Ցավակցագիր
25 Օգոստոս 2026
Ցավով տեղակացանք Ավետիս (Ավո) Քեշիշյանի հոգին ի տեր ավանդելու մասին: Վշտալի այս առիթով մեր ցավակցություններն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին և հանգուցյալի մերձավորներին, հարազատներին ու վշտակցողներին։
Վեհափառ Տեր և սգակիր բարեկամներ, կորստյան այս տխրալի առիթով ընդունեք մխիթարանքի մեր անկեղծ մաղթանքները։
Երկնային արքայության հանգուցյալ Ավետիս (Ավո) Քեշիշյանի հոգուն և վառ հիշատակ երկրի վրա:
ՀՅԴ Բյուրո
24.08.2026
