Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկեղեցու դեմ արշավը խարխլում են մեր պետականության հիմքերը
07 Օգոստոս 2026
Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարեգին Բ կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված շինծու դատին․
«Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եւ եպիսկոպոսներու դէմ հարուցուած շինծու դատը, եւ առհասարակ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ դէմ շղթայազերծուած արշաւը, ոչ միայն անօրէն է ու դատապարտելի, այլ կը խարխլէ մեր պետականութեան հիմերը, կը հատէ բոլոր կարմիր գիծերը եւ կը խորացնէ ազգային պառակտումը։
Հայկական ինքնութեան պահպանման դարաւոր այս հաստատութեան եւ կաթողիկոսական գահին հանդէպ օրըստօրէ ծաւալուող ծրագրուած հալածանքը հրճուանք կը պատճառէ միայն Հայաստանի ու հայութեան թշնամիներուն։
Անմիջապէս պէտք է կասեցնել այս ազգակործան արշաւը յարգելով ՀՀ Սահմանադրութեան տառն ու ոգին եւ բացառելով Եկեղեցւոյ ներքին կանոններու մէջ պետական որեւէ միջամտութիւն»։
