջին իրավական զարգացումները, ինչպես նաև Եվրոպայում Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ հետագա քայլերը։ Պարոն Դը Մեգդը վերահաստատել է իր աջակցությունը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է պայքարել հայ գերիների անհապաղ ազատ արձակման համար և այս հարցը պահել Բելգիայի Դաշնային խորհրդարանի օրակարգում։


