ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի Մասնաճիւղը դատապարտում է հակահայ ատելութիւն սերմանող նիւթերը

28 Օգոստոս 2026

ԳԼԵՆԴԷՅԼ, Կալիֆորնիա — Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Գլենդէյլի մասնաճիւղը (ANCA Glendale) խստօրէն դատապարտում է վերջին օրերին Գլենօքս տարրական դպրոցի շրջակայ բնակելի թաղամասում տարածուած՝ հակահայ ատելութիւն սերմանող նիւթերը։ Մասնաճիւղը կապի մէջ է Գլենդէյլի միացեալ կրթական շրջանի պատասխանատուների եւ Գլենդէյլի ոստիկանութեան վարչութեան հետ՝ ապահովելու, որ միջադէպը լիարժէք քննուի, իսկ պատասխանատուները բացայայտուեն եւ ենթարկուեն պատասխանատուութեան։

Տարածուած նիւթը ձեւաւորուած է եղել հարիւր դոլարանոց թղթադրամի նման եւ ծալուած այնպէս, որ ընկած դրամի տպաւորութիւն ստեղծի՝ բնակիչներին եւ երեխաներին դրդելով այն վերցնել մայթերից ու սիզամարգերից։ Բացելուց յետոյ հակառակ երեսին երեւում է «STUPIDIANS» բառը՝ հայկական դրօշի գոյներով, ինչպէս նաեւ՝ «ՍԱ ԱՄԵՐԻԿԱՆ Է, ՈՉ ԹԷ ՅԻՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» գրութիւնը։

Միջադէպի ժամանակն ու վայրը յատկապէս մտահոգիչ են։ Այս շաբաթ Գլենօքս տարրական դպրոցում մեկնարկել է Միացեալ Նահանգներում առաջին՝ արեւմտահայերէնի երկլեզու խորացուած ուսուցման ծրագիրը՝ պատմական ձեռքբերում ամերիկահայ համայնքի, ինչպէս նաեւ արեւմտահայերէն լեզուն ու մշակոյթը գալիք սերունդների համար պահպանելու տեսանկիւնից։

«Մեր համայնքը տարիներ շարունակ աշխատել է՝ արեւմտահայերէնի երկլեզու խորացուած ուսուցման ծրագիրն իրականութիւն դարձնելու համար, եւ այս շաբաթ մենք պէտք է տօնէինք այն, ինչ այս ձեռքբերումը նշանակում է մեր երեխաների եւ գալիք սերունդների համար»,- ասել է ANCA Glendale-ի ատենապետ Լիւսի Պետրոսեանը։ «Փոխարէնը՝ ընտանիքները ատելութիւն սերմանող նիւթեր են գտնում ցրուած հէնց այն թաղամասում, որտեղ այս երեխաները քայլում են դպրոց գնալիս։ Մեր երեխաներն արժանի են սովորելու իրենց լեզուն, արժեւորելու իրենց ժառանգութիւնը եւ դա անելու ապահով միջավայրում։ Մենք ակնկալում ենք, որ այս միջադէպին ամենայն լրջութեամբ կը վերաբերուեն, այն լիարժէք կը քննուի, իսկ պատասխանատուները կ՚ենթարկուեն պատասխանատուութեան»։

Հայ Դատի Յանձնախմբի Գլենդելի Մասնաճիւղը ANCA Glendale-ը նշում է, որ այս միջադէպը Գլենդէյլում եւ ամբողջ տարածաշրջանում հայերի դէմ ուղղուած գործողութիւնների շարքի վերջին դրսեւորումն է։ Վերջին տարիներին ատելութիւն սերմանող թռուցիկներ են փակցուել հայկական եկեղեցիներում եւ համայնքային հաստատութիւններում, իսկ հայկական դպրոցները ենթարկուել են վանդալիզմի։ Այս միջադէպերից իւրաքանչիւրը հրապարակայնօրէն դատապարտուել է, սակայն գրեթէ ոչ մի դէպքում որեւէ մէկը պատասխանատուութեան չի ենթարկուել։ Անպատժելիութեան հէնց այս երեւոյթն է, որ քաջալերում է յաջորդ անձին՝ ատելութեան նոր դրսեւորում կատարելու։

Գլենդէյլում է գտնւում աշխարհի ամենամեծ հայկական համայնքներից մէկը։ Այս ատելավառ թռուցիկները տարածողները գործել են անանուն եւ գիշերուայ քօղի տակ՝ ակնկալելով, որ համայնքը լուռ կ՚ընդունի վիրաւորանքն ու կը շարունակի իր առօրեան։ Այս ատելութիւն սերմանող հակահայ խօսքի դէմ համայնքի ձայնը հնչելու է բարձր եւ յստակ։

ANCA Glendale-ը շնորհակալութիւն է յայտնում Գլենօքս տարրական դպրոցի տնօրէնին եւ աշխատակազմին՝ ատելութեան այս միջադէպին արագ արձագանգելու համար։ ANCA Glendale-ը պատրաստ է անհրաժեշտ ցանկացած ձեւով աջակցել Կրթական շրջանին եւ Գլենդէյլի ոստիկանութեան վարչութեանը՝ խնդրի լուծման ուղղութեամբ նրանց աշխատանքում։

Կոչ ենք անում բոլոր այն բնակիչներին, ովքեր գտել են այս կամ նմանատիպ նիւթեր, այդ մասին հաղորդել Գլենդէյլի ոստիկանութեան վարչութեանը եւ տեղեկացնել նաեւ մեր մասնաճիւղին, որպէսզի իւրաքանչիւր միջադէպ արձանագրուի եւ ներկայացուի պատկան մարմինների ուշադրութեանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company