ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում
  • «Հայաստան» դաշինք

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան

31 Օգոստոս 2026

Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում: Հետաքրքրական է, որ հանրաքվեում դրական արդյունքը դեռևս չէր նշանակելու, որ իսլանդացիները հավանություն էին տվել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուն։ Սա ուղղակի նշանակելու էր, որ իսլանդացիները համաձայն էին բանակցությունների վերսկսմանը, իսկ անդամակցության հայտը պետք է հաստատվեր երկրորդ հանրաքվեով։

ՆԱՏՕ-ի, Եվրոպայի տնտեսական գոտու համաձայնագրի (European Economic Area agreement – EEA) և Շենգենի համաձայնագրի անդամ Իսլանդիան ԵՄ անդամության հայտ էր ներկայացրել հեռավոր 2009 թվականին՝ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո, որը ծանր տնտեսական հետևանքներ էր ունեցել երկրի համար։ 2013 թվականին Իսլանդիայի եվրասկեպտիկ իշխանությունները դադարեցրեցին անդամակցության բանակցությունները։ Հիմնական պատճառը տնտեսական ռիսկերն էին․ իսլանդացիները մտահոգված էին, որ ԵՄ անդամ դառնալով իրենք կկորցնեն հյուսիսային ծովերում իրենց ձկնորսական տարածքների նկատմամբ վերահսկողությունը։

Իսլանդիայի ներկա կառավարությունը ԵՄ անդամակցությունը հիմնավորում էր առևտրային պատերազմներից խուսափելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Արկտիկայում ռազմա-քաղաքական դիմակայությամբ։ «Ոչի» կողմնակիցների համար առաջնայինը տնտեսական հարցրեն են, հիմնականում՝ ձկնորսությունից ստացվող եկամուտների հնարավոր կորուստը։ Ինչևէ, հանրաքվեից հետո Իսլանդիան ԵՄ հետ հարաբերությունները կշարունակի կառուցել Եվրոպայի տնտեսական գոտու համաձայնագրի հիման վրա։

Ինչու՞ որոշեցի անդրադառնալ հեռու հեռավոր Իսլանդիայի հանրաքվեին։ Անցյալ շաբաթ Ազգային ժողովում ՔՊ-ական մեծամասնությունն անցակացրեց կառավարության ներկայացրած 2026-31 թթ․ ծրագիրը։ Եվրոպական քաղաքականության վերաբերյալ ծրագրում նշված էր, որ Հայաստանն իր հարաբերությունները կառուցելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի «լիարժեք և արդյունավետ կիրարկման հիման վրա»։ 2025 թվականի «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մաիսն» օրենքի հիման վրա էլ Հայաստանի ժողովրդավարության, օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշները համապատասխանեցվելու էին ԵՄ չափանիշներին։ Սակայն, հետաքրքիրը ԱԺ-ում ծրագրի քննարկումն էր։ Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կառավարությունը կարող է ԵՄ-ին «անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնել»։

Թվում էր, թե այս հայտարարությունը պետք է Բրյուսելում բուռն ոգևորություն առաջացներ։ Սակայն, արձագանքն ավելի քան համեստ էր։ Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամմերտը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին երբեք այսքան մոտ չի եղել ինչպես այժմ, իսկ ԵՄ անդամակցությունը արժանիքների վրա հիմնված (merit based) երկար գործընթաց է։ Ու վերջ, ոչ մի ողջունել, ոչ մի խրախուսել, ոչ մի խոստում ժողովրդավարության բաստիոնից եկած դիմումն արտահերթ քննարկել ու ընթացք տալ․․․․ Թերևս տեղին է հիշել ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտնի հայտարարությունը․ «ԵՄ ընդլայնումը չի նշականում ավելի շատ քառակուսի կիլոմետր կամ ավելի շատ մարդիկ, այլ խաղաղության, ազատության ու բարեկեցության ապահովում»։

Կառավարության ծրագիրը դեռ չընդունված կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Ահա այսպիսի ժողովրդավարություն․․․

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company