Իշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում
25 Սեպտեմբեր 2026
Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հրամանով են պայքարում ազգային մտածողության դեմ. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի քաղաքականությունն էապես բարդացնում է «Հայ դատի» գործունեությունը։ Այն փորձում է պառակտել հայ սփյուռքը և Հայրենիքում բնակվող հայերին։
Ինչպես նշել է Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահը, նման քաղաքականություն ժամանակին փորձել է իրականացնել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն ձախողվել է։
«Գոյություն ունի «Հանուն Արցախի» եվրոպական հարթակը։ Այժմ, երբ մեր երկիրը հրաժարվում է հնչեցնել «Արցախ» բառը, այդ գործառույթն իրենց վրա են վերցրել օտարերկրացիները։ Եվրոպացիներն իրենք են օգտագործում «Արցախ» տերմինը… Այդ մարդիկ պայքարում են Արցախի ժողովրդի համար»,- ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
