ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելույթներ

Առանձնացած յոբելեարը

31 Մայիս 2019 Մայիսի 29-30-ը Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում կայացավ Լեւոն Շանթին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի բանախոսներն իրենց զեկույցներում ընդգծեցին՝ Շանթն իր թողած ժառանգությամբ, գրական արժեքով չի զիջում ո'չ Թումանյանին, ո'չ Կոմիտասին, պարզապես հանգամանքների բերումով ավելի քիչ է ուսումնասիրվել, և անունն էլ հազվադեպ է շրջանառվել:

Շանթի ստեղծագործությունները լայն ընդգրկում ունեն, հենց ժանրային եւ թեմատիկ լայն ընդգրկմամբ էլ նա եզակի երեւույթ է հայ գրականության մեջ: Նա գրել է չափածո, արձակ, պիեսներ, գիտական գործեր, ծավալել է մանկավարժական գործունեություն: Ստեղծագործական այս բազմազանությունն էլ Գրականության ինստիտուտն ամբողջացրել է Շանթի ակադեմիական երկերի 9 հատորյակում:

Գրականագետների խոսքով` Շանթի ստեղծագործությունը հայ գրականության անմահ էջերից է եւ ուսումնասիրության մեծ նյութ ունի ընթերցողների ու հետազոտողների համար:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Ստորեւ ներկայցնում ենք Մկրտիչ Մկրտիչյանի խոսքը.

«Այս տարի, Աստուծոյ կամքով, Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակն է: Լեւոն Շանթի մասին խօսելով Աստուծոյ խօսք ընել արդէն ինքնին սրբապղծութիւն է. ան անսրբագրելի անաստուած մըն էր. անոր հաւատքը վերապահուած էր բացառաբար մարդ էակին. անոր կամքին, անոր աշխատանքին, անոր տեւական վերելքին: Այսպէս՝ Լեւոն Շանթ իր կամքով ու որոշումով իր ծնունդը պաշտօնապէս տեղափոխած էր մէկ տարի ետք՝ 1870ին. այդ թուականը, կ’երեւի, աւելի հաճելի կը թուէր իրեն:

Այս տարուայ յոբելեաններուն մէջ անոր արժանի տեղը, անտարակոյս, Կոմիտասի եւ Յովհաննէս Թումանեանի կողքին էր: Պաշտօնապէս այդպէս չէ սակայն: Հետեւաբար՝ շնորհակալութիւն պէտք է յայտնել ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի տնօրէնութեան, որ ահաւասիկ Լեւոն Շանթի անունին արժանավայել նկատուող միջոցով կը պատուէ անոր յիշատակը: Յամենայնդէպս Լեւոն Շանթ յոբելեարը իր միւս հռչակաւոր գործընկերներէն առանձնացնողները մեծ անիրաւութիւն չեն գործած անոր հանդէպ: Իր ողջութեան՝ Լեւոն Շանթ կտրուկ կերպով մերժած է իր անունին կապուող որեւէ յոբելինական հանդիսութիւն.

«Յոբելեա՞ն», ըսած է ան, «ի՞նչ ընելու համար. հանդէս ու ճառ. յաւուր պատշաճի գովք ու ծափ … Օ՜, ո՛չ, ինծի համար չեն այդ բոլորը. զուր ժամավաճառութիւն: Ա՜յ, եթէ կ’ուզէք իսկապէս գրչի մարդը պատուել եւ օգտակար գործ մը կատարած ըլլալ, որոշ գումար մը գոյացուցէք՝ ամբողջական երկերս տպագրելու համար. լաւագոյն յոբելեանը ատիկա կ’ըլլայ»:

Այս տեսանկիւնէն մենք այսօր Լեւոն Շանթ գովերգելու չենք հաւաքուած, այլ՝ կրկին աւելի հանգամանօրէն քննելու իր գործը կամ՝ աւելի խորքային կերպով ծանօթանալու անոր: Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտը պատրաստած եւ հրատարակած է Լեւոն Շանթի ամբողջական գործերը. ան ներկայիս տենդագին աշխատանքով կը պատրաստուի հրատարակելու Լեւոն Շանթի անզուգական ընկերոջ՝ Նիկոլ Աղբալեանի ամբողջական գործերը: Շանթի ոգին իր տարերքին մէջն է:

Տարագրութեան մէջ Լեւոն Շանթ եւ Նիկոլ Աղբալեան շուրջ երկու տասնամեակ վարեցին Պէյրութի մէջ իրենց հիմնած Հայ Ճեմարանը, որ կարեւոր դեր խաղաց սփիւռքահայ սերունդներու հայեցի կազմաւորման գործին մէջ: Իր ատենին զարմանալի կը թուէր այս երկու անհատակութիւններու գոյակցութիւնը նոյն երդիքին տակ: Այդ զարմանքը մեզի կը յայտնէ Սիմոն Վրացեան, որ երկուքը մօտէն ճանչցած է: Ան կը վկայէ.

