Տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 25-րդ բանակումը
29 Օգոստոս 2026
Օգոստոսի 18-ից 23-ը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հոբելյանական 25-րդ բանակումը։ Այն կրում էր «Հայրենիքը գերագույն նպատակ է, մենք՝ միջոց» խորագիրը։
Բանակմանը մասնակցել է շուրջ 120 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Բանակման ծրագիրը հագեցած էր սպորտային ու ինտելեկտուալ խաղերով, թիմային մարտահրավերներով, դժվար ու հետաքրքիր արշավներով, ազգային երգ ու պարով, երկրի գլխավոր հարցերի շուրջ քննարկումներով։
Բանակման շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել մի շարք գործիչներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արսեն Համբարձումյանը և Տարոն Տոնոյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ երկարամյա ներկայացուցիչ և «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, ԱԺ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական Վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը և ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության երկարմյա ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը։
Փակման արարողությանը բանակումը հյուրընկալել էր միության բոլոր սերունդների ընկերներին՝ հիմնադիրներից մինչև մեր օրերի միութենականներ։









