ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Եկեղեցու ինքնավարությունն ու Փաշինյանի հակասահմանադրական գործողությունները

30 Օգոստոս 2026

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ Ն․ Փաշինյանի (նույնն է, թե՝ պետական իշխանության) հարձակումն, ըստ էության, ոչ միայն ՀՀ Սահմանադրական հիմքերի և իրավական պետության հիմնարար սկզբունքների գիտակցված ոտնահարում է, այլև՝ միջազգային պարտավորությունների արհամարհում։

Կրկին և կրկին հաստատենք, որ ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ միջազգային չափանիշները միասին ամբողջական իրավական շրջանակ են ձևավորում։

Այսպես՝

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ–ը հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից/հոդված 17 և օժտված են ինքնավարությամբ/հոդված 41/, իսկ 18-րդ հոդվածը հատուկ ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Աքսեոմատիկ ճշմարտություն է՝ իրավական պետությունում իշխանության որևէ մարմին, ներառյալ` նախագահ կամ վարչապետ, չեն կարող իրենց վերապահել լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ իրենց տրված չեն և ուղղված են Եկեղեցու ներքին կառավարմանը կամ հոգևոր ղեկավարության ձևավորմանը։

ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ ՉԷ։

Հետևաբար, երբ պետական պաշտոնյան կամ պետական մարմինը փորձում է եկեղեցու «բարեփոխման» օրակարգ ձևավորել, ազդել Կաթողիկոսի ընտրության, հոգևորականների նշանակման, Եկեղեցու ներքին կառավարման կամ Եկեղեցու կանոնական որոշումների վրա, ԽՆԴԻՐԸ ԲԱՑԱՀԱՅՈՐԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՎ ՈՉ ԻՐԱՎԱԿԱՆ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ նույնպես պաշտպանում է Եկեղեցու ինքնավարությունը։

Կրոնական համայնքների ինքնավարությունն ու անհատի կրոնի և խղճի ազատությունը պաշտպանված են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով և ՄԻԵԴ-ի նախադեպային մի շարք որոշումներով։

ՄԻԵԴ-ի մոտեցմամբ՝ կրոնական համայնքի ինքնավարությունը ժողովրդավարական հասարակության կարևոր պայման է, իսկ պետությունը պետք է հանդես գա տվյալ կրոնական համայնքի ներքին կյանքը կազմակերպելու և ղեկավարելու դիրքերից։

Hasan and Chaush v. Bulgaria և Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova, Fernández Martínez v. Spain գործերով ևս ՄԻԵԴ–ը հաստատել է հետևյալ սկզբունքները՝ պետությունն իր հայեցողությամբ չի կարող որոշել կրոնական համայնքի ղեկավարության կամ ներքին կազմակերպության հարցերը։

ՄԻԵԴ, Մեծ պալատ, 26 հոկտեմբերի 2000 թ., Application no. 30985/96։ Fernández Martínez v. Spain — §127–128

ՄԻԵԴ, Մեծ պալատ, 12 հունիսի 2014 թ., Application no. 56030/07։Metropolitan Church of Bessarabia, §118

ՄԻԵԴ֊ի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Karoly Nady v. Hungary, [GC], 56665/09) վճռով միանշանակ արձանագրվել է, որ «պետական դատարանները» իրավասու չեն քննելու եկեղեցական ներքին կյանքին առնչվող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանի որ խաթարվում է ինչպես կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, այնպես էլ մարդկանց խղճի ու դավանանքի ազատության իրավունքը։

Ըստ էության, ավելի քան ակնհայտ է և այս համատեքստում ամբողջությամբ անօրինական և կամայական Կառավարության ծրագրով ամրագրված իշխող քաղաքական ուժի նպատակադրումը՝ եկեղեցուն թելադրել–պարտադրել իշխանությանը ցանկալի առաջնորդություն, ուղղորդել Հայ Առաքելական եկեղեցու ներքին որոշումները։

Այս համատեքստում ԵԱՀԿ չափանիշները ևս ավելի քան հստակ են։

1989թ․ ԵԱՀԿ Վիեննայի եզրափակիչ փաստաթղթի 16.4-րդ կետը ճանաչում է կրոնական համայնքների ինքնակազմակերպվելու, ինչպես նաև իրենց հոգևոր և վարչական անձնակազմը սեփական պահանջներին և չափանիշներին համապատասխան ընտրելու նշանակելու և փոխարինելու իրավունքը։

https://cdn.osce.org/…/files/f/documents/0/f/16378.pdf

Կաթողիկոսի ընտրությունը Եկեղեցու ներքին կանոնական գործընթաց է և պետությունը/ քաղաքական իշխանությունւ/ չի կարող «ընտրել» կամ «առաջադրել» իր համար ցանկալի Եկեղեցու հոգևոր առաջնորդ կամ պետական վերահսկողություն իրականացնել «Եկեղեցու բարեփոխման» ուղղությամբ։

Ժողովրդավարական երկրներում իշխանություն և Եկեղեցի հարաբերություններում, իրավականից զատ գոյություն ունեն նաև բարոյական «կարմիր գծեր»։

Պետությունը չի կարող՝

-որոշել եկեղեցու հոգևոր ղեկավարին,
-թելադրել Կաթողիկոսի ընտրության արդյունքը,
-միջամտել Եկեղեցու կանոնական իրավասություններին,
-ստեղծել ականորեն «ընդունելի» կամ «անընդունելի» հոգևոր առաջնորդների ցանկ,
-պետական լծակներով փոխել Եկեղեցու ներքին իշխանության հարաբերակցությունը,
-եկեղեցու ներքին վեճերը լուծել քաղաքական իշխանության միջոցով։

Մեկ անգամ ևս հաստատենք.

Փաշինյանի և նրա հանձնարարությամբ դատական համակարգի արշավը Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր դասի նկատմամբ պետական իշխանության սահմանադրական ինքնասահմանափակման սկզբունքի կոպտագույն խախտում է։
Այն տեղավորվում է ոչ թե իրավական գործընթացների, Հայոց պետականության և ազգային շահերի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքական ենթարկեցման, օտարածին թելադրանքներին հնազանդվելու և հայ ժողովրդի ազգային հենասյունային արժեքները կազմաքանդելու ծրագրի մեջ։

ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական գործողությունները պետք է ենթարկվեն ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ՝ միջազգային իրավաքաղաքական գնահատման։

Հ․Գ․ Առաջին ատյանի դատավորների խուսափողական հրաժարականները ևս խոսում են անխուսափելի պատասխանատվության և հետագա հետևանքների գիտակցումի մասին։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

30.08.2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company