«Ես չգիտեմ՝ մտերիմ, սրտակից ընկերներ ունէ՞ր Շանթը Հայաստանում: Նրա հոգու խորքը, առհասարակ, դժուար էր թափանցել: Մէկը կար, սակայն, որից անբաժան էր նա – Նիկոլ Աղբալեանը: Զարմանալի էր այս զոյգի մտերմութիւնը: Բնաւորութեամբ եւ խառնուածքով բոլորովին հակոտնեայ մարդիկ էին նրանք – երկու տարբեր բեւեռներ, բայց ի՜նչ ջերմութիւն կար նրանց յարաբերութիւնների մէջ: Ի՜նչ անկեղծ ընկերականութիւն: Երկուսի հետ էլ ես մօտիկ էի եւ չեմ յիշում մի դէպք անհամաձայնութեան կամ վէճի: Ճիշդ է, տեղի տուողը միշտ Աղբալեանն էր լինում, բայց Շանթի բերանից էլ երբեք չեմ լսել դառն խօսք Նիկոլին ուղղուած: Անբացատրելի մի կերպով բնութիւնը միացրել էր այդ երկու տարամերժ անհատականութիւնները, իբրեւ հոգեբանական տարօրինակ մի առեղծուած»:

Գրականութեան ինստիտուտի աշխատանքներով երկուքը կրկին զիրար կը գտնեն: Անոնք տարագրութեան առաջին վայրկեանէն արդէն զգացին սփիւռքեան պայմաններու մէջ հայկական վարժարանի կարեւորութիւնը: Բաւական ատեն Համազգայինը հոմանիշ էր Ճեմարանի. չկար Համազգայինի կապուած այլ կառոյց: Ժամանակի ընթացքին մարմին ստացան կրթութեան ամրապնդման նպաստող օժանդակ այլ կառոյցներ՝ տպարան ու հրատարակչական, ինչպէս նաեւ՝ մշակութային գործունէութիւն ծաւալող միաւորներ. թատերախումբեր, պարախումբեր, երգչախումբեր: Համզգայինը ունեցաւ համահայկական կառոյց:

Սակայն միայն կառոյցը չէր, որ համահայկական էր: Համահայկական էր մանաւանդ աշխարհահայեցքը՝ շնորհիւ յատկապէս Լեւոն Շանթին: Իր անձը արդէն համահայկական տիպարի խորհրդանիշներէն էր. իր ծնունդով եւ նախնական պատրաստութեամբ արեւմտահայ, Էջմիածնի Գէորգեան Ճեմարանէն ներս հետագայ իր կազմաւորումով, իր մտերիմներէն՝ Յովհաննէս Թումանեանի Վերնատան հանդիպումներուն իր գործօն մասնակցութեամբ արեւելահայ ընկերական լայն շրջանակի մը մէջ մուտք գործած Լեւոն Շանթ՝ Սփիւռքի մէջ իր անձի օրինակով եւ իր աշակերտներուն միջոցով սփռած ճառագոյթումով որոշ չափով նպաստեց հայկական միասնական նկարագրի կերտումին: Այս ուղղութեամբ կրկին Ս.Վրացեանէն մէջբերելով՝

«Նա (այսինքն՝ Լեւոն Շանթը.ՄՄ) վճռական կերպով մերժում էր «արեւմտահայ – արեւելահայ» հարցի գոյութեան իրաւունքը եւ գտնում էր վնասակար նման հարցի արծարծումը: Ինչ որ մեր թշնամիները ստեղծել են մեր մէջ՝ առաջ բերելով բախումներ՝ պէտք չէ, որ մեր կողմից էլ օրինականացուի եւ խորացուի»:

Այս խօսքերը արտասանուած են Հայաստանի առաջին հանրապետութեան օրերուն: Այսօր հայութեան ներազգային աշխարհագրական բաժանումները տարածուած են երկրագունդով մէկ: Քաղաքակրթական-մշակութային տարբերութիւնները թէ՛ իրենց թիւով, թէ՛ իրենց այլազանութեամբ բնականաբար աւելի եւս կը դժուարացնեն համահայկական քիչ թէ շատ միատեսակ կերպարի մը ստեղծումը: Այս պարագան, գիտենք, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու ոլորտէն ներս թափուող ճիգերու անհրաժեշտութիւնը աւելի եւս կը շեշտէ: Ասիկա՛ կը պահանջէ Լեւոն Շանթի պատգամը:

Կրկին ողջունելով ժողովականները յաջողութիւն կը մաղթեմ ձեր աշխատանքներուն»:

Մկրտիչ Մկրտիչեան
Երեւան, 29 մայիս 2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company