ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Հայաստանը շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած կիսաազատ, հիբրիդային երկիր

25 Օգոստոս 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը Ազգային ժողովի 2026թ. օգոստոսի 25-ի նիստում.

Սիրելի հայրենակիցներ և գործընկերներ

Աժ–ի հաստատմանը ներկայացված ծրագիրը սկսվում է հետևյալ հայտարարությամբ․ կառավարությունը առաջնորդվելու է «Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ», որը հունիսի 7–ին տեղի ունեցած համապետական ընտրություններում ստացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավանությունը։

Այս ինքնավստաh հաստատումից առաջ արժե չմոռանալ, որ քաղաքական մեծամասնությանը ձայն է տվել ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 29%-ը։

Նաև հիշել, որ տեղի է ունեցել ժողովրդավարական հասարակությունների համար հանցավոր մի իրողություն․ խլվել է 60 000 ընտրողների սահմանադրությամբ երաշխավորված ընտրության իրավունքնը, ոչնչացվել է ազատ կամարտահայտության սկզբունքը, ինչը լեգիտիմության մեծագույն հարցական է դնում թե խորհրդարանի,թե պետական ողջ համակարգի վրա։

Ակնհայտորեն, ընտրությունները տեղի են ունեցել առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների/ Ս․ Կարապետյան, Ծառուկյան, Թևանյան և ուրշներ/ կալանավորման, քրեական հետապնդումների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների հալածանքների, թիրախավորման, համատարած վախի մթնոլորտում։

Ի դեպ, հանրային բևեռացման, քաղաքական հետապնդումների, ատելության խոսքի, բռնության մթնոլորտի բարձր աստիճանը արձանագրել են նաև միջազգային դիտորդական առաքելությունները։

Պետական գաղափարախոսությունները պատմականորեն բնորոշ են հատկապես այն ավտորիտար ռեժիմներին, որտեղ պետությունն է քաղաքացիներին պարտադրում գաղափարների շրջանակը։

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծությունը։ Ուստի, պիտի արձանագրենք՝ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» ոչ այլ ինչ է, քան ՀՀ քաղաքացիներին պարտադրվող, քաղաքացիական պայմանագրի, ոչ հայկական ծագման իդեոլոգիան։ Եվ չկա որևէ իրավական ակտ, որով նրան «պաշտոնականի» կարգավիճակ է շնորհվել։

Եվ, այնուամենայնիվ, ինչի մասին է այն և ինչ հեռանկար է սպասվում Հայաստանի անկախ պետականությանը։

«Դադարեք Հայաստան փնտրել», հակագիտական, հակապետական և հակազգային այս միտքը երեկ է հնչել այս ամբիոնից։ Բայց մենք ոչ ինքնություն ու քաղաքակրթական ժառանգություն չունեցող մանկուրտ չենք, ոչ էլ՝ Կենտրոնական Ասիայի անապատից սերող քոչվոր–խաշնարած, հիշողություն չունենաք։ Եվ մերը մերն է, մեր հազարամյակների Հայրենիքը։

Եվ ինչ համարձակությամբ և անպատասխանատվությամն եք հնչեցնում ժողովրդին կամազրկող այն թշնամական նարատիվը, թե Արցախյան շարժումը Հայաստանը զրոյացնելու նախագիծ էր։

Սա ասում է մի մարդ, որին Ալիևը մեղադրում է պատերազմը սադրելու մեջ։ Ասում է մի մարդ, որ Հայաստանի սուբեկտայնությունը զրոյացրեց, ով երկրի անվտանգային խնդիրների լուծման բանալին տեսնում է սողացող կապիտուլյացիայի, մեր ինքնությունից հրաժարվելու մեջ, և ամենասարսափելին՝ զոհի և ոճրագերծի միջև հավասարության նշան դնելով։

«Ինչո՞ւ մենակ մնացինք թշնամու դեմ»։ Այդ հարցը գուցե ձեզ տաք և խոտովանեք, որ պատճառը ձեր սեփական զրո կետն է, անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, ներազգային պառակտումը, այսօր էլ շարունակվող վրեժի ծարավը։

«Ազգային իղձերով ապրելու կարիք չկա», ահա է ձեր փիլիսոփայությունը՝ հաց և տեսարաններ։ Դպրոցներից հեռացնել փառքի անկյուններն ու դրանք փոխարինել լավ ապրելու գրառումներով։

Չտեսնել սեփական մեղքի հետևանքները, շարունակվող կորուստների շղթան, վերացարկվել այս ամենից և հայտարարել հաստատված խաղաղության մասին։

«Այդ ո՞ր հաստատված խաղաղության մասին է», հարցնում է ՀՀ քաղաքացին։ Երբ օգոստոսի 8–ի թանաքը չչորացած Ալիևը զգուշացնում է Հայաստանին. «Փոփոխեք սահմանադրությունը, հակառակ դեպքում կարող եք հետևանքներ կրել»։

Հետո գալ և այս ամբիոնից ժողովրդին ներշնչել, թե ժողովուրդն է նոր սահմանադրության պատվիրատուն։

Ո՞ւմ եք մոլորեցնում, իսկ գուցե ավելի վատ՝ պետությունն ունակություն չունի գնահատել իրական ապառնալիքներն ու կառավարել դրանք։

Դուք նաև հոգեպես եք կապիտուլացվել։ Այլապես ինչպես մեկնաբանել Նախիջևան հինավուրց հայերեն բառի թուրքերեն հնչողությունը, որ երեկ ակնհյատ հրճվանքով արտասանում էիք․․․

Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների դեմ Հայաստանի միակ հակազդեցությունը 29․742 քառկմ թվի բարձրաձայնումն է և ձեր օձիքի կրծքանշանը։

Մինչեդեռ տարածքի նույնականությունը դեռ անվտանգային երաշխիք չէ։ Մոռացե՞լ եք, որ այս պահին Ադրբեջանի օկուպացիայի ներքո են Հայաստանի ինքնիշխան տարածքի անբաժանելի մասն կազմող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։

Ամենակարևորը՝ չի կարող խաղաղությունը տևական լինել, երբ այն կառուցվում է շարունակական զիջումների և երկրի հեռանկարի հաշվին, չի կարող խաղաղությունը արդար լինել, երբ այս պահին Բաքվում հայ ռազմագերիներ կան և դատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Ոչինչ է խաղաղության այն համաձայնագիը, որը չի ներառում գերիների և բռնի տեղահանվածների վերադարձի խնդիրը։ Միջազգային պրակտիկայում չկա երկարատև խաղաղություն ապահովման որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։

Աշխարհի հետ խոսում եք խեղճի, սեփական իրավունքներից ու քաղաքական ամբիցիաներից հրաժարվածի կեցվածքով, մինչդեռ ներազգային կյանքում պետությունը դարձրել եք ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, ուր ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ ու չի հավատում վաղվա օրվան։

IRI-ի վերջին հարցումներով հանրային վստահությունը կառավարության նկատմամբ շարունակում է նվազել։ Իսկ հարցվածների 49%-ը կարծում է, որ Հայաստանը շարժվում է «սխալ ուղղությամբ»։

Մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության տեսանկյունից կառավարության ծրագիրը չունի որևէ չափելի տեսլական։ Մինչդեռ՝ ոստիկանական բռնությունները, խոսքի ազատության նահանջը, սելեկտիվ արդարադատությունը, քաղաքական բանտարկումները, անմեղության կանխավարկածի համատարած խախտումները համակարգային բնույթ ունեն։

Հայաստանը շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած, կիսաազատ, հիբրիդային երկիր, ինչպիսին էր ձեր սիրած նախկինների ժամանակ․ զրո փոփոխություն, որոշ առումներով նաև նահանջ։

Մի տարբերությամբ․ Ես քաղաքական հնաբնակ եմ․ չեմ հիշում ՀՀ և ոչ մի նախագահի և ոչ մի վարչապետի, որ քաղաքական խուսույթն իջեցներ փողոցային հայհոյախոսության մակարդակի, որ այս ամբիոնից վրեժխնդրության և հաշվեհարդարի ցուցումներ տար իրավապահ համակարգին, որ այս ամբիոնից այդքան գեներացներ ատելության և բռնության խոսքը, որ այսքան խոսելի դարձներ պետական ինստիտուտների հեղինակությունը։

Ու հետո զարմանում ենք, թե որտեղից հասարակության մեջ այդքան ագրեսիա ու անհանդուրժողականություն։

Ու նողկալի բարքեր, որ մեզ ուղեկցում են ամենուր՝ դպրոցից մինչև բանակ։ Դարման եք գտել համատարած ատեստացիա․․․ու ոչինչ չի փոխվում՝ ոչ հասարկությունն է բարեվարքվում, ոչ բանակը, ոչ կրթության որակը, ոչ էլ հանցագործություններն են պակասում։

Քննչականի ու ոստիկանության ծեծկռտուքն էլ մի ուրիշ խայտառակություն։ Դուք գիտակցու՞մ եք, թե ինչ բարքերի մեջ ենք թաթախված․․․

Գուցե սովորական է դարձել, չենք զգում, բայց նորմալ չէ խորհրդարանի շենքում, այս դռնից այն կողմ ՊՊԾ ստորաբաժանման խտությունը, նորմալ չէ․․․

Հայաստանի ԶՈւ-ում 2026 թ․ օգոստոսի 23-ի դրությամբ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թիվը 33 է։ Սա սարսափելի թիվ է, սա հիվանդ, անղեկ հասարակության նշան է։ Բանակում Օմբուցմեն ունենալը պարզապես անհրաժեշտություն է։

Ինչպես ձեր, այնպես էլ Կառավարության ծրագրում շարունակում եք հակասահմանադրական, հանցավոր նպատակադրումները։

Սահմանադրական երեք հոդվածներով և կոնվենցիաներով պետությունը երաշխավորում է խղճի և կրոնի ազատությունը, նաև կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։

Վեհափառ Տիրոջը հրաժարական պարտադրելու և եկեղեցու կառավարման կարգը փոխելու ձեր նպատակադրումը հանցավոր է և բացահայտորեն հակասահմանադրական։

Կրթությունը հայտարարում եք ռազմավարությունների ռազմավարություն և փակում 229 դպրոց, որոնցից 218 դպրոց տվյալ բնակավայրի միակ դպրոցն է, 55 սահմանամերձ է, 108–ը բարձր լեռնային։

Սիրելի հայրենակիցներ,

իբրև կառավարության հնգամյա ծրագիր ներկայացվող փաստաթուղթը ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրողությունների հետ գրեթե չառնչվող մի փաստաթուղթ է, ուր նախորդ ծրագրից կրկնողություններն ու չիրացված թիրախները խոսում են գործադիրի կարողությունների դեֆիցիտի և հատկապես հայտարարված թիրախների և իրականության խորացող խզումի մասին։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